[go: up one dir, main page]

Jump to content

Muse Software

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Muse Software
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1978
ՎայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն

Muse Software, ամերկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի և ծրագարային ապահովման մշակմամբ։ Գրասենյակը տեղակայված է Բալթիմոր քաղաքում (Մերիլենդ նահանգ)։ Սկզբնական շրջանում ընկերությունը Micro Users Software Exchange անվան ներքո մշակել և թողարկել է ծրագրեր նախատեսված Apple II համակարգիչների համար, հետագայում ընդլայնելով իր շուկան նաև Commodore 64, Atari և IBM PC համակարգիչների համար։ Muse Software-ը Wolfenstein խաղաշարքի առաջին երկու խաղերի մշակողն է, որը համարվում է ամենաերկարակյաց խաղային շարքը[1][2]։

Muse Software-ը հիմնադրվել է 1978 թվականի օգոստոսի 1-ին Էդ Զարոնի կողմից[3]։ Castle Wolfenstein խաղի հեղինակ Սայլաս Ուորները դարձավ ընկերության առաջին վարձու մշակողը։ Ընկերությունը մշակել է ոչ միայն համակարգչային խաղեր, այլև ծրագրային ապահովումներ։ Օրինակ՝ տեքստային խմբագիր՝ Super-Text ծրագիրը, որը մշակվել է Զերոնի կողմից։ Սկզբնական շրջանում Muse Software-ի ապրանքանիշները տարածվել են կոշտ կրիչների միջոցով, սակայն արդեն հետագայում կրիչներին փոխարինելու եկան կոշտ սկավառակները։ Ավելի ուշ ընկերությունը սկսեց մշակումներ կատարել Commodore 64 և Atari 800 համակարգիչների համար։ Ընկերությունը նաև ուներ խանութ՝ Muse Software and Computer Center, որը աշխատեց մինչև 1982 թվականը[4]։

Muse Software-ը վաճառքի պիկի ժամանակ տարեկան ստանում էր մինչև 2 միլլիոն դոլար եկամուտ[4]։

Զերոնի խոսքերով, Muse Software-ի վաճառքը դանդաղ էր աճում, քանի որ կար համակարգչային ծրագրային ապահովման քիչ պահանջարկ[5]։ Ընկերությունը 1983 թվականին ուներ 40 աշխատակից, սակայն հետագայում մինչև սնանկացման մասին հայտարարելը իրականանցրեց կրճատումներ, որի արդյունքում ընկերությունում մնաց 6 աշխատակից։

Muse Software-ը փակվեց 1987 թվականի հոկտեմբերի 7-ին[6]։

1992 թվականին id Software ընկերությունը ոգեշնչվելով Castle Wolfenstein խաղից, թողարկեց Wolfenstein 3D խաղը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Xbox Wire Staff (2014 թ․ մայիսի 20). «30 Years of Butt-Kicking: The History of Wolfenstein - Xbox Wire». Xbox Wire (անգլերեն). news.xbox.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  2. Chris Pereira (2017 թ․ հոկտեմբերի 26). «Prior To Wolfenstein 2's Release, Explore The History Of Wolfenstein» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Register Your Business Online | Maryland.gov». egov.maryland.gov. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 University of Baltimore
  5. University of Baltimore
  6. «Register Your Business Online | Maryland.gov». egov.maryland.gov. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. «Castle Wolfenstein (The Original)». 2012 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]