Subwoolfer
Subwoolfer | |
---|---|
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | |
Գործունեություն | 2021–մինչ օրս |
Լեյբլ | Universal Music Group |
Կայք | subwoolfer.no |
Անդամներ | |
"Քիթ" "Ջիմ" | |
Subwoolfer Վիքիպահեստում |
Subwoolfer, 2021 թվականին ձևավորված նորվեգական փոփ դուետ։ Երկու անդամները հանդես են գալիս դեղին հագուստով և «Քիթ» և «Ջիմ» կեղծանուններով[2]։ Նրանց ինքնությունը հայտնի չէ[2]։ Հաղթելով Melodi Grand Prix 2022-ում՝ նրանք «Give That Wolf a Banana» երգով ներկայացնելու են Նորվեգիան Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում[3]։ Դուետի անունը «subwoofer» և «wolf» բառերի համակցություն է[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հունվարի 10-ին Նորվեգիայի հեռարձակող ընկերությունը (Norsk rikskringkasting) հայտնել է, որ Subwoolfer-ը կմասնակցի Melodi Grand Prix 2022-ին՝ Եվրատեսիլ 2022 երգի մրցույթի նորվեգական ազգային ընտրությանը[5]։ Լինելով նախաորակավորված ֆինալիստ՝ նրանք պետք է ներկայացնեին իրենց «Give That Wolf a Banana» երգը հունվարի 29-ին տեղի ունեցած մրցույթի երրորդ կիսաեզրափակչին[6]։ Սակայն COVID-19-ի դրական թեստի պատճառով նրանց ելույթը հետաձգվել է և տեղի ունեցել չորրորդ կիսաեզրափակչի ընթացքում[6]։ Նրանք կրկին կատարել են այս երգը հունվարի 19-ին տեղի ունեցած եզրափակչի ժամանակ և հաղթել մրցույթը 368 106 ձայնով[2]։ Իրենց հաղթանակով նրանք ընտրվել են՝ Նորվեգիան ներկայացնելու Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում, որը տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում[7]։
Դեղին հագուստի և գայլանման դիմակների պատճառով դուետի իրական ինքնությունը մնում է անհայտ։ Նրանց ծագման մասին գեղարվեստական պատմություն է հրապարակվել՝ պատմելով, որ նրանք իրենց կարիերան սկսել են 4,5 մլն տարի առաջ Լուսնի վրա և մեր գալակտիկայի ամենահաջողված խումբն են[5]։ Դուետի անանուն մնալու ցանկությունը սոցիալական մեդիայում նրանց ինքնության վերաբերյալ բազմատեսակ ենթադրությունների պատճառ է դարձել։ «Քիթ»-ին և «Ջիմ»-ին վերագրվող անուններից են Ylvis եղբայրներ, Գաուտ Օրմոսեն, Բեն Ադամս և Erik & Kriss[7][8][9]:
2022 թվականի փետրվարի 11-ին Subwoolfer-ը Վալենտինի օրվան նվիրված թողարկել է երգի մեկ այլ տարբերակ՝ վերնագրված «Give That Wolf a Romantic Banana»:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարի | Ամենաբարձր հորիզոնական | Ալբոմ |
---|---|---|---|
NOR [10] | |||
"Give That Wolf a Banana" | 2022 | 4 | Ալբոմում չներառված սինգլներ |
"Give That Wolf a Romantic Banana" | — |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Grace, Emily (2022 թ․ մարտի 2). «Norway: Who Are Subwoolfer?». Eurovoix. Վերցված է 2022 թ․ մարտի 3-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Give That Wolf a Banana! Subwoolfer wins MGP 2022 in Norway». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2022 թ․ փետրվարի 19. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
- ↑ Kristjans, Kristin (2022 թ․ փետրվարի 19). «Norway: Subwoolfer wins Melodi Grand Prix 2022 with "Give That Wolf A Banana"». Wiwibloggs. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Adams, William Lee (2022 թ․ հունվարի 13). «Grandma tastes the best: Do Subwoolfer's "Give That Wolf a Banana" lyrics encourage Covid vaccination?». Wiwibloggs. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
- ↑ 5,0 5,1 Hyttebakk, Jon Marius (2022 թ․ հունվարի 10). «Disse skal være med i Melodi Grand Prix 2022». NRK (գրքային նորվեգերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ 6,0 6,1 Strand, Marit Sofie (2022 թ․ հունվարի 25). «Subwoolfer rammet av korona». NRK (գրքային նորվեգերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ 7,0 7,1 Khorami, Aida (2022 թ․ փետրվարի 19). «Subwoolfer er Norges bidrag til Eurovision». NRK (գրքային նորվեգերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ Veen, Renske ten (2022 թ․ հունվարի 10). «Norway: Are Ylvis behind Subwoolfer's Melodi Grand Prix 2022 entry?». Wiwibloggs (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Muldoon, Padraig (2022 թ․ փետրվարի 21). «Subwoolfer sleuths: Are Ben Adams and Gaute Ormåsen the men behind the masks?». Wiwibloggs (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «VG-lista – Topp 20 Single 2022-09». VG-lista. Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.