Expresso Love
«Էքսպրեսսո Սեր» Expresso Love | |
---|---|
Dire Straitsի երգը «Making Movies» ալբոմից | |
Թողարկված | Հոկտեմբեր 1980 |
Ձայնագրված | Հունիս 1980 |
Ժանր | Ռոք |
Տևողություն | 5:12 |
Լեյբլ | Վերտիգո Ռեքորդս |
Պրոդյուսեր | Մարկ Նոփլեր, Ջիմի Իովին |
Expresso Love երգը գրվել է Dire Straits խմբի կողմից, ավելի կոնկրետ Մարկ Նոպֆլերի՝ խմբի մեներգչի կողմից, իրենց երրորդ ալբոմի Making Movies-ի համար։ Իրենց ավելի արագ երգերից է համարվում, որի հիմնական ռիթմը նվագվում է կիթառով։ Այն վերամշակվել է չթողարկված Making Movies երգից[1]։ Երգում նաև հնչում է դաշնամուրային մեղեդի։ Expresso Love երգում նաև հիշատակում է Dire Straits-ի ավելի վաղ «Wild West End» երգը հետևյալ տողում "Hey mister, you wanna take a walk in the Wild West end sometime?" (Էյ պարոն, ուզո՞ւմ ես գնալ ման գալ Wild West End-ում երբևէ։)։
Այն Making Movies ալբոմի չորս երգերից էր, որոնցով ելույթ են ունեցել Love Over Gold և Brothers in Arms շրջագայությունների ընթացքում։ Երգը ավելի տպավորիչ էր կենդանի ալբոմի Alchemy-ի ժամանակ, սակայն երգը դրանից հետո այլևս չի հնչել համերգների ընթացքում։ Երգը նաև համարվել է ռադիո հիթ Միացյալ Նահանգներում, հասնելով #39 հորիզանական ամերիկյան թոփ ռոք երգերի շարքում[2]։