Google Earth
Տեսակ | Համակարգչային ծրագիր և աշխարհագրական ինֆորմացիոն համակարգ |
---|---|
Հեղինակ | |
Նախագծումը՝ | Գուգլ և Michael T. Jones?[1] |
Գրված է՝ | C++ |
Ինտեսֆեյս | Qt |
ՕՀ | Windows, macOS, Linux, Android և iOS |
Առկա է | բազմալեզու[2] |
Լույս տեսավ՝ | հունիսի 11, 2001 |
Պլատֆորմ | դիտարկիչ[3] և Windows[3] |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | KML, KML Zipped, Google Earth placemark? և Google Earth placemark (Unicode)? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | KML, KML Zipped, Google Earth placemark? և Google Earth placemark (Unicode)? |
Զարգացման կարգավիճակ | Ակտուալ |
Արտոնագիր | freeware |
Կայք | earth.google.com |
Google Earth Վիքիպահեստում |
Google Earth (խոսակցական՝ Google Երկիր մոլորակ), Google ընկերության նախագիծ, որի շրջանակներում Համացանցում տեղադրվել են ամբողջ Երկրի մակերեսի արբանյակային (կամ որոշ կետերում՝ Օդալուսանկարները) պատկերները։ Որոշ տարածաշրջանների պատկերներն ունեն աննախադեպ մեծ թույլտվություն։
Ծառայության առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն այլ նմանատիպ ծառայությունների, որոնք ցույց են տալիս արբանյակային պատկերները հասարակ դիտարկիչում (օրինակ՝ Google Maps-ը), տվյալ ծառայության մեջ օգտագործվում է հատուկ օգտատիրոջ համակարգիչ ներբեռնվող կլիենտային ծրագիր՝ Google Earth: Տվյալ մոտեցումը, թեկուզ և պահանջում է հավելվածի ներբեռնում և տեղադրում, սակայն հետագայում ապահովում է այնտեղ վեբ-ինտերֆեյսի միջոցով իրականացվող լրացուցիչ հնարավորություններ։
Տվյալ հավելվածը ի սկզբանե թողարկվել է Keyhole[en] ընկերության կողմից, իսկ հետո ձեռք է բերվել Google ընկերության կողմից, որը 2005 թվականին այդ հավելվածը հանրամատչելի է դարձրել (ի սկզբանե միայն ԱՄՆ-ում, հետո Եվրոպայի և ամբողջ աշխարհի)։ Գոյություն ունի նաև վճարովի Google Earth Plus տարբերակը և անվճար[4][5] Google Earth Pro տարբերակը, որը տարբերվում է GPS-ի՝ գլոբալ տեղորոշման համակարգի օժանդակությամբ, տեսացուցադրությունների միջոցներով և պատկերների բարձր թույլտվությամբ։
WikiMapia-յի գրանշերի շերտը կարելի է միացնել Google Earth[6] հավելվածի հետ։
Հավելվածի հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Google Earth-ը ավտոմատ համացանցից ներբեռնում է օգտատիրոջը անհրաժեշտ պատկերները և այլ տվյալները, պահպանում է դրանք համակարգչի հիշողության մեջ և կոշտ սկավառակում՝ հետագա օգտագործման համար։ Ներբեռնված տվյալները պահպանվում են սկավառակում և հավելվածի հետագա թողարկումների ժամանակ ներբեռնվում են միայն նոր տվյալներ, ինչը թույլ է տալիս զգալիորեն խնայել ծավալը։
- Պատկերի վիզուալիզացման համար օգտագործվում է ամբողջ երկրագնդի եռաչափ մոդելը (ծովի մակարդակից բարձրությունը հաշվի առնելով), որը էկրանին ցուցադրվում է DirectX կամ OpenGL ինտերֆեյսների օգնությամբ։ Հենց մակերևույթի լանդշաֆտների եռաչափության մեջ է Google Earth-ի գլխավոր տարբերությունը իր նախորդից՝ Google Maps-ից։ Օգտատերը կարող է հեշտությամբ տեղափոխվել Երկիր մոլորակի ցանկացած կետ՝ «վիրտուալ տեսախցիկի» դիրքը ղեկավարելով։
- Գործնականորեն ցամաքի ամբողջ մակերևույթը ծածկված է DigitalGlobe ընկերության կողմից ստացված լուսանկարներից, որոնք ունեն 15 մ/փիքսել թույլտվություն։ Կան մակերևույթի առանձին տարածաշրջաններ (որպես կանոն դրանք աշխարհի պետությունների մեծամասնության խոշոր քաղաքներն ու մայրաքաղաքներն են), որոնք ունեն ավելի մանրամասն թույլտվություն։ Օրինակ Մոսկվան նկարահանվել է 0,6 մ/փք թույլտվությամբ, իսկ ԱՄՆ-յի քաղաքների մեծամասնությունը՝ 0,15 մ/փք։ Ռելիեֆի բարձրության տվյալներն ունեն մոտ 30 մետր հորիզոնական թույլտվություն ԱՄՆ-ի տարածքում, մոտ 90 մետր մնացած տարածքում և մինչ մեկ մետր ուղղահայաց թույլտվություն։
- Նաև գոյություն ունեն լրացուցիչ տվյալների մեծ քանակ, որոնք կարելի է միացնել ըստ օգտատիրոջ ցանկության։ Օրինակ, բնակավայրերի, ջրամբարների, օդակայանների, ճանապարհների, անվանումներ և այլ ինֆորմացիա։ Բացի այդ, քաղաքների մեծամասնության համար կա ավելի մանրամասն ինֆորմացիա՝ փողոցների անվանումներ, խանութներ, լցակայաններ, հյուրանոցներ և այլն։ Կա գեոտվյալների շերտ (համացանցի օգնությամբ համապատասխան տվյալների բազայից սինխրոնիզացված), որի մեջ ցուցադրված են Վիքիպեդիայի հովածների հղումները։
