Nintendo Software Planning & Development Division
Nintendo Software Planning & Development Division | |
---|---|
Տեսակ | ձեռնարկության բաժին և տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | սեպտեմբերի 30, 2003 |
Հիմնադիր | Սատորու Իվատա |
Վայր | Կիոտո, Ճապոնիա և Կիոտո, Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Նինթենդո |
Նախկին | Nintendo Research & Development 1? և Nintendo Research & Development 2 |
Սեփականատեր | Նինթենդո |
Nintendo Software Planning & Development Division, հիմնականում կրճատվում է դառնալով Nintendo SPD, նախկին ճապոնական ենթակառուցվածք, որը զբաղվել է ուսումնասիրությամբ, պլանավորմամբ և մշակմամբ, տեղակայված է եղել Nintendo-ի գլխավոր գրասենյակում՝ Կիոտո քաղաքում։ Ենթակառուցվածքը բաժանված է եղել երկու մասի՝ մի մասը ընկերության այլ մշակողների հետ զբաղվել է պլանավորմամբ և ծրագրային ապահովումների մշակմամբ, իսկ երկրորդ մասը զբաղվել է դիզայներական և ծրագրային ապահովման մշակմամբ, որը հիմնականում կրել է փորձական երևույթ։ Ենթակառուցվածքը ստեղծվել է 2003 թվականի վերակառուցման արդյունքում և իրար միացվեցին Nintendo R&D1 և Nintendo R&D2։
Խումբը հիմնականում զբաղվում է նորարարական խաղերի մշակման, ինչպես նաև այլ մշակող խմբերին օգնության տրամադրմամբ[1]։ SPD և SDD խմբերը իրենց հերթին բաժանված են եղել 4 խմբերին, որոնք իրարից առաձին զբաղվել են տարբեր նախագծերի մշակմամբ[2]։
2015 թվականի սեպտեմբերին Nintendo SPD-ն միացվել է Nintendo-ի այլ ենթակառուցվածքին՝ Entertainment Analysis & Development (EAD), այսպիսով կազմելով Nintendo Entertainment Planning & Development[3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Nintendo-ի նախագահ Սատորու Իվատան ստեղծեց ուսումնասիրություններով և ծրագրային ապահովումների մշակմամբ զբաղվող ընկերություն, որի ղեկավար դարձավ հենց ինքը։ Նոր ստեղծված ենթակառուցվածքի հիմանական նպատակն էր այլ մշակողներին օգնելը մշակման և ուսումնասիրությունների հարցում, դրանով, իսկ ազատել Entertainment Analysis & Development (EAD)-ի այլ արտաքին խնդիրներից և թույլ տալ, որ բաժինը զբաղվի ընկերության հիմնական նախագծերով։ Չնայած այս փաստին, բաժինը դեռ շարունակում էր զվաղվել որոշակի խաղաշարերի խաղերի մշակմամբ[5][6]։
2013 թվականին գլխավոր տնօրենի տեղակալ Սինյան Տալախասին փոխարինեց Սատորու Իվատան, որը այսպիսով ստացավ հաստիք նաև Nintendo-ի տնօրենների խորհրդում[7]։ Մեկ տարի անց, 2014 թվականի հուլիսի 18-ին, Nintendo-ի ողջ բաժիներ, որոնք զբաղվում էին ուսումնասիրությամբ և մշակմամբ, տեղափոխվեցին Կիոտո քաղաքում տեղակայված գլխավոր գրասենյակից 300 մետր հեռավորության վրա գտնվող նոր մասնաշենք։ Մշակմամբ զբաղվող բաժիները իրար միացնելով, Nintendo-ն հույս ուներ, որ անկախ նրանից թե, որ բաժնում են աշխատում մարդիկ նրանք կսկսեն համագործակվել մեկը մյուսի հետ, այսպիսով ստեղծելով մեծ աշխատականությամբ թիմ[8][9]։
2015 թվականի սեպտեմբերի 16-ին Nintendo SPD-ը միացվաց մեկ այլ՝ Entertainment Analysis & Development բաժնին, որը նույնպես զբաղվում էր ուսումնասիրույթուններով և մշակումներով, այսպիսով կազմվեց մեկ ընդհանուր Nintendo Entertainment Planning & Development բաժին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Nintendo Revolution FAQ». nsidr (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ rawmeatcowboy (2006 թ․ հունիսի 7). «NCL Team Structure work in progress». GoNintendo (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Chris Kohler Nintendo Consolidates Its Game Development Teams (en-US) // Wired. — ISSN 1059-1028.
- ↑ «Some Inside Baseball For Nintendo Fans As EAD Transforms». Kotaku (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Third Quarter Financial Results Briefing for Fiscal Year Ending March 2015 - Q & A». Nintendo Co., Ltd. (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Iwata Asks: Pandora's Tower for Wii». Nintendo of Europe GmbH (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «"Notice Regarding Changes of Representative Directors and Members of Board of Directors"» (PDF).
- ↑ Brian (2014 թ․ հունիսի 22). «Nintendo's new development building now open for business». Nintendo Everything (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «任天堂の新開発棟が始動 ゲーム機、ソフト生む拠点 : 京都新聞». web.archive.org. 2014 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.