Uber Technologies, Inc.
Մասն է | gig economy, S&P 500 | |
---|---|---|
Բնագավառ | տեղեկատվական տեխնոլոգիա, peer-to-peer ridesharing | |
Ստեղծում | Մարտ 2009 | |
Հիմնադիր | Garrett Camp, Թրևիս Կալանիկ | |
Գլխավոր գործադիր տնօրեն | Dara Khosrowshahi | |
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Անդամակցություն | Լինուքս հիմնադրամ, Ինտերնետ ասոցիացիա, Համակարգչային և կապի արդյունաբերության ասոցիացիա | |
Կազմակերպչաիրավական ձև | մասնավոր ընկերություն, հանրային ընկերություն | |
Total revenue | 31 877 000 000 ԱՄՆ դոլար | |
Net profit | −9 141 000 000 ԱՄՆ դոլար | |
Operating income | −1 832 000 000 ԱՄՆ դոլար | |
Շուկայական կապիտալիզացիա | 62 500 000 000 ԱՄՆ դոլար | |
Location of formation | Սան Ֆրանցիսկո | |
Սեփականատեր | Morgan Stanley | |
Դուստր ընկերություն | deCarta | |
Գլխամասի վայր | Սան Ֆրանցիսկո | |
Բորսա | Նյու Յորքի ֆոնդային բորսա | |
Աշխատակիցներ | 12 000 | |
Նշանակալից իրադարձություն | Uber 2014 data breach, Uber 2017 data breach | |
Բաշխիչ ընկերություն | App Store, Google Play | |
Side effect | network congestion, Աղտոտում, Ֆինանսական ռիսկ, Տնտեսական անհավասարություն | |
Product, material, or service produced or provided | Uber Eats, Uber Movement, Uber Fleet, Uber rideshare service | |
Մշակող | Uber Technologies, Inc. | |
Հարթակ | iOS | |
Ստեղծագործության տարածում | թվային ներբեռնում | |
Պաշտոնական կայք | www.uber.com | |
Investor | DiDi, Tencent, Տոյոտա, ՓեյՓալ, Coatue Invest, SoftBank Vision Fund, General Atlantic | |
Complies with | Uber privacy policy | |
Estimated value | 62 000 000 000 ԱՄՆ դոլար |
Uber Technologies, Inc. (կամ Uber), տաքսի ծառայություններ մատուցող, սննդի առաքմամբ և բեռնափոխադրումներով զբաղվող ամերիկյան համաշխարհային ընկերություն։
Գլխամասը գտնվում է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Գործում է շուրջ 70 երկրների 10,500 քաղաքներում: Այն ունի ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր և 6 միլիոն ակտիվ վարորդներ ու առաքիչներ: 2010 թվականից ի վեր օրական միջինը 28 միլիոն ուղևորություն է կատարվում, իսկ 2010 թվականից սկսած՝ 47 միլիարդ[1]։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես այն քաղաքներում, որտեղ Uber-ը հասարակական տրանսպորտի մրցակիցն է, նպաստում է խցանումների ավելացմանը, նվազեցնում է հասարակական տրանսպորտի օգտագործումը և մեծացնում է մեքենաներից կախվածությունը: Uber-ի հետ կապված այլ վիճահարույց կետեր ներառում են տարբեր ոչ էթիկական գործողություններ, ինչպիսիք են ագրեսիվ լոբբինգը և տեղական կանոնների անտեսումը: Այս գործողություններից մի քանիսը բացահայտվել են ներքին փաստաթղթերի արտահոսքի արդյունքում[2][3]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Գարեթ Քեմփը՝ StumbleUpon կազմակերպության համահիմնադիրը, որոշել է ստեղծել Uber-ը՝ փոխադրումներ կատարելն ավելի հեշտ և էժան դարձնելու համար: Նրան է միացել նաև Թրևիս Կալանիկը։
Բջջային հավելվածի նախատիպը ստեղծել են Քեմփը և նրա ընկերներ Օսկար Սալազարը և Կոնրադ Ուիլանը[4][5]։
2010 թվականի փետրվարին Ռայան Գրեյվսը դարձել է Uber-ի առաջին աշխատակիցը՝ նշանակվելով որպես գլխավոր գործադիր տնօրեն (անգլ.՝ Chief Executive Officer, CEO): 2010 թվականի դեկտեմբերին Կալանիկը փոխարինել է Գրեյվսին որպես գործադիր տնօրեն, իսկ Գրեյվսը դարձել է գործառնական տնօրեն[6]:
