Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«It’s Called a Heart» (հայ․՝ «Սա կոչվում է սիրտ»), բրիտանական Depeche Mode խմբի երգը, ոչ ալբոմային սինգլ։ Տասնչորսերորդ սինգլն է խմբի սկավառակագրության մեջ։ Թողարկվել է 1985 թվականի սեպտեմբերի 16-ին։ Depeche Mode-ի առաջին սինգլն է, որի հրատարակության տարբերակներից մեկը պարունակում էր երկու կրիչներ (տվյալ թվում՝ գրամպլաստինկաներ) մեկ փաթեթավորմամբ։ The Singles 81→85 հավաքածուում ընդգրկված երկու նոր երգերից մեկն է «Shake the Disease»-ի հետ միասին։ Սինգլը զբաղեցրել է 18-րդ տեղը բրիտանական չարթերում։
Մարտին Գոռի և Ալան Ուայլդերի խոսքերով գրված «It’s Called a Heart»-ը Depeche Mode-ի «ամենաչսիրված» երգն է, որը երբևէ թողարկվել է խմբի կողմից և այնքան էլ լավ չի ընկալվել նրա երկրպագուների կողմից։ «Black Celebration» ալբոմի վերահրատարակված տարբերակում զետեղված վավերագրական ֆիլմում պատմվում է այն մասին, որ խումբը ցանկացել է թողարկել «Fly on The Windscreen» երգը՝ որպես սինգլ, սակայն Mute Records-ի ղեկավարությանը այդ գաղափարը դուր չի եկել, քանի որ երգը սկսվում է «մահ» բառով (անգլ.՝ death)։ Այդ պատճառով երգի վերաձայնագրված տարբերակը («Fly On The Windscreen — Final») ներառվել է «Black Celebration» ալբոմում, որը թողարկվել է հաջորդ տարի։
«It's Called a Heart» երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Փիթեր Քերը[2], նկարահանումների վայրը եղել է Բերքշիր կոմսության եգիպտացորենի դաշտերը (Անգլիա)։
1. |
«It’s Called a Heart» |
3:48 |
2. |
«Fly on the Windscreen» |
5:03 |
1. |
«It’s Called a Heart» (Extended) |
7:19 |
2. |
«Fly on the Windscreen» (Extended) |
7:47 |
1. |
«It’s Called a Heart» (Extended) |
7:19 |
2. |
«Fly on the Windscreen» (Extended) |
7:47 |
3. |
«It’s Called a Heart» (Slow Mix) |
4:49 |
4. |
«Fly on the Windscreen» (Death Mix) |
5:06 |
1. |
«It’s Called a Heart» |
3:48 |
2. |
«Fly on the Windscreen» |
5:03 |
3. |
«It’s Called a Heart» (Extended) |
7:19 |
4. |
«Fly on the Windscreen» (Extended) |
7:47 |
5. |
«Fly on the Windscreen» (Death Mix) |
5:06 |
1. |
«It’s Called a Heart» (Emotion Remix) |
6:48 |
2. |
«It’s Called a Heart» (Emotion Dub) |
5:33 |
3. |
«Flexible» (Deportation Mix) |
4:38 |
4. |
«It’s Called a Heart» |
3:48 |
Illegal chart entered West Germany|8