[go: up one dir, main page]

Jump to content

Back Chat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Back Chat»
Քուինի սինգլը
«Hot Space» ալբոմից
ԹողարկվածՕգոստոսի 9, 1982
Ֆորմատ7”
12”
Ձայնագրված1981/1982
Ժանրֆանկ ռոք
սոուլ
հարդ ռոք
ԵրգահանՋոն Դիքոն
Տևողություն4:31 (ալբոմային տարբերակ)
4:10 (սինգլ)
6:58 (12 դյույմանոց ձայնապնակ)
ԼեյբլEMI Records
Elektra Records
ՊրոդյուսերՔուին
Մակ Ռեյնոլդս
Քուինի սինգլների ժամանակագրություն
«Calling All Girls»
(1982)
«Back Chat»
(1982)
«Staying Power»
(1982)
 «Back Chat»

«Back Chat», բրիտանական Քուին ռոք խմբի երգը «Hot Space» ալբոմից։ Խոսքերի հեղինակը Ջոն Դիքոնն է։ Երգը թողարկվել է որպես սինգլ «Staying Power» երգի հետ միասին «Բ» կողմում։ Այն UK Singles Chart չարթում հասել է 40-րդ հորիզոնական, Հարավային Աֆրիկայի չարթերում 18-րդ[1], իսկ Իռլանիդայի չարթերում 19-րդ։

Համեմատած ալբոմի այլ երգերի հետ` այս երգում զգացվում է աֆրոամերիկյան երաժշտության ազդեցությունը։ Ի սկզբանե երգը հենց այդպես էլ մտածված էր, սակայն խումբը որոշեց, որ երգում պետք է կիթառային սոլո լինի։ Երգի համերգային տարբերակն ավելի էր հեռանում կոմպոզիցիայի պարային ավանդույթներից։ Համերգների ժամանակ երգը կատարվում էր ավելի արագ տեմպով և երկար կիթառային պարտիայով։

Ստուդիական ձայնագրության ժամանակ Դիքոնը նվագում է սինթեզատոր, էլեկտրակիթառ և բաս կիթառ, Բրայան Մեյը՝ կիթառային սոլոն, Ռոջեր Թեյլորը՝ հարվածային գործիքները, իսկ Ֆրեդի Մերկուրին երգում էր վոկալային մասը։

Երգն ունի երեք տարբերակ՝ առաջինը՝ ալբոմային, երկրորդը՝ սինգլ՝ կարճատև նախերգանքով և կոդայով, երրորդ՝ երկարատև՝ ձայնագրված որպես 12 դյույմանոց սինգլ։

Երաժշտական տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Բրայան Գրանտը։ Նկարահանումները տեղի են ունեցել 1982 թվականի հուլիսին։ Տեսահոլովակի համար օգտագործվել է սինգլային տարբերակը։

Տեսահոլովակը նկարահանվել է երգի սովորական կատարման տեսքով։ Տեսահոլովակի դեկորացիան արվել է «տեխնո» ոճով։ Տեսահոլովակի սկզբում Մերկուրին հայտնվում է վերելակում և, ամբողջ տեսահոլովակի ընթացքում, նա միայն երգում, շարժվում և պարում է երգի ներքո։ Մեյը նվագում է ոչ թե իր՝ Red Special կիթառով, այլ Fender Telecaster-ով։

Այս տեսահոլովակի կադրերը օգտագործվել են «Radio Ga Ga» և «The Show Must Go On» երգերի տեսահոլովակներում։

Ձայնագրման մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «South African Rock Lists Website - SA Charts 1965 - 1989 Acts (Q)». www.rock.co.za. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]