2010 թվականի մայիսին բետա փորձարկումից հետո Uber-ի ծառայությունները և բջջային հավելվածը արդեն սկսվել են գործարկվել Սան Ֆրանցիսկոյում 2011 թվականին[7][8]։ Ի սկզբանե հավելվածում հասանելի էին միայն սև շքեղ մեքենաներ, և ծառայությունը մոտավորապես 1,5 անգամ ավելի թանկ էր, քան սովորական տաքսի ծառայությունը[9]: 2011 թվականին ընկերությունը փոխել է իր անունը UberCab-ից Uber՝ Սան Ֆրանցիսկոյի տաքսիների օպերատորների բողոքներից հետո[10]։
2012 թվականի ապրիլին Uber-ը գործարկվել է Չիկագոյում[11][12][13]։
2012 թվականի հուլիսին ընկերությունը ներկայացրել է UberX անվամբ ավելի էժան տարբերակը, որը թույլ էր տալիս վարորդներին օգտագործել ոչ շքեղ մեքենաներ, այդ թվում իրենց անձնական մեքենաները, որոնք ենթակա էին նախնական ստուգման, ապահովագրության և գրանցման[14][15]։
2013 թվականի դեկտեմբերին ծառայությունը գործում էր շուրջ 65 քաղաքներում[16]։
2014 թվականի օգոստոսին գործարկվել է ընդհանուր տրանսպորտային ծառայություն Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում[17][18] և Uber Eats սննդի առաքման ծառայություն մատուցող հավելվածը[19][20]։
2016 թվականին Uber-ը 625 միլիոն դոլարով ձեռք է բերել Էնթոնի Լևանդովսկու հիմնադրած՝ ինքնակառավարվող բեռնատարների «Օտոմոտտո» ընկերությունը: Լևանդովսկին, որը նախկինում աշխատում էր «Ուեյմոն» անվամբ կազմակերպությունում, հիմնել է Օտոմոտտոն՝ օգտագործելով այն առևտրային գաղտնիքները, որոնք նա գիտեր Ուեյմոնում աշխատելիս[21][22]:
2016 թվականի դեկտեմբերին Uber-ը ձեռք է բերել Geometric Intelligence կազմակերպությունը, իսկ վերջինիս 15 հոգանոց անձնակազմը ձևավորել է «Uber AI» նախագիծը, որը լինելու էր արհեստական բանականությամբ տեխնոլոգիաների և մեքենայական ուսուցման հետազոտությունների բաժին[23][24]: Այս բաժինը ստեղծել է բազմաթիվ բաց կոդով նախագծեր, ինչպիսիք են Pyro-ն, Ludwig-ը և Plato-ն: Uber AI-ն փակվել է 2020 թվականի մայիսին[25][24]։
2018 թվականի փետրվարին Uber-ը Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում իր գործունեությունը միավորել է Յանդեքսի գործողությունների հետ՝ ներդրվելով 225 միլիոն դոլար: 2018 թվականի մարտին Uber-ը միավորել է իր ծառայությունները Հարավարևելյան Ասիայում Grab ծառայությունների հետ՝ բաժնետոմսերի 27,5%-ի դիմաց[26][27][28][29]:
2018 թվականի մայիսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Uber-ն առաջարկել է իր Uber Rent նախագիծը[30]։
2019 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում Uber-ը գործարկել է Uber Works բջջային հավելվածը, որն օգնում էր Չիկագոյի և Մայամիի կազմակերպություններում աշխատել ցանկացող մարդկանց[31][32][33]։
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռական ոտնձգությունների մեղադրանքներ և կառավարման փոփոխություններ (2017)
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի փետրվարի 19-ին Uber-ի նախկին ինժեներ Սյուզան Ֆաուլերը իր կայքում տեղադրել է տեղեկատվություն այն մասին, որ մենեջերն իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, իսկ հետո մեկ այլ մենեջեր սպառնացել է աշխատանքից հեռացնել, եթե նա հրապարակեր դեպքը[34][35]:
2018 թվականի օգոստոսին Uber-ը համաձայնել է վճարել ընդհանուր առմամբ 7 միլիոն դոլար՝ գենդերային խտրականությունը, ոտնձգությունները և թշնամական աշխատանքային միջավայրը կարգավորելու համար, ընդ որում՝ շուրջ 480 աշխատակիցներ ստացել են յուրաքանչյուրը 10,700 դոլար, իսկ նրանցից 56-ը ստացել են լրացուցիչ 33,900-ական դոլար[36]:
2019 թվականի դեկտեմբերին Կալանիկը դուրս է եկել ընկերության տնօրենների խորհրդից և վաճառել է իր բաժնետոմսերը[37][38][39][40]։
Գաղտնիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսին Uber-ը ստացել է հինգ աստղանի գաղտնիության վարկանիշ Electronic Frontier Foundation-ից[41], սակայն 2017 թվականի սեպտեմբերին խումբը խիստ քննադատության է ենթարկել հաճախորդների գտնվելու վայրը հետևելու քաղաքականությունը, ինչը ստիպել է ընկերությանը փոխել իր քաղաքականությունը[42]։
2024 թվականի հունվարին Հոլանդական տվյալների պաշտպանության վարչությունը Uber-ին տուգանել է 10 միլիոն եվրոյով (11 միլիոն դոլար)՝ վարորդների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիության կանոնները խախտելու համար։ Իրավասու մարմինը որոշել է, որ Uber-ը հստակ տեղեկատվություն չի տրամադրել իր դրույթներում և պայմաններում՝ վարորդների անձնական տվյալների պահպանման ժամկետի, ինչպես նաև այդ տվյալները պահպանելու համար ձեռնարկված միջոցների մասին, երբ դրանք փոխանցվում են եվրոպական տնտեսական գոտուց դուրս չբացահայտված կազմակերպություններին[43]:
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի փետրվարին Uber-ի վարորդները գործադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում՝ բողոքելով աշխատավարձերի և վճարների դեմ։ Նրանց միացել են Lyft և DoorDash կազմակերպությունների վարորդները[44]:
Ֆինանսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Եկամուտ | Զուտ շահույթ |
---|---|---|
2023 | 37.3 | 1.887 |
2022 | 31.8 | −9.1 |
2021 | 17.4 | −0.4 |
2020 | 11.1 | −6.7 |
2019 | 14.1 | −8.5 |
2018 | 11.3 | 1 |
2017 | 7.9 | −4 |
2016 | 5 | −3.6 |
2015 | 1.7 | −1.6 |
2014 | 0.4 | −0.7 |
2014-ից 2022 թվականների ընթացքում Uber-ը տարեկան միլիարդավոր դոլարների վնաս է ունեցել, բացառությամբ 2018 թվականի, երբ ընկերությունը դուրս է եկել Ռուսաստանի, Չինաստանի և Հարավարևելյան Ասիայի շուկաներից՝ մրցակից ընկերություններում բաժնետոմսերի դիմաց: 2022 թվականի վերջին Uber-ի շրջանառությունը կազմել է 32,11 միլիարդ դոլար (24,03 միլիարդ դոլարի ակտիվներ և պարտավորություններ)[46]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Uber Announces Results for Fourth Quarter and Full Year 2023» (Press release). February 7, 2024.
- ↑ Sainato, Michael (August 27, 2021). «'I don't like being treated like crap': gig workers aim to retool a system they say is rigged». The Guardian. Արխիվացված օրիգինալից October 31, 2021-ին.
- ↑ Luna, Taryn (November 4, 2020). «California voters approve Prop. 22, allowing Uber and Lyft drivers to remain independent contractors». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից January 4, 2021-ին.
- ↑ Scott, Alec (November 19, 2015). «Co-founding Uber made Calgary-born Garrett Camp a billionaire». Արխիվացված է օրիգինալից June 5, 2023-ին. Վերցված է February 7, 2023-ին.
- ↑ Shontell, Alyson (January 11, 2014). «All Hail The Uber Man! How Sharp-Elbowed Salesman Travis Kalanick Became Silicon Valley's Newest Star». Business Insider. Արխիվացված օրիգինալից September 8, 2018-ին.
- ↑ Balakrishnan, Anita (August 10, 2017). «How Ryan Graves became Uber's first CEO».
- ↑ Lagorio-Chafkin, Christine (January 15, 2014). «How Uber Is Going To Hire 1,000 People This Year». Inc. Արխիվացված օրիգինալից November 18, 2018-ին.
- ↑ Huet, Ellen (December 11, 2014). «Uber's Global Expansion in Five Seconds». Forbes. Արխիվացված օրիգինալից February 10, 2018-ին. Վերցված է September 17, 2017-ին.
- ↑ McAlone, Nathan (February 10, 2016). «This is how Uber used to look when it first started out – and how it's changed over time». Business Insider. Արխիվացված օրիգինալից August 25, 2018-ին. Վերցված է September 8, 2018-ին.
