Deutsche Börse
Deutsche Börse | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ֆոնդային բորսա և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1992 |
Վայր | Էշբորն, Մայն Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա և Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[1] |
Երկիր | Գերմանիա |
Տնօրեն | Theodor Weimer?[2][3] և Stephan Leithner?[2] |
Արդյունաբերություն | ֆինանսական ծառայություններ |
Աշխատողների թիվ | 6775 մարդ (2019)[4] |
Դուստր ընկերություններ | Clearstream, STOXX, Eurex և 360T? |
Կայք | deutsche-boerse.com(գերմ.)(անգլ.) |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[5], Initiative Finanzstandort Deutschland?[6], ICC Germany?[7], Wirtschaftsforum der SPD[8], German Startups Association?[8], Federal Association of German Banks?[8], Bundesverband Deutscher Kapitalbeteiligungsgesellschaften?[8], BITKOM[8], BVI Bundesverband Investment und Asset Management?[8], Deutsches Aktieninstitut?[8], Economic Council Germany[8] և RIPE NCC[9] |
Բորսա | FWB: DB1[10] |
Deutsche Börse AG (անգլ.՝ Deutsche Börse Group), աշխարհի ամենախոշոր բորսայական կազմակերպություններից մեկը, որը ստեղծվել է բաժնետիրական ընկերության ձևով. կազմակերպում է արժեթղթերի տարբեր շուկաների աշխատանքը։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Մայնի Ֆրակֆուրտում։ Ունի նաև ներկայացչություններ Լյուքսեմբուրգում, Լոնդոնում, Նյու Յորքում, Չիկագոյում, Հոնկոնգում, Սինգապուրում, Տոկիոյում, Պեկինում, Պրահայում, Ցյուրիխում և Մոսկվայում[11]։
Deutsche Börse-ի բաժնետոմսերը պատկանում են խոշորագույն ընկերությունների թվին՝ DAX ինդեքսի որոշման համար[12]։
Խմբի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական գրասենյակում, ինչպես նաև բազմաթիվ ներկայացչություններում և մասնաճյուղերում՝ սփռված ամբողջ աշխարհում, աշխատում է ավելի քան 3200 աշխատակից։ Խմբի կազմի մեջ մտնում են հետևյալ կազմակերպությունները, որոնք տարատեսակ գործունեություն են իրականացնում տարբեր երկրներում[13]․
- Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսան, որը Գերմանիայի խոշորագույն բորսան է և աշխարհի խոշորագույն բորսաներից մեկը։
- Eurex բորսան, որը ձևավորվել է 1998 թվականին։ Բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Deutsche Börse AG-ին։ Eurex բորսան աշխարհում առաջատարներից մեկն է, որը զբաղվում է ածանցյալ ֆինանսական գործիքների առքուվաճառքով։
- Clearstream ընկերությունը, որը տեղակայված է Լյուքսեմբուրգում։ Ընկերությունը իրենից ներկայացնում է հաշվարկաքլիրինգային կազմակերպություն (անգլ.՝ Clearing House), որը զբաղվում է նաև դեպոզիտային ծառայությունների մատուցմամբ։ Ընկերությունը նաև ստեղծում և մատուցում է տեխնիկական ծառայություններ (ծրագրային ապահովման մշակում, մասնակիցների անվտանգ մուտք ցանց և այլն)։
- Դուստր ընկերություններ, որոնք ծառայություններ են տրամադրում մասնավոր, կորպորատիվ և ինստիտուցիոնալ ներդրողներին (այդ թվում՝ տվյալներ ֆոնդային շուկայի իրավիճակի և հեռանկարների, ֆոնդային շուկայի ինդեքսների վերաբերյալ և այլն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Market Identifier Code — ed. size: 1242
- ↑ 2,0 2,1 Dr. Stephan Leithner wird Vorstandsvorsitzender der Deutsche Börse AG — 2024.
- ↑ https://www.deutsche-boerse.com/resource/blob/245794/cc64b16d07ac97f2b93248a5fb00b14f/data/cv-weimer_de.pdf
- ↑ Geschäftsbericht 2019 — DBG.
- ↑ https://www.linuxfoundation.org/membership/members/
- ↑ http://www.heise.de/tp/bild/35/35074/35074_1.html
- ↑ https://www.iccgermany.de/mitglieder/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Bundestag Lobby Register (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag — 2022.
- ↑ https://www.ripe.net/membership/indices/data/de.dbag.html
- ↑ Deutsche Börse AG — Frankfurt Stock Exchange.
- ↑ «Gruppe Deutsche Börse – Unternehmensdarstellung» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Willkommen bei der Gruppe Deutsche Börse
- ↑ «Konzernstruktur» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Deutsche Börse AG»-ի պաշտոնական կայք(չաշխատող հղում)
|