Eidos Montreal
Eidos Montreal | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | փետրվարի 15, 2007 |
Վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Երկիր | Կանադա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 481 մարդ (2022)[1] |
Մայր ընկերություն | CDE Entertainment?[2] |
Կայք | eidosmontreal.com |
Eidos Montreal, կանադական ստուդիա, որը զբազվում է համակարգչային խաղերի մշակմամբ, համարվում է Embracer Group ընկերության ստուդիաներից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդաին հիմնադրվել 2007 թվականին Eidos Interactive ընկերության կողմից[3]։ Հիմնադիր Ստփֆան դ՛Աստի խոսքերով, Eidos Montreal-ը մնացած ստուդիաներից տարբերվում է քիչ աշխատակիցների թվով (մինչև 350 մարդ)[4]։
Ստուդիայի առաջին խաղը՝ Deus Ex: Human Revolution թողարկվեց 2011 թվականին[5]։ 2009 թվականին ստուդաին սկսել աշխատել Thief խաղի չորրորդ մասի վրա[6]։ Խաղը թողարկվեց 2014 թվականի փետրվարին, PlayStation 4, Xbox One, PlayStation 3, XBox 360 և PC համակարգերի համար։
2009 թվականի ապրիլին Eidos Montreal-ը գնվեց ճապոնական խոշոր ընկերություն՝ Square Enix-ի կողմից, և վերակազմավորումից հետո, դարձավ ընկերության եվրոպական մասաճյուղի՝ Square Enix Europe մաս։ Սրա հետ մեկ տեղ, ընկերության մոնրեալական մասաճյուղը շարունակեց պահպանել իր անվանումը և թողարկել խաղեր Eidos բրեդի ներքո։ Ստուդիայում աշխատում էր 350 մարդ։
2014 թվականի դեկտեմբերի 4-ին ընկերությունը ներկայացրեց իր նոր խաղային շարժիչը՝ Dawn Engine, որը համարվում է Glacier Engine 2 շարժիչի փոփոխված տարբերակը։ Dawn Engine թողարկվեցին՝ Deus Ex: Mankind Divided (2016) և Marvel’s Guardians of the Galaxy (2021) խաղերը։ 2022 թվականին ստուդիան հրաժարվեց սեփական շարժիչից, օգտագործելով Unreal Engine 5[7][8]։
Eidos Montreal համագործակցում էր նաև Square Enix այն ստուդիանների հետ։ Այսպիսով, Crystal Dynamics-ի հետ միասին թողարկեց Rise of the Tomb Raider (2015), Shadow of the Tomb Raider (2018) և Marvel’s Avengers (2020) խաղերը։
2022 թվականի մայիսի 2-ին հայտարարվեց, որ Embracer Group ձեռք է բերել 3 ստուդիաներ (Crystal Dynamics, Eidos Montreal և Square Enix Montreal) և որոշ խաղերի իրավունքները։ Սակայն Square Enix դեռ շարունակելու էր հրատարակել իր խաղաշարքերից՝ Just Cause և Life is Strange։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմեց՝ 300 մլն դոլար[9][10][11]։ Գնման պահին Eidos Montreal-ը աշխատում էր չցուցադրված նախագծի վրա, որ աշխատում էր Unreal Engine 5 շարժիչով[12]։
Խաղերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Հարթակ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
iOS | And | PS3 | PS4 | PS5 | Win | X360 | XONE | XSX | Switch | ||
2011 | Deus Ex: Human Revolution | Ոչ | Ոչ | Այո | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ |
2013 | Tomb Raider (բազմակառավարելի խաղ) | Ոչ | Ոչ | Այո | Այո | Ոչ | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ |
2014 | Deus Ex: The Fall | Այո | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Ոչ | Ոչ | Ոչ | Ոչ |
Thief | Ոչ | Ոչ | Այո | Այո | Ոչ | Այո | Այո | Այո | Ոչ | Ոչ | |
2016 | Deus Ex: Mankind Divided | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Ոչ | Այո | Ոչ | Այո | Ոչ | Ոչ |
2018 | Shadow of the Tomb Raider | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո | Ոչ | Այո | Այո | Ոչ |
2020 | Marvel’s Avengers (լրացուցիչ մշակող) | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո | Ոչ | Այո | Այո | Ոչ |
2021 | Marvel’s Guardians of the Galaxy | Ոչ | Ոչ | Ոչ | Այո | Այո | Այո | Ոչ | Այո | Այո | Այո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://embracer.com/wp-content/uploads/2022/05/Embracer_Presentation_Eidos_Crystal_Dynamic_SE_Montreal_2022.05.02.pdf
- ↑ https://embracer.com/releases/embracer-group-completes-acquisition-of-crystal-dynamics-eidos-montreal-square-enix-montreal-amongst-other-assets/
- ↑ French, Michael (2007 թ․ նոյեմբերի 26). «Eidos Montreal officially opens». Develop (անգլերեն). NewBay Media. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Jason Dobson (2007 թ․ փետրվարի 19). «Q&A: Stephane D'Astous On Eidos Montreal's Next-Gen Plans». Gamasutra (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Q&A: Stephane D'Astous, Eidos Montreal». Develop (անգլերեն). NewBay Media. 2007 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Brian Crescente (2009 թ․ մայիսի 11). «Thief 4: It's Official». Kotaku (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Embracer Group enters into an agreement to acquire Eidos, Crystal Dynamics, and Square Enix Montréal (անգլերեն), Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 12-ին, Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին
- ↑ Palumbo, Alessio (2022 թ․ մայիսի 2). «Eidos Montréal Has Adopted Unreal Engine 5 Over In-House Tools». Wccftech (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Александр Аммосов (2022 թ․ մայիսի 2). «Сделка на 300 млн долларов: Embracer покупает права на Tomb Raider и Deus Ex». Игромания (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ ThereAreFourNaan (2022 թ․ մայիսի 2). «Embracer Group enters into an agreement to acquire Eidos, Crystal Dynamics, and Square Enix Montréal». resetera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «EMBRACER GROUP ENTERS INTO AN AGREEMENT TO ACQUIRE EIDOS, CRYSTAL DYNAMICS, AND SQUARE ENIX MONTRÉAL AMONGST OTHER ASSETS». embracer.com (անգլերեն). 2022 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Strickland, Derek (2022 թ․ մայիսի 2). «Eidos Montreal has multiple games in development using Unreal Engine 5». TweakTown (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.