- ↑ O'Brien, Danny (January 13, 2012). «New York cab fleecing holds lesson on data versus intuition». Արխիվացված օրիգինալից November 29, 2018-ին. Վերցված է September 8, 2018-ին.
- ↑ Lacy, Sarah (June 15, 2011). «Uber Out-Maths Google on NYC ETAs». Արխիվացված օրիգինալից February 26, 2017-ին.
- ↑ Rao, Leena (April 18, 2012). «Uber Experiments With Lower-Priced Taxis in Chicago Through Newly Launched Labs Group, 'Garage'». Արխիվացված օրիգինալից January 22, 2018-ին. Վերցված է June 25, 2017-ին.
- ↑ O'Brien, Terrence (April 18, 2012). «Uber tackles Taxis in Chicago with Uber Garage experiment». Engadget. Արխիվացված օրիգինալից February 26, 2017-ին. Վերցված է February 26, 2017-ին.
- ↑ Hahn, Fritz (December 4, 2012). «Uber opens doors in D.C.». The Washington Post. Արխիվացված օրիգինալից February 22, 2017-ին. Վերցված է February 20, 2017-ին.
- ↑ Hartmans, Avery; Leskin, Paige (May 18, 2019). «The history of how Uber went from the most feared startup in the world to its massive IPO». Business Insider.
- ↑ Thu, Kelsey Brugger (December 19, 2013). «Uber Taxi App a Fit for Santa Barbara?» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-03-10-ին.
- ↑ Lawler, Ryan (September 2, 2014). «Uber Opens Up UberPool To All San Francisco Users». Արխիվացված օրիգինալից April 23, 2017-ին. Վերցված է June 25, 2017-ին.
- ↑ «Lyft and Uber launch carpool-like services in San Francisco». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2014-08-06. Վերցված է 2020-03-10-ին.
- ↑ Carson, Biz (March 2, 2016). «Uber's GrubHub killer is finally in the US – here's the inside story on its big bet on food». Business Insider. Արխիվացված օրիգինալից August 25, 2018-ին. Վերցված է September 8, 2018-ին.
- ↑ Dickey, Megan Rose (January 20, 2016). «Uber's Standalone Food Delivery App Is Coming To The U.S.». Արխիվացված օրիգինալից July 7, 2017-ին. Վերցված է December 19, 2017-ին.
- ↑ Chappell, Bill (July 31, 2018). «Uber Parks Its Self-Driving Truck Project, Saying It Will Push For Autonomous Cars». NPR. Արխիվացված օրիգինալից August 8, 2018-ին.
- ↑ Hawkins, Andrew J. (June 7, 2022). «Waymo is teaming up with Uber on autonomous trucking because time really heals all wounds». The Verge.
- ↑ «Uber Just Bought a Startup You've Never Heard Of. Here's Why That's Important». Fortune (անգլերեն). Վերցված է 2022-04-19-ին.
- ↑ 24,0 24,1 «Founding Uber AI Labs». Uber Newsroom. December 5, 2016.
- ↑ Bosa, Deirdre; Feiner, Lauren (2020-05-18). «Uber to cut 3,000 more jobs». CNBC.
- ↑ Stubbs, Jack (February 7, 2018). «Uber, Yandex complete ride services merger». Reuters.
- ↑ «Uber sells South East Asia business to Grab». BBC News. March 26, 2018. Արխիվացված օրիգինալից June 28, 2018-ին. Վերցված է June 22, 2018-ին.
- ↑ Waters, Richard; Lucas, Louise (March 26, 2018). «Uber exits south-east Asia with sale to rival Grab». Financial Times. Արխիվացված օրիգինալից January 13, 2019-ին. Վերցված է January 12, 2019-ին.
- ↑ Keeton-Olsen, Danielle (March 26, 2018). «Grab Officially Takes Control Of Uber's Southeast Asia Operations». Արխիվացված օրիգինալից April 1, 2019-ին. Վերցված է January 12, 2019-ին.
- ↑ Griswold, Alison (November 27, 2018). «Uber shut down its rental car program for Uber riders».
- ↑ «Uber launches app aimed at connecting workers with businesses». Reuters. October 3, 2019.
- ↑ Wile, Rob (December 18, 2019). «Uber is about to provide a lot more gig opportunities in Miami-Dade».
- ↑ Rana, Preetika (May 18, 2020). «Uber Cuts 3,000 More Jobs, Shuts 45 Offices in Coronavirus Crunch».
