«Masterpiece» (անգլ. թարգմանաբար՝ «Գլուխգործոց»), ամերիկացի երգչուհի Մադոննայի երգը։ 2012 թվականին երգը ի սկզբանե ձայնագրվել է որպես «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» ֆիլմի սաունդթրեք։ Ավելի ուշ երգը ներառվել Է Մադոննայի տասներկուերորդ ստուդիական ալբոմում, որը կոչվում է «MDNA»։ 2012 թվականի ապրիլի 3-ին երգը կատարվել է Մեծ Բրիտանիայի ռադիոյում։ Երգի հեղինակներն են Մադոննան, Ջուլի Ֆրոստը և Ջիմի Հարին։ Երգն արժանացել է քննադատների բարձր գնահատականներին․ գնահատվել է երգի քնարական բովանդակությունը և Մադոննայի վոկալ կատարումը։ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության 69-րդ արարողության ժամանակ երգը հաղթել է «Լավագույն երգ» անվանակարգում։
Երգը գրել են Մադոննան, Ջուլի Ֆրոստին և Ջիմի Հարին, պրոդյուսերները եղել են Մադոննան և Ուիլյամ Օրբիթը։ Երբ Մադոննան նկարահանել է իր «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» ֆիլմը, նրա մենեջեր Գայ Օսերին երգչուհուն համոզել է երգ գրել սաունդթրեքի համար։ Ֆրոստը այդ ժամանակ ապրում էր Լոս Անջելեսում և գնահատում էր երաժշտական աշխարհում իր առաջնահերթությունները, ինչպես նաև ցանկանում էր համագործակցել մի շարք արտիստների հետ, որոնց թվում Մադոննան առաջինն էր։
Ամենակարևորն այն է, որ նա ունի երգեր, որոնք համարվում են լավագույնը երաժշտության պատմության մեջ․.. այնպես որ, այո, ես միշտ երազել եմ աշխատել մարդկանց հետ, ինչպիսիք են Մադոննան։
Օրբիթը, որն ավելի վաղ աշխատել է Ֆրոստի և Հարիի հետ, նրանց հետ կապ է հաստատել Մադոննայի հետ երգի շուրջ համագործակցելու համար[1]։ Նա լսել է Ֆրոստի երգի նախնական տարբերակը և համոզված է եղել, որ այն Մադոննային դուր կգա[2]։ Ֆրոսթի խոսքով՝ երգի թեման դառը-քաղցր սերն է ու հարաբերություններում առկա դժվարությունները։ Այնուհետև նրանք հորինել են տեքստը և մեղեդիները։ Ժամանակի ընթացքում Մադոննան փոխել է երգի կառուցվածքը, և վերջնական տարբերակը պատրաստ էր ձայնագրության[3]։ Մադոննան հիշում էր․
Գայ Օզիրին ամբողջ ժամանակ մեծախոսում էր, երբ ես նկարահանում ու մոնտաժում էի իմ ֆիլմը, հասկացա, որ պետք է երգ գրել։ Եվ ես ասացի նրան․ խնդրում եմ, Գայ, ես փորձում եմ կենտրոնանալ ռեժիսորական աշխատանքի վրա, և ուզում եմ, որ մարդիկ ուշադրություն դարձնեն ֆիլմի վրա, ես բացարձակապես ժամանակ չունեմ։ Հետո ես ավարտեցի ֆիլմը և հանգիստ սկսեցի երգ գրել։ Արդյունքում ինչ-որ կախարդական ձևով ստեղծվեց «Masterpiece» երգը, այնպես որ շնորհակալություն քեզ, Գայ Օզիրի, այն բանի համար, որ այդքան նյարդայնացնում ես։
Երգն ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ MTV հեռուստաալիքի տեսագրության մեջ ասվում է, որ երգը չի համապատասխանում Մադոննայի սովորական ոճին՝ սեքսուալ, եռանդուն և չարաճճի, ավելի շուտ այն ցույց է տալիս Մադոննայի իմաստությունը[4]։ The Guardian թերթից Մայքլ Քրեգը երգը գնահատել է որպես ալբոմի լավագույն վոկալային ելույթներից մեկը[5]։ The Daily Telegraph թերթից Նիլ Մաքորմիկը երգը նկարագրել է որպես քաղցր, նուրբ իսպանական մոտիվով սիրո երգ՝ թեթև ռիթմով և սահուն մեղեդիով, որը լցված է սինթետիկ երաժշտությամբ[6]։ Billboard հանդեսից Քիթ Քոլֆիլդը կարծում էր, որ երգը շատ գեղեցիկ է, իսկ Մադոննայի վոկալը՝ հիասքանչ[7]։ Քայլ Անդերսոնը Entertainment Weekly ամսագրից երգը նկարագրել է որպես 1990-ականների կեսերի Մադոննայի ոճի վերադարձ[8]։ The National խմբից Նիք Լևինը զգացել է, որ երգը կատարելապես համապատասխանում է իր «Something to Remember» բալլադների հավաքածուին[9]։
↑Williams, Colleen (2012 թ․ փետրվարի 1). «(daily news)». Nonstop News LA. Los Angeles. Event occurs at 15:30 (minutes=1:51–3:23). NBC Nonstop.
↑Madonna (2012). Madonna – MDNA Electronic Press Kit Featuring William Orbit, Martin Solveig, Benny Benassi (Streaming, Digital download). Interscope Records. Event occurs at 6:31–7:00.