Svalbardposten
Svalbardposten բուկմոլ՝ Svalbardposten | |
---|---|
Տեսակ | շաբաթաթերթ |
Լեզու | նորվեգերեն |
Հիմնադրվել է | նոյեմբեր 1948 |
Երկիր | Նորվեգիա |
Գրասենյակ | Լոնգյիր, Նորվեգիա |
Կայք | svalbardposten.no |
Svalbardposten, Սվալբարդ կղզեխմբի Լոնգյիր բնակավայրում լույս տեսնող նորվեգերեն շաբաթաթերթ է։ Թերթը առաքվում է ուրբաթ օրերին՝ Լոնգյիր, Նյուբյեն, Նյու-Օլեսունն և Սվեագրուվա բնակավայրերի բաժանորդագրված բնակիչների համար։ Svalbardposten աշխարհի ամենահյուսիսային կանոնավոր լույս տեսնող խմբագրությունն է։ 2004 թվականին շաբաթաթերթը ունեցել է 3271 բաժանորդ, որը գերազանցում է Շպիցբերգեն կղզեխմբի ընդհանուր բնակչության թվին։ Թերթի հրատարակչությունը ոչ առևտրային կազմակերպություն է։
Սկզբում Svalbardposten-ը իրենից ներկայացնում էր պատի թերթ, որը կազմված էր ընդամենը չորս էջից։ Այն լույս էր տեսնում սեպտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում և փակցվում էր հանքագործների հանրակացարաններում։ Հիմնական բովանդակությունը հումորային էր, իսկ նորությունների մասին հոդվածները հասցված է նվազագույնի։ 1971 թվականից թերթի խմբագիրը դառնում է Շպիցբերգենի բարեգործական խորհուրդը։ Դրա շնորհիվ թերթը դառնում է ավելի շուրջ, ավելացվում է լուրջ լրագրողական հոդվածներ, մասնագիտական լուսանկարներ և գովազդներ։ Թերթը դուրս է գալիս ամեն երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերին։ Գլխավոր խմբագրի պաշտոնը դառնում է ընտրողական։ Խմբագիրները ընդունվում են չորս տարի ժամկետով։
Ֆինանսական դժվարությունների արդյունքում 1980-ական թվականների վերջում հրատարակչությունը վերակազմակերպվում է։ Թերթը կրկին սկսեց դուրս գալ ուրբաթ օրերին, բայց այս անգամ արդեն ամբողջ տարվա ընթացքում։ Հրատարակչության պատասխանատվությունը սկսում է կրել Նորվեգիայի Արդարադատության նախարարությունը, իսկ 1992 թվականին՝ Սվալբարդ Պոստ Ֆոնդ ոչ առևտրային կազմակերպությունը։ 1996 թվականին թերթը տպագրվում է ցամաքում և ընդգրկված է «տեղական թերթերի ազգային ասոցիացիայում»։ 1997 թվականի խմբագիրները ստողծել են թերթի ինտերնետ-կայքը։
Տարեթիվը | Բաժանորդների քանակը |
---|---|
2004 | 3271 |
2005 | 3346 |
2006 | 3352 |
2007 | 3140 |
2008 | 3095 |
2009 | 2989 |
2010 | 2841 |
Խմբագիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kjartan Olsen (1948–1949)
- Thoralv Lund (1949–1950)
- Alf Sørensen (1950–1951)
- Arne Aulie (1951–1953)
- Karl Nusser (1953–1954)
- Øyvind Haddeland (1954–1955)
- Hans Engebretsen (1955–1956)
- C. E. Sollie (1956–1957)
- Einar Nesje (1957–1958)
- K. R. Nordbøe (1958–1959)
- Odd Sverre Knutsen (1959–1960)
- Alf E. Heggelund (1960–1961)
- Hans Engebretsen (1961–1964)
- Svein Jensen (1964–1966)
- Odd Madsen (1966–1967)
- Herleiv Alvheim (1967–1971)
- Erik Gabrielsen (1971–1972)
- Gudbrand Grøt (1972–1973)
- Herleiv Alvheim (1973–1976)
- Bjørn Hansen (1976–1977)
- Otto Risanger (1977–1978)
- Lilleba Knudsen (1978)
- Kristian Hus (1978–1979)
- Kjetil Anthonsen (1979–1980)
- Pål Skogmo (1980–1983)
- Vibjørn Madsen (1983–1984)
- Svein Haaland (1984–1986)
- Mette Bleken (1986–1989)
- Kjetil Anthonsen (1989–1991)
- Tor Ole Ree (1991–1995)
- Kjetil Anthonsen (1995–1997)
- Nils Lorentsen (1997–1999)
- Arne O. Holm (1999–2002)
- Torbjørn Pedersen (2002–2004)
- Birger Amundsen (с 2004)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Årets tall publiseres på LLAs nyhetssider, eldre tall er tilgjengelige på nett: 2004-2005 Արխիվացված 2007-03-16 Wayback Machine, 2006-2007 Արխիվացված 2011-07-24 Wayback Machine, 2008(չաշխատող հղում), 2009(չաշխատող հղում), 2010(չաշխատող հղում)(նորվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(նորվ.)
- Национальная библиотека: издания газеты(նորվ.)