July Morning
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
July Morning — բրիտանական հարդ-ռոք Uriah Heep խմբի երգն է, Դեյվիդ Բայրոնի և Կեն Հենսլիի ստեղծագործությունն է։ «July Morning» -ը ձայնագրվել է 1971 թվականի հուլիսին լոնդոնյան Lansdowne ստուդիայում և տեղ է գտել Look at Yourself երրորդ ալբոմի մեջ, որը թողարկվել է այդ տարվա հոկտեմբերին։
Տարիներ շարունակ «July Morning»-ը հանդիսացել է խմբի երգացանքի հինական իրը, մասնավորապես 1973 թվականի Uriah Heep Live ալբոմի։ Ձայնագրությունը դարձել է մեծ հիթ ԽՍՀՄ-ում և մտել է այդ երկրի առաջին Թոփ 10-ի մեջ։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեն Հենսիի խոսքով «July Morning»-ը հանդիսացել է այն ուղղության խորհրդանշանը, որով խումբը սկսել էր զարգանալ։ Չնայած հետո նա պատմել է, որ գրել է այդ երգը ալբոմի դուրս գալուց մեկ տարի առաջ։
Ես այդ երգը գրել եմ 70 թվականին։ Այսինքն դա տուրնեի ժամանակ էր, Անգլիայով տուրնեի կեսին՝ նստած էի ավտոբուսում, սպասում էի մյուսներին, նրանք այստեղ վազում էին շուրջբոլորը, և ես շատ երկար մնացի ավտոբուսում սպասելով։ Ի՞նչ էր մնում անել։ Վերցրեցի կիթառը, սկսեցի նվագել, և հետզհետե երգը եկավ։ Եվ դա իրոք հուլիսյան առավոտ էր, ավելին դա առավոտյան 3-ն էր...
Երգի տեքստը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվի առնելով, որ շատերը համարում են երգի տեքստը մաքուր լիրիկական, չհանգեցնող ինչոր մտքերի(«դրա թեման - սիրո փնտրտուկն է և դրա գտնելու անհնարինությունը»), այդ առաջին հայացքից պարզ սյուժեի հետևում թաքնված է ոչ միանգամից նկատելի ենթատեքստ։
Քննադատների կարքիքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նշում է Allmusic-ը, հաշվի առնելով, որ Uriah Heep-ի մյուս ալբոմները «ունեն իրենց գլուխգործոցները ու իրենց դասականությունը», ոչ մեկը դրանցից չի կարող համեմատվել այս տաս րոպեանոց ձայնագրության հետ։ Ռոք-քննադատ Դեյվ Թոմսոնը նշել է հոյակապ գործիքավորումը և կատարումը, նախ և առաջ վոկալային՝ հենց միայն «July Morning»-ից հետո Դեյվիդ Բայրոնին սկսեցին նշել աշխարհի լավագույն ռոք-վոկալիստների շարքում, անվանելով նրա վոկալային ոճը «մոտ օպեռայինին»։
Ձայնագրության մասնակիցները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեյվիդ Բայրոն — վոկալ
- Կեն Հենսլի — ստեղնային, կիթառ, բեկ-վոկալ
- Միկ Բոքս — կիթառ
- Փոլ Նյուտոն — բաս-կիթառ
- Իեն Կլարկ — հարվածայիններ
- Մանֆրեդ Մանն — սինթեզատոր