[go: up one dir, main page]

Jump to content

Far Cry 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Far Cry 5
Изображение логотипа
ՄշակողUbisoft Montreal, Ubisoft Toronto, Ubisoft Kyiv, Ubisoft Shanghai և Ubisoft Reflections?
ՀրատարակիչUbisoft
ԴիստրիբյուտորHumble Store[1], Steam[2], Microsoft Store, Ubisoft Store?, Էպիկ գեյմզ սթոր, PlayStation Store, Google Stadia? և Amazon Luna
Միջերեսի լեզուանգլերեն[2], ֆրանսերեն[2], իտալերեն[2], գերմաներեն[2], իսպաներեն[2], արաբերեն[2], չեխերեն[2], հոլանդերեն[2], ճապոներեն[2], կորեերեն[2], լեհերեն[2], բրազիլիական պորտուգալերեն[2], ռուսերեն[2], պարզեցված չինարեն[2] և ավանդական չինարեն[2]
ԿոմպոզիտորԴեն Ռոմեր
Սերիայի մասFar Cry?
ՎայրHope County? և Մարս[3]
Թողարկման թվականմարտի 27, 2018
ՊլատֆորմներWindows, PlayStation 4 և Xbox One
ՇարժիչDunia Engine 2?
Ժանրառաջին դեմքի շութեր և արկածային էքշն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 18
USKUSK 18[4], USK 18[5] և USK 18[6]
ESRB17+[7]
Կրիչթվային բաշխում, օպտիկական սկավառակ և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար, մկնիկ և գեյմփադ
🌐ubisoft.com/en-us/game/far-cry/far-cry-5
 Far Cry 5 Վիքիպահեստում

Far Cry 5, մուլտիպլատֆորմային համակարգչային խաղ։ Ժանրը՝ հրաձգություն առաջին դեմքից և action-adventure։ Խաղը մշակվել է Ubisoft Montreal ստուդիաի և հրատարակվել Ubisoft ընկերության կողմից։ Far Cry խաղաշարքում թվով երրորդ խաղն է։ Դեպքերը տեղի են ունենում Մոնտանա նահանգում գտնվող Խոուպ շրջանում։ Խաղը դուրս է եկել 2018 թվականի մարտի 27-ին Windows-ի, PlayStation 4-ի և Xbox One-ի համար[8]։

Համաձայն ավանդույթին խաղը իրենից ներկայացնում հրաձգություն է առաջին դեմքից action-adventure ժանրում և ունի բաց աշխարհ, որում խաղացողը կարող է ազատ ճամփորդել։ Տարբերությունը կայանում է նրանում, որ այստեղ գոյություն ունի հերոսի ձևավորում, որի շնորհիվ կարելի է ըստ ճաշակի ձևավորել գլխավոր հերոսի տեսքը (մազերի ու մաշկի գույնը, սեռը)[9][10]։ Հասանելի են բազմաթիվ գադջեթներ և զենքեր թշնամիների դեմ պայքարելու համար։ Հերոսի արսենալում կա՝ հրացաններ, ատրճանակ, դիպուկահարի հրաձիգ, ականանետ, նետ, դանակ, նռնակ, մոլոտովի կոկտեյլ, բահ և այլն[11]։ Հերոսը կարող է օգտվել բազմաթիվ փոխադրամիջոցներից, օրինակ՝ ուղղաթիռ, մեքենա, նավ և այլն։ Խաղում գոյություն ունի հավաքագրման համակարգ, որի շնորհիվ կարելի է հավաքագրելլ տեղաբնակներին և նրանց հետ մեկ տեղ պայքարել թշնամինների դեմ, սակայն մինչ դա պետք է հարգանք և հեղինակություն ձեռք բերել ապագա համախոհների շրջանում։ Խաղում շնորհիվ Far Cry Primal-ում հայտնի համակարգի, կարելի է ընտելացնել վայրի կենդանիների։ Ընտելացված կենդանիները նույնպես կարող են օգնել հերոսին կռվի ժամանակ։ Խաղում գոյություն ունի ձկնորսության մեխանիզմ[12]։ Խաղը կարելի է խաղալ միայնակ կամ օնլայն բազմամարդ խաղային ռեժիմով[13]։ Ինչպես նաև կա քարտեզի խմբագրման ֆունկցիա[14]։

