Stairway to heaven (երգ)
«Stairway to Heaven» | |
---|---|
Led Zeppelinի երգը «Led Zeppelin IV» ալբոմից | |
Թողարկված | 1970 |
Ձայնագրված | 1970 |
Ժանր | ռոք |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 8 րոպե 2 վայրկյան |
Լեյբլ | Atlantic Records |
Հեղինակ | Ջիմմի Փեյջ, Ռոբերտ Փլանթ |
Կոմպոզիտոր | Ջիմի Փեյջ[1] և Ռոբերտ Պլանտ[1] |
Տոնայնություն | Լա մինոր |
Պրոդյուսեր | Ջիմի Փեյջ |
Stairway to Heaven (երգ), բրիտանական Led Zeppelin խմբի երգերից է, գրվել է 1971 թվականի վերջին։ Այն գրվել է խմբի կիթառիստ Ջիմմի Փեյջի և վոկալիստ Ռոբերտ Փլանթի կողմից՝ խմբի 4-րդ ալբոմի համար (հայտնի է Led Zappelin IV անունով)։ Այն շատ հաճախ համարում են ռոք ժանրում աշխարհի լավագույն երգերից։ 8 րոպե և երկու վայրկյան տևողությամբ երգն ունի երեք բաժին, յուրաքանչյուրն աճող տեմպով և ձայնով։ Երգը սկսվում է որպես դանդաղ ակուստիկ-բաս ֆոլկ մեղեդիով։ Վերջին մասը արդեն ծանր ռոք ժանրում է, գործիքավորված է Փեյջի սոլո կիթառի համար և ավարտվում է Փլանթի միայնակ երգով՝ «And she's buying a stairway to Heaven» տողով։ «Stairway to Heaven» երգը 2000 թվականին VH1 ընկերության կողմից ընդգրկվել է լավագույն ռոք երգերի հարյուրյակում, զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը «Rolling Stone magazine»-ի՝ Բոլոր ժամանակների լավագույն 500 երգերը ցուցակում։ 1970-ական թվականներին ԱՄՆ-ում այն համարվում էր FM ռադիոյում ամենամեծ պահանջարկն ունեցող երգը։
Երգի ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը ստեղծվել է 1970 թվականին, երբ Ջիմի Փեյջն ու Ռոբերտ Պլանտը Ամերիկայում իրենց 5-րդ համերգային շրջագայությունից հետո հանգստանում էին Bron-Yr-Aur ամառանոցում։ Ինչպես հիշում է Փեյջը, գործիքային մասը գրելու համար իրենից պահանջվել է բավականին երկար ժամանակ, սակայն, ի տարբերություն դրա, երգի երաժշտությունը գրվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում։ Փեյջն իր հետ վերցրել էր ձայնարկիչ, և կոմպոզիցիան նրա մոտ ծնվեց դրանով ձայնագրված մի քանի հատվածներն իրար միացնելով։
Ձայնագրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Stairway to Heaven» երգի ձայնագրումը սկսվել է 1970 թվականի դեկտեմբերին, Իռլանդիայի «Basing Street Studios» անգլիական ստուդիայում։ Ձայնագրումն ավարտվեց այն ժամանակ, երբ Ռոբերտ Փլանթը 1971 թվականին Հեմփշիրում գրեց երգի բառերը։ Դրանից հետո նա վերադարձավ ստուդիա և գրեց կիթառի մենանվագը (սոլոն)։
Երգը բառերի ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փլանթը երգի բառերի ստեղծման մասին ասել է.
I was just sitting there with Pagey in front of a fire at Headley Grange. Pagey had written the chords and played them for me. I was holding a paper and pencil, and for some reason, I was in a very bad mood. Then all of a sudden my hand was writing out words. ‘There’s a lady who’s sure, all that glitters is gold, and she’s buying a stairway to heaven.’ I just sat there and looked at the words and then I almost leaped out of my seat.
Ինչպես հետագայում հաստատել է Փեյջը, Փլանթի մոտ շատ հաճախ է եղել այն զգացումը, թե իր ձեռքը երգերի բառերը գրելիս «ինչ-որ առեղծվածային ուժ» է շարժում[2][3]։ Փեյջն այս երգը համարում է իրենց խմբի լավագույն երգն ու այցեքարտը[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրակապարակում | Երկիր | Մրցանակ | Տարի | Գնահատական |
---|---|---|---|---|
Rock and Roll-ի փառքի սրահ | ԱՄՆ | «Rock and Roll ժանրի լավագույն 500 երգեր»[5] | 1994 | * |
Դասական ռոք | Մեծ Բրիտանիա | «Լավագույն երգերի տասնյակ»[6] | 1999 | 1 |
VH1 | ԱՄՆ | «Բոլոր ժամանակների լավագույն 100 երգերը»[7] | 2000 | 3 |
Ձայնագրման ընկերությունների ամերիկյան կազմակերպություն | ԱՄՆ | «Դարի երգերը»[8] | 2001 | 53 |
Գրեմմի | ԱՄՆ | «Grammy Hall of Fame Award»[9] | 2003 | * |
Rolling Stone | ԱՄՆ | «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը»[10] | 2003 | 31 |
Q | Մեծ Բրիտանիա | «100 երգեր, որոնք փոխեցին աշխարհը»[11] | 2003 | 47 |
Toby Creswell | Ավստրալիա | «1001 երգ. բոլոր ժամանակների լավագույն երգերը»[12] | 2005 | * |
Q | Մեծ Բրիտանիա | «Բոլոր ժամանակների լավագույն 100 երգերը»[13] | 2006 | 8 |
Rolling Stone | ԱՄՆ | «Կիթառի համար գրված 100 լավագույն երգերը»[14] | 2008 | 8 |
Triple J | Ավստրալիա | «Բոլոր ժամանակների լավագույն 100 երգերի թեժ տասնյակ» | 2009 | 10 |
Կիթառի աշխարհ | ԱՄՆ | «Կիթառի լավագույն սոլոները»[15] | 2006 | 1 |
(*) designates unordered lists.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ISWC-Net
- ↑ 2,0 2,1 www.jesus-is-savior.com led Zeppelin. Straight from Hell
- ↑ Stephen Davis, Hammer of the Gods, p. 262
- ↑ Интервью журналу Rolling Stone, 13.03.1975
- ↑ «The Rock and Roll Hall of Fame's 500 Songs that Shaped Rock and Roll - December 1994». Jacobs Media. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Ten of the Best Songs Ever! - September 1999». Classic Rock. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «The 100 Greatest Rock Songs of All Time - July 2000». VH1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Songs of the Century». Recording Industry Association of America. 2001 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 18–ին-ին.
- ↑ «The Grammy Hall of Fame Award». National Academy of Recording Arts and Sciences. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 18–ին-ին.
- ↑ «The 500 Greatest Songs of All Time - November 2003». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «100 Greatest Songs of All Time - January 2003». Q. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Creswell, Toby (2005). «Stairway to Heaven». 1001 Songs: the Great Songs of All Time (1st ed.). Prahran: Hardie Grant Books. էջ 516. ISBN 9781740664585.
- ↑ «100 Greatest Songs of All Time - October 2006». Q. Արխիվացված է օրիգինալից 2018-10-13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «100 Greatest Guitar Songs of All Time - June 2008». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «100 Greatest Guitar Solos - October 2006». Guitar World. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 18–ին-ին.
|