- ↑ Fowler, Susan (February 19, 2017). «Reflecting on one very, very strange year at Uber».
- ↑ Kosoff, Maya (February 20, 2017). «Uber C.E.O. Orders "Urgent Investigation" into Sexual Harassment Allegations». Արխիվացված օրիգինալից July 13, 2017-ին.
- ↑ O'Brien, Sara Ashley (August 22, 2018). «Uber to pay 56 workers $1.9 million for harassment and discrimination claims». CNN. Արխիվացված օրիգինալից September 9, 2018-ին.
- ↑ Palmer, Annie (December 24, 2019). «Travis Kalanick severs all ties with Uber, departing board and selling all his shares».
- ↑ Conger, Kate (December 24, 2019). «Uber Founder Travis Kalanick Leaves Board, Severing Last Tie». The New York Times.
- ↑ Brown, Eliot (December 24, 2019). «Uber Co-Founder Travis Kalanick Departs Board, Sells All His Shares».
- ↑ LEE, TIMOTHY B. (December 24, 2019). «Travis Kalanick quits Uber's board, sells off all his Uber stock».
- ↑ Reitman, Rainey (July 10, 2017). «Who Has Your Back? Government Data Requests 2017». Արխիվացված օրիգինալից September 15, 2018-ին.
- ↑ Gebhart, Kurt Opsahl and Gennie (September 18, 2017). «In A Win For Privacy, Uber Restores User Control Over Location-Sharing».
- ↑ «Dutch watchdog fines Uber 10 mln euros over privacy regulations infringement | Reuters».
- ↑ «Date night strike: Thousands of US, UK delivery, ride-hailing drivers stop work on Valentine's Day». AP News (անգլերեն). 2024-02-14. Վերցված է 2024-02-15-ին.
- ↑ «Uber Revenue and Usage Statistics (2022)», Business of Apps, February 20, 2023, Վերցված է February 28, 2023-ին
- ↑ Jon Russell (April 12, 2019), «Uber has already made billions from its exits in China, Russia and Southeast Asia», TechCrunch
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական աշխատություններ
- Laurell, Christofer; Sandström, Christian (June 28, 2016). «Analysing Uber in social media – disruptive technology or institutional disruption?». International Journal of Innovation Management. 20 (5): 1640013. doi:10.1142/S1363919616400132.
- McGaughey, E. (2018). «Uber, the Taylor Review, mutuality, and the duty to not misrepresent employment status». Industrial Law Journal. SSRN 3018516.
- Petropoulos, Georgios (February 22, 2016). «Uber and the economic impact of sharing economy platforms».
- Noto La Diega, Guido (2016). «Uber law and awareness by design. An empirical study on online platforms and dehumanised negotiations» (PDF). Revue européenne de droit de la consommation/ European Journal of Consumer Law. 2016 (II): 383–413 – via Northumbria Research Link.
- Oitaven, Juliana Carreiro Corbal; Carelli, Rodrigo de Lacerda; Casagrande, Cássio Luís (2018). Empresas de transporte, plataformas digitais e a relação de emprego: um estudo do trabalho subordinado sob aplicativos (PDF) (պորտուգալերեն). Brasília: Ministério Público do Trabalho. ISBN 9788566507270.
- 2009 հիմնադրված ընկերություններ
- Ամերիկյան ընկերություններ
- ԱՄՆ-ի տրանսպորտային ընկերություններ
- Անդրոիդի ծրագրային ապահովում
- IOS-ի ծրագրային ապահովում
- Տրանսպորտային ընկերություններ
- Ընկերություններ այբբենական կարգով
- Բջջային հեռախոսների ծրագրային ապահովում
- Տրանսպորտ
- Բջջային հավելվածներ
- 2009 հիմնադրումներ ԱՄՆ-ում
- Համացանց
- ԱՄՆ-ի կայքեր
- Համացանցային ընկերություններ
- Ճանապարհային տրանսպորտ
- 2009 հիմնադրումներ
- Տրանսպորտային օպերատորներ
- Ձեռնարկություններ
- Ծրագրային ապահովում
- Կայքեր
- Հանրային ներդրումների հիմնադրամ
- 2000-ականներին հիմնադրված ընկերություններ
- Էլեկտրոնային առևտուր
- Ճանապարհորդություն
- Միջազգային տնտեսագիտություն
- ԱՄՆ-ի ծառայության ընկերություններ
- Windows Phone ծրագրային ապահովում
- Առցանց ծառայություններ