Խաղի դեպքերը տեղի են ունենում հորինած Խոուպ շրջանում, որն էլ գտնովում է Մոնտանա նահանգում, որտեղ ապրում է Իոսիֆ Սիդ անունով կեղծ մարգարեն։ Նա իրեն համարում էր ընտրյալ, ով պետք է պաշտպանի մարդկությանը «անխուսափելի փլուզումից», այսպիսով նա տեղծում է խումբ «Էդեմի դարպասներ» անունով։ Իր խոսքերով, այս կազմակերպությունը գոյություն ուներ հասարակության փրկության համար, փաստորեն Սիդը ցեղական առաջնորդ էր, իսկ «Էդեմի դարպասները»՝ կրոնական աղանդ։ Նրա օրոք այս աղանդը ծավալում էր, և հարկադրող, և վախեցնող գործունեություն այդ շրջանում, դրանով իսկ թույլ չտալով բնակչությանը դիմել օգնության։ Երբ «Էդեմի դարպասներ»ի առաջնորդ՝ Իոսիֆ Սիդի ձեռբակալման ժամանակ իրավապահ մարմնի շատ աշխատողները գերի են ընկնում, հերոսը զինված կոնֆլիկտ է ունենում աղանդի անդամների և տեղի բնակչության հետ[15]։

Հերոսը իր վրա վերցնում է շերիֆի անանուն օգնականի դերը, որը մեկնել է Սիդին ձեռբակալելու։ Սիդ իրեն տվել է «հայր» պաշտոնը, նա շրջանում իր եղբայրների ու քույրերի օգնությամբ ստեղծել էր կառավարում, որը հայտնի է «Առաքյալներ» անունով։ Շրջանի բնակիչները, ովքեր պայքարում էին աղանդավորների դեմ, հանդես էին գալիս ջոկատներով։ Խաղացողի մոտ անհրաժեշտություն է առաջանում իրար միացնել բոլոր ջոկատները և ազատել շրջանը աղանդավորներից[16]։

Խաղի ընթացքում, խաղացողը գտնելով նոր ընկերների ազատում է Դատչա կղզին, իսկ հետո շրջանի բոլոր մասերը, սպանելով Իոսիֆի ընտանիքի անդամներին։ Այս ամենից հետո նա առաջարկ է ստանում Հորից, ով հերոսին հրավիրում է իր կղզի, որից հետո հերոսը կանգնում է ընտրության առաջ։

Խաղը մշակել է Ubisoft Montreal ստուդիան, Ubisoft Toronto, Ubisoft Kiev, Ubisoft Shanghai և Ubisoft Reflections-ի հետ միասին[17]։ Խաղում օգտագործվել է Dunia Engine խաղային շարժիչը, սրա փոփոխված տարբերակը CryEngine օգտագործվել է Far Cry խաղաշարքի այլ խաղերի համար[18]։ Իրական շրջակա միջավայր ստանալու համար, ծրագրավորողների խումբը մեկնել է Մոնտանա նահանգ և երկու շաբաթ շարունակ ուսումնասիրել և տեղեկություններ է գտել շրջակա միջավայրի և բնակչության մասին, ովքեր չէին ցանկանում, որ կողմնակի անձիք խառնվեն իրենց կյանքին։ Անտագոնիստների կազմը լայնացավ քանի-որ ծրագրավորողները չէին ցանկանում, որ խաղում լինի միայն մեկ գլխավոր չարագործ[19]։

2016 թվականին Far Cry Primal խաղի թողարկումից հետո, Ubisoft-ը հայտարարեց, որ հաջորդ Far Cry-ի ստեղծումը կպահանջի ավելի շատ ժամանակ և այն չի թողարկվի 2017 թվականին[20]։ 2017 թվականի մայիսի 26-ին Ubisoft-ը տարածեց մի քանի թիզերներ և պաստառներ խաղի պաշտոնական թողարկումից առաջ[21][22]։ Որպես խաղի թողարկման ամսաթիվ նշվել էր 2018 թվականի փետրվարի 27-ը Microsoft Windows-ի, PlayStation 4-ի և Xbox One-ի համար։ Շնորհիվ Sony Interactive Entertainment և Ubisoft-ի միջև կնքված մարքեթինգային պայմանի, PlayStation 4-ի օգտատերերը խաղի սկզբում անվճար ստանում էին երեսվածքները։

