Trouw
Ստեղծում | 1943 | |
---|---|---|
Երկիր | Նիդերլանդներ | |
Սեփականատեր | PCM Uitgevers | |
Գլխամասի վայր | Oostenburg | |
Նախորդողը | Trouw | |
Հրատարակիչ | PCM Uitgevers | |
Ծագման երկիր | Նիդերլանդներ, Նիդերլանդների Թագավորություն | |
Լեզու | հոլանդերեն | |
Թողարկման ամսաթիվ | 18 փետրվարի 1943 | |
Newspaper format | compact | |
Պաշտոնական կայք | www.trouw.nl |
Trouw, հոլանդական օրաթերթ, որը հիմնադրվել է 1943 թվականին որպես ուղղափառ բողոքական ընդհատակյա թերթ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 2009 թվականից այն պատկանում է DPG Media-ին (մինչև 2019 թվականը հայտնի է որպես De Persgroep)։ Trouw-ն ստացել է Եվրոպական թերթի մրցանակը 2012 թվականին.[1][2]։ Սիս վան դերԼաանը եղել է գլխավոր խմբագիրը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Trouw-ը հոլանդերեն բառ է, որը նշանակում է «հավատարմություն», համընկնում է անգլերեն «true» բառի հետ։ Անունն ընտրվել է Աստծո և երկրի հանդեպ հավատարմությունն արտացոլելու համար՝ չնայած Նիդեռլանդների գերմանական օկուպացիային։
Trouw-ն կազմակերպվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական օկուպացիայի դեմ հոլանդական բողոքական դիմադրության անդամների կողմից։ Պատերազմի ընթացքում ձերբակալվեցին և սպանվեցին թերթի պատրաստման և տարածման մեջ ներգրավված հարյուրավոր մարդիկ։ Պատերազմի տարիներին թերթը թղթի բացակայության պատճառով լույս է տեսել անկանոն կերպով։ 1944 թվականին գերմանական ուժերը փորձեցին դադարեցնել հրատարակությունը՝ հավաքելով և բանտարկելով առաքիչներից մոտ 23-ին։ Նրանք վերջնագիր ներկայացրին Trouw-ի ղեկավարներին, սակայն, խմբագիրները չզիջեցին։ Բոլոր բռնված սուրհանդակները մահապատժի են ենթարկվել։ Մարդկանց թվում, ովքեր սպանվել են պատերազմի ընթացքում թերթի աշխատանքում ներգրավվելու պատճառով, եղել է Trouw-ի համահիմնադիր և դիմադրության անդամ Վիմ Սփելմանը[4]։
Պատերազմից հետո թերթը դարձավ օրաթերթ։ Մինչև 1967 թվականը թերթի գլխավոր խմբագիրը մատնանշեց, որ Trouw-ն չպետք է համարվեր թերթ միայն քրիստոնյաների համար, այն ցանկանում էր թերթ լինել բոլորի համար։ Ժամանակի ընթացքում Trou-ի ընթերցողների տոկոսը զգալիորեն կրճատվել է. 1965-ին ընթերցողների 69%-ը պատկանում էր եկեղեցիներից մեկին, սակայն 1979-ին այն իջավ մինչև 48%, իսկ 1999-ին մինչև 28%։ Իրենց իսկ խոսքերով, 2005 թվականին նրանք մտադիր էին «մնալ քրիստոնեական ավանդույթների վրա հիմնված թերթ և լինել խորհրդածության ու ոգեշնչման աղբյուր բոլորի համար, ովքեր բարոյական և հոգևոր կողմնորոշման կարիք են զգում»[5]։
20-րդ դարի վերջի տպաքանակը 133000-ից մի փոքր ավելի էր[6]։ 2005 թվականի փետրվարի 3-ին Trouw-ը փոխեց իր ձևաչափը՝ լայնածավալից ավելի սահմանափակի[7]։
Ներկայումս Trouw-ը De Persgroep Nederland-ի մի մասն է, որը նախկին PCM խմբին է տրվել այն բանից հետո, երբ բելգիական De Persgroep հրատարակչությունը գնեց PCM-ի բաժնետոմսերի մեծամասնությունը 2009 թվականի ամռանը։ NRC Handelsblad, Het AD, Het Parool և de Volkskrant նույնպես պատկանում են De Persgroep Nederland-ին։ NRC Handelsblad-ը վաճառվել է մինչև 2010 թվականի ամառը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Case Study "Trouw": The new profundity in the newspaper – with daily supplements». European Newspaper Congress. 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «European Newspaper of the Year - Category Nationwide Newspaper - Trouw, the Netherlands». Editorial Design. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
- ↑ Loes Reijmer, "Cees van der Laan nieuwe hoofdredacteur Trouw" (in Dutch), de Volkskrant, 13 December 2013. Retrieved 1 November 2017.
- ↑ «The illegal press». Dutch Resistance Museum. 2014. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Trouw - nieuws, verdieping en gids». De Persgroep Nederland. 2005 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
- ↑ Jan de Bas (2003). Een mijter zonder kruis: Sint-Nicolaas in de protestantse pers 1945-2000. Verloren. էջ 29. ISBN 9789065507709.
- ↑ «Netherlands: National daily Trouw to go compact». Editors Weblog. 2004 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (հոլանդերեն)
- Illegale Trouw Արխիվացված 2019-04-10 Wayback Machine (հոլանդերեն), ընդհատակյա հարցեր 1943–1945
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Trouw» հոդվածին։ |
|