Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
JBIG առանց կորստի պատկերի խտացման ստանդարտ է, առաջարկված Բինարական պատկերների խտացման խմբի մասնագետների(Joint Bi-level Image Experts Group) կողմից և ստանդարտացված Ստանդարտացման միջազգային կազմակերպության ISO/IEC կողմից՝ որպես ստանդարտ No 11544 և ITU-T T.82 երաշխավորմամբ։ Ավելի ուշ ընդունվել է ավելի նոր ստանդարտով JBIG2 բինարական պատկերների խտացման համար (միայն երկու ցանկացած գույն՝ սև ու սպիտակ, մոխրագույն և կանաչ, կարմիր ու կապույտ և այլն)։ JBIG-ը հայտնի է նաև որպես JBIG1: Այն առաջին հերթին մշակվել է ֆակսիմալ պատկերների խտացման համար, բայց կարող է նաև բավականին արդյունավետ օգտագործվել այլ դասի պատկերների համար։ Հիմնականում JBIG-ը ցույց է տալիս մոտավորապես 20-50 % լավագույն աստիճանի խտացում համեմատած ավելի հասարակ և վաղ ստեղծված Fax Group 4 ստանդարտի հետ. որոշ դեպքերում առավելությունը հասնում է մի քանի անգամի։
JBIG-ը օգտագործում է հանրահաշվական խտացման տարբերակը՝ արտոնագրված IBM-ի կողմից և հայտնի որպես Q-coder: Այն հիմնված է յուրաքանչյուր բիթի՝ նախկին բիթերը և պատկերների տողերը հիմք ընդունած հավանականության գնահատականի վրա։ Ալգորիթմը մշակված է պատկերը տողերով, իրենց ներկայանալու հերթականությամբ խտացնելու համար։ Ինչպես նաև, JBIG-ը պահպանում է պրոգրեսիվ հաղորդում (աստիճանաբար պատկերի «հայտնվելը» ընդունիչի վրա ֆայլի ստացման չափով) խտացման աստիճանի ոչ մեծ նվազմամբ (5 %-ի կարգի)։
Համակարգչային ֆորմատներ |
---|
| Վիդեոֆորմատներ | |
---|
| Աուդիոֆորմատներ | |
---|
| Պատկերի ֆորմատներ | IEC, ISO, ITU-T,W3C,IETF | |
---|
| Others | |
---|
|
---|
| Կոնտեյներներ | |
---|
| Համատեղումներ | |
---|
|