Fitbit
Fitbit | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն և կազմակերպություն |
Հիմնադրված է | 2007 |
Հիմնադիր | James Park? |
Վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | James Park? |
Արդյունաբերություն | կենցաղային էլեկտրոնիկա |
Աշխատողների թիվ | 1473 մարդ |
Մայր ընկերություն | Գուգլ[1] |
Կայք | fitbit.com(անգլ.) |
Fitbit Վիքիպահեստում |
Fitbit, Inc., ամերիկյան կազմակերպությունը, որը զբաղվում է նույնանուն բռենդային սպառողական էլեկտրոնիկայի և ֆիտնես համար նախատեսված կրվող սարքերի արտադրությամբ։ Հիմնականում նրանք արտադրում են ֆիտես-թրեքերներ, ինչպես նաև «խելացի» Wi-Fi կշեռքներ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։
Ապրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրանքի հիմնական հատկությունը նրանում տեղադրված անլար մոդուլն է, որը թույլ է տալիս հետևել թևնոցի գրանցած արդյունքներին նոթբուքով կամ սմարթֆոնով։ Շնորհիվ այս ֆունկցիայի Fitbit-ի օգտատիրոջ ֆիզիկական ակտիվության մասին տեղեկությունները տեսանելի է դառնում իր ընկերներին։
Ըկերությունը արտադրած ֆիտնես-թրեքերների մեծ մասը տեղադրված է թևնոցներում և խելացի ժամացույցներում։ Բացի սրանից ընկերությունը սպառողին է առաջարկում «խելացի» կշեռքներ՝ Fitbit Aria, որը չափում է օգտատիրոջ քաշը և առցանց ցուցադրում Wi-Fi-ի միջոցով։
Fitbit Charge HR
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր նախկին Fitbit Charge տարբերակից տարբերվում է նրանով, որ նրանում կա տեղադրված սրտի ռիթմի չափման լուսային ընթերցիչ և թևնոցի ավելի գեղեցիկ դիզային[2][3]։ Ինչպես նաև տեղադրված է քնի մոնիթորինգի հնարավորություն։
Fitbit Blaze
[խմբագրել | խմբագրել կոդը]Fitbit-ը նոր թրեքերը Fitbit Blaze անունով ներկայացրեց 2015 թվականի հունվարին CES-ի շրջանակներում[4]։ Blaze դարձավ ըներության առաջին թևնոցը, որը օժտված էր գունավոր և սենսորային էկրանով և դասվում է «խելացի ժամացույցների» շարքին[5]։ Այս մոդելը հիմնականում նախատեսված է սպորտով զբաղվող մարդկանց համար, սակայն Fitbit-ը նաև առաջարկում է գոտիների փոխարինում՝ դարձնելով այն մետաղական[6]։ Դրա հետ մեկտեղ թրեքերը ունի այնպիսի ֆունկցիոնալ ինչպիսին է սմաթրֆոնից ստացված ծանուցումների ցուցադրում[4][6]։
Ստանդարտ սիլիկոնային գոտիով թևնոցի գինը սկսում էր $200-ից, կաշվից գոտիով տարբերակը $70-ից բարձր, իսկ մետաղականը $100։
Fitbit Charge 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա ընկերության դասական Fitbit Charge HR թևնոցի հաջորդն է։ Այս թրեքերը, որը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերին հագեցած է GPS-մոդուլով, ինչպես նաև կատարելագործված սրտի ռիթմի չափման ասենսորով և թույլ է տալիս որոշել օրագիզմում թթվածնի քանակությունը[7]։
Նոր Relax ֆունկցիան թույլ է տալիս կատարել շնչառական վարժություններ, իսկ նախկին մոդելների համեմատ նոր ավելի մեծ էկրանը ցուցադրում է համեմատաբար ավելի շատ բան[7][8]։ Սակայն թրեքերի ղեկավարումը շարունակում է մնալ նույնը՝ կողային մեկ ստեղնի միջոցով[8]։
Fitbit Aria
[խմբագրել | խմբագրել կոդը]Fitbit Aria-ն առաջին չկրվող սարքն է ընկերության կողմից և այն իրենից ներկայացնում է կշեռք, որում տեղադրված է Wi-Fi մոդուլ։ Կշեռքը կարող է իր մեջ պահել մինչև 5 օգտատիրոջ տվյալներ[9]։
Աքսեսսուարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոխարիվող գոտիներով ֆիտնես-թրքերները, ինչպիսին են օրինակ՝ Blaze և Alta, ընկերությանը հնարավորություն տվեցին վաճառքի հանել թևնոցների էլիտ և տարագույն թևնոցներ[10]։
Վեբ-կայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Fitbit իր օգտատերերին անկախ գնված ապրանքից, կարող են օգտվել կայքից fitbit.com։ Կայքը հավաքում է տեղեկություն հասանելի սարքերի մասին, ինչպես նաև մեխանիկական ներմուծել և հետևել ծախսած կիլոկալիորիաներին և ջրին, կատարել քաշի մոնիտորինգ և այլն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://blog.google/products/devices-services/fitbit-acquisition/
- ↑ «Страница Fitbit Charge HR». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ Сергей Головин (2014 թ․ նոյեմբերի 26). «Fitbit Charge HR. Обзор новой версии популярного фитнес-трекера» (ռուսերեն). Ferra.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 4,0 4,1 Lauren Goode (2016 թ․ հունվարի 5). «Fitbit's new wearable is a fitness watch called Blaze» (անգլերեն). The Verge. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Fitbit Blaze — первые умные часы производителя, которые всё равно являются в первую очередь продвинутым трекером активности» (ռուսերեն). iXBT.com. 2016 թ․ հունվարի 7. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 6,0 6,1 «Обзор фитнес-браслета Fitbit Blaze» (ռուսերեն). CHIP. 2016 թ․ փետրվարի 12. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 7,0 7,1 «Новинки Fitbit научат правильно дышать и измерят нагрузку при плавании» (ռուսերեն). Вести.ru. 2016 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 8,0 8,1 Новостная служба Ferra (2016 թ․ օգոստոսի 29). «Fitbit Charge 2 получил увеличенный дисплей и функцию Relax» (ռուսերեն). Ferra.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Shaun Nichols (2016 թ․ ապրիլի 29). «It's 2016 and now your internet-connected bathroom scales can be hacked» (անգլերեն). The Register. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ James Stables (2016 թ․ մարտի 3). «Fitbit Blaze review» (անգլերեն). Wareable. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.