Խաղի առաջին հավելումը՝ «Խավարի ժամանակ», որը պատմում էր Վիետնամի պատերազմի մասին, թողարկվեց 2018 թվականի հուլիսի 5-ին։ Վեմդելլ Ռեդլերը պետք է փրկեր իր գերեվարված ընկերներին, վերացնելով Վիետնամի ազգային բանակի զինվորներին և վերադառնա տուն։ Ավելացվել է երկու ռեժիմ ՝ «Կռիվ» և «Գոյատևում», որտեղ հասանելի են տարբեր տեսակի զինամթերքներ և որոշ դեպքերում նաև սահմանափակված են։

Երկրորդ հավելումը ՝ «Մարիս գերի» թողարկվեց 2018 թվականի հուլիսի 17-ին։ Նիկ Ռայը և Հյորկը հայտնվում են Կարմիր մոլորակում և սկսում պայքարել այլմոլորակայինների դեմ[23]։

Երրորդ հավելումը, որը թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 28-ին և ունի «Կատաղի զոմբիների օր» անունը։ Հերոսը կռվում է կատաղի զոբիների հետ, դրանով իսկ կանխելով վիրուսի տարածումը։

Սյուժեի վրա մեծ ազդեցություն է ունեցել անջատողականությունը։ Սցենարիստ Դէն Հէյի խոսքերով, երբ նա երիտասարդ էրմ հաճախ իրեն անվտանգ չէր զգում, դա կապված էր սառը պատերազմի հետ, ահաբեկչական հարձակումնների և ֆինանսական խնդիրների հետ։ Հէյը սցենար գրելը սկսել է 2014 թվականից։ Սցենարին օրիգինալություն հաղորդելու համար նա հերոսներին տվել է տարբեր աշխարհահայացքներ դեպքերի հետ կապված[24]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի հիմական երաժշտությունը գրվել է Դէն Ռոմերոի կողմից ref>Far Cry 5 Presents: We Will Rise Again Original Game Soundtrack</ref>։ Խաղերի հավելումների վրա աշխատել են Ուէյդ Մակնեյլը և Էնդրյու Գորդոն Մակֆերսոնը («Խավարի ժամանակ», «Կատաղի զոմբիների օր»[25][26]), Էնտոնի Մարինելլի («Մարսի գերի»[27]

Ձայնային ռեժիսոր Թոնի Գրոնիկի խոսքերով, խումբը աշխատել է ձայնային ուղեկցության վրա հաշվի առնելով «Էդեմի դարպասներ» պատմությունը։ Երաժշտության ոճը փոխվում է, երբ գլխավոր հերոսը հայտնվում է տարբեր աղանդավորների կողմից ղեկավարվող տարածքներ։ Ինչպես նաև փոխադրամիջոցներում օգտագործվում է հատուկ լիցենզավորված երաժշտություն, որը կարող է փոփոխվել կախված այն շրջանից թե որտեղ է գտնվում մեքենան։ Խաղում կարելի է լսել հետևյալ երգերը «Build a Castle» («Կտեսնենք ամրոցը»), «Help Me Faith» («Օգնիր ինձ հավատալ»), «Keep Your Rifle By Your Side» («Պահիր քո հրացանը»), «Let The Water Wash Away Your Sins» («Թող ջուը լվանա ձեր մեղքերը»), «Now He’s Our Father» («Հիմա նա մեր հայրն է»), «Oh John» («Օ, Ջոն»), «Oh the Bliss» («О, Բլաժ»), «Set Those Sinners Free» («Ազատեք մեղսավորներին»), «The World Is Gonna End Tonight» («Այսօր կգա աշխարհի վերջը»), «We Will Rise Again» («Մենք նորից կաճենք»)։

Իակով Սիդը, ով Իոսիֆի մեծ եղբայրն էր, օգտագործում էր «Only you» երգի տարբերակը, որպեսզի հիպնոզի ենթարկի գերի ընկածներին։