- Օգտատերերը կարող են ստեղծել իրենց սեփական նշումները և տեղադրել նրանց պատկերները արբանյակայինիններին զուգահեռ (դրանք կարող են լինել այլ աղբյուրներից ստացված մանրամասն պատկերներ)։ Տվյալ նշումներով կարելի է փոխանակվել հավելվածի այլ օգտատերերի հետ՝ Google Earth Community ֆորումի միջոցով[7]։ Տվյալ ֆորում ուղարկված նշումները մոտ մի ամսից հասանելի են դառնում Google Earth-ի բոլոր օգտատերերի համար[8]։
- Հավելվածում կա 3D Warehouse ծառայությամբ օգտվող մշակողների կամ օգտատերերի կողմից ստեղծված եռաչափ մոդելներով շերտ, որը կոչվում է «3D Շինություններ»։
- Գոյություն ունի նաև բջջային հեռախոսների համար նախատեսված հավելվածի պարզեցված Java-տարբերակ։
- Կա հեռավորությունների փոփոխման ֆունկցիա։
- 4.2 տարբերակում ավելացվել է Google Sky տեխնոլոգիան, որը թույլ է տալիս զննել աստղային երկինքը։
- 5.0 տարբերակում ավելացվել է ծովերի և օվկիանոսների հատակների զննման հնարավորություն։
- 5.1 տարբերակվում իրականացվել է antialiasing-ի աջակցումը Mac տարբերակի համար։
- Հավելվածում ներկառուցված է ավիասիմուլյատոր (թողարկման համար պետք է սեղմել Ctrl + Alt + A Windows և Linux օպերացիոն համակարգներում և Cmd + Alt + A` macOS օպերացիոն համակարգում)[9]։
Պրադոյի թանգարանի պատկերների դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունվարի 13-ին Google Earth ծառայության մեջ մեկնարկվել է «Պրադոյի գլուխգործոցները Google Earth-ում» նախագիծը։ Այժմ հավելվածի օգտատերերը կարող են մինչև փոքրագույն մանրամասնությունների զննել «Պրադո» թանգարանի (Իսպանիա, Մադրիդ) 14 կտավները։ Նախագծի հեղինակը Իսպանիայի Google-ի ղեկավար Կլառա Կլիվերան է։ Նախագծի նախապատրաստումը տևել է ավելի քան մեկ ու կես տարի, միացել են պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, ովքեր արել են ավելի քան 8,2 հազար լուսանկար, որոնք համակարգչային տեխնոլոգիաների միջոցով ինտեգրվել են Google Earth։ Հենց հավելվածի ծրագրում պատկերների առավելագույն թույլտվությունը 14000 մեգափիքսել է[10]։
Օբյեկտների առավելագույն քանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Google-ը չի կարող շատ ուշադրություն տրամադրել բոլոր աշխարհագրական օբյեկտներին, որոշ տարածաշրջաններում առկա են միայն խոշոր օբյեկտների անվանումները։
Google Earth-ի լիարժեք օգտագործման և տվյալների բազայի լրացման համար օգտագործվում են մի քանի ընդլայնումներ, որոնք թույլ են տալիս մի քանի կայք-աղբյուրներից տվյալներ ներմուծել Earth:
Տարբերակների համեմատում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարի 20-ից Google Earth Pro- օգտագործման լիցենզիան կարելի է ստանալ անվճար[11]։
Հնարավորություններ ↓ / Ապրանք → | Անվճար Տարբերակ | Մասնագիտական Տարբերակ |
---|---|---|
Պատկերների տպագրություն | 1000 փիքսել | 4800 փիքսել |
GPS տվյալների ինտեգրում | ||
Հայտարարություններ | Ֆակուլտատիվային | |
Էլեկտրոնային փոստով աջակցում | ||
Պրեմիում ֆիլմերի ստեղծում | ||
Պատկերների ներմուծում և տեղադրում | ||
Փաթեթային գեոկոդավորում | ||
Մարզերի չափում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Goodbye, Michael Jones, the man who gave the power of maps in our hands
- ↑ https://support.google.com/earth/answer/7378785?hl=de&dark=1&sjid=2539928857528594192-EU
- ↑ 3,0 3,1 Earth versions
- ↑ Программа Google Earth Pro стала абсолютно бесплатной
- ↑ «Программа Google Earth Pro стала бесплатной». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Сообщение о создании слоя для Google Earth в официальном блоге Wikimapia
- ↑ «Google Earth Community — Forums powered by UBB.threads™». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «How do I get an «i» in the BBS Layer? — Google Earth Community». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ РАСШИРЕННОЕ РУКОВОДСТВО ПОЛЬЗОВАТЕЛЯ. Использование имитатора полета
- ↑ В Google Earth теперь можно рассмотреть мельчайшие детали шедевров музея Прадо - Новости дня - bigmir)net
- ↑ «Получение бесплатной Pro версии Google Earth».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт
- Google Earth Community Արխիվացված 2011-10-11 Wayback Machine(անգլ.) форум пользователей программы.
- Google Earth 3D browser plugin (сообщение на Хабрахабре)