Far Cry 5-ի թողարկումից մեկ շաբաթ անց, ընկերությունը վաստակել էր արդեն 310 մլն դոլլար[28]։ Դա խաղին դարձրեց ամենշատ վաճառվածը այս խաղաշարքում և երկրորդ ամենաշատ վաճառվածը խաղը Ubisoft-ի պատմության մեջ, «Tom Clancy’s The Division»-ից հետո[29]։ Որպես համեմատություն կարելի է վերցնել, 2018 թվականի մարտի 29-ին լույս տեսած տեսաֆիլմը ՝«Առաջին խաղացողին պատրաստել», որը մեկ շաբաթում կարողացավ վաստակել 190 մլն դոլլար[30]։ Սա ասում է այն մասին, որ ներկայիս ֆիլմարտադրությունը շահութաբերությամբ և հայտնիությամբ զիջում է խաղային ինդուստրիային։ Համաձայն NPD Group-ի, ԱՄՆ-ում 2018 թվականի մարտին Far Cry 5-ը դարձել է ամենաշատ վաճառված խաղը։ Տարվա արդյունքով այն զբաղեցնում է 3-րդ տեղը զիջելով Call of Duty։ Black Ops 4-ին և Red Dead Redemption 2-ին։

2019 թվականի տվյալներով Far Cry 5-ը դարձել է PS4-ի և Xbox One-ի համար ամենահաջողված ռելիզը Ubisoft-ի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Humble Store
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Steam — 2003.
  3. Pages in category "Video games set on Mars" // Category:Video games set on Mars - Wikipedia
  4. USK Classification Database (գերմ.)
  5. USK Classification Database (գերմ.)
  6. USK Classification Database (գերմ.)
  7. ESRB rating database
  8. Гафнер, Ярослав. (2017 թ․ դեկտեմբերի 7). «Ubisoft сдвинула сроки выхода сразу трёх крупных проектов». Riot Pixels (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. «You get to customise your protagonist in Far Cry 5 - VideoGamer.com». VideoGamer.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  10. Martin Robinson (2017 թ․ մայիսի 26). «Far Cry 5 introduces airplanes, muscle cars and far-right fanatics» (անգլերեն). Eurogamer. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  11. «Far Cry 5 – trailer, villainous cult-leaders, and a 2018 release date: everything you need to know». gamesradar (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  12. «Far Cry 5 first look: Taking on doomsday preppers in backwater Montana». pcgamer (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  13. «Far Cry 5 has a character creator, campaign fully playable in co-op – watch the reveal trailer». VG247.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  14. Jonathon Dornbush (2017 թ․ մայիսի 26). «Far Cry 5 Release Date Announced, First Story Details Revealed» (անգլերեն). IGN. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  15. «Far Cry 5 focuses on a terrifyingly realistic armed cult». VentureBeat. 2017 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  16. «Far Cry 5 coming February 2018, watch the debut trailer». Polygon. 2017 թ․ մայիսի 26. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  17. «Far Cry 5's First Trailer Reveals Release Date And American Doomsday Cult». GameSpot (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  18. «Far Cry 5 takes series to deadliest land of all: Disenfranchised America». Ars Technica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  19. «Far Cry 5 – What Awaits You in Hope County, Montana». PlayStation.Blog. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  20. «Assassin's Creed and Far Cry may not return for 2017». pcgamer (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  21. «Far Cry 5 is coming in February, watch the full trailer here» (անգլերեն). Destructoid. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  22. «Far Cry 5 Art Reveals More About Setting, Characters» (անգլերեն). Game Informer. Արխիվացված է օրիգինալից 2017-06-18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  23. На Марс и обратно — к Far Cry 5 вышло дополнение Lost on Mars
  24. Ryan McCaffrey (2017 թ․ մայիսի 26). «Far Cry 5 First Look: A Montana Uprising» (անգլերեն). IGN. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  25. Far Cry 5: Hours of Darkness Original Game Soundtrack
  26. Far Cry 5: Dead Living Zombies Original Game Soundtrack
  27. Far Cry 5: Lost on Mars Original Game Soundtrack
  28. Far Cry 5 doubles Far Cry 4 launch-week sales
  29. «Почему Far Cry 5 заработал больше, чем новый хит Стивена Спилберга». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
  30. Отчёт NPD Group за март: Far Cry на вершине чарта, Sea of Thieves — самая продаваемая на старте игра Rare