[go: up one dir, main page]

Jump to content

Boeing 737-ի աղետը Տենսյանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Boeing 737-ի աղետը Տենսյանում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականմարտի 21, 2022[1]
ՎայրMolang village?, ,  Չինաստան
ՉվերթMU5735
Թռիչքի վայրKunming Changshui International Airport?[2]
Վերջնական կետGuangzhou Baiyun International Airport?[2]
Մասնակիցներ132[3]
Զոհվածներ132 մարդ[4][5]
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20220321-0
Օդանավ
ՄոդելBoeing 737-800
ԱվիաընկերությունChina Eastern Airlines[1]
Կողային համարB-1791
Կենդանի մնացած0[4]
Քարտեզ
Քարտեզ
 China Eastern Airlines Flight 5735 Վիքիպահեստում

Boeing 737-ի աղետը Տենսյանում, խոշոր ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել 2022 թվականի մարտի 21-ին։ Չինաստանի արևելյան ավիաուղիներ ավիաընկերության Boeing 737-89P օդանավը, որը Կունմին Գուանչժոու երթուղով MU5735 պլանային ներքին չվերթն Էր իրականացնում, կործանվել է Գուանսի Չժուանի ինքնավար շրջանի Տանսյան գավառում գտնվող լեռներում։ Աղետի մասին առաջինը հայտնել Է Չինաստանի ազգային հեռուստատեսությունը, վթարի պատճառների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։ ՉԺՀ-ի ավիացիայի վարչությունը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը, օդանավում եղել է 132 մարդ՝ 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ[6]։

Boeing 737-89P-ը (B-1791 գրանցման համարը, գործարանային 41474 համարը, սերիական 5453-ը) 2015 թվականին թողարկել է «Boeing» ընկերության գործարանը Ռենտոնում (Վաշինգտոնի նահանգ, ԱՄՆ) (առաջին թռիչքը կատարել է հունիսի 5-ին)։ China Eastern Airlines ավիաընկերությանը փոխանցվել է նույն թվականի հունիսի 25-ին։ Հագեցած է CFM International CFM56-7B26E երկու տուրբովենտիլային շարժիչներով[7]։ Վթարի պահին ինքնաթիռը կատարել է 8986 թռիչք, թռիչքների ընդհանուր տևողությունը հասել է 18 239 ժամ[8]։

Իրադարձությունների ժամանակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
5735 չվերթի թռիչքի սխեմա

Վթարից չորս ժամ առաջ Ուչժոու օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացում է հրապարակել ուժեղ կոնվեկտիվ քամու մասին[9]։

Ժամը 13:15-ին MU5735 չվերթը մեկնել Է Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յունան նահանգի Կունմին Չանշույ օդանավակայանից երկուշաբթի[7]։ Ինքնաթիռը պետք է ժամաներ Գուանչժոու, Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգ, ժամը 15:07-ին[10][11]։ 1 ժամ 8 րոպե անց օդային նավի հետ ցամաքային ծառայությունների շփումը կորել է[12]։ Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել ժամը 14:38-ի սահմաններում Մոլան գյուղի մոտակայքում (չին․ 莫埌村) Լաննան Ավան, որ Տանսյան գավառում, այնտեղ տեղանքը լեռնային է[13][14]։

Վթարից կարճ ժամանակ անց համացանցում հայտնվել է օդանավի ընկնելու տեսագրությունը, որտեղ երևում է, որ այն 90°անկյան տակ ուղղահայաց ընկնում է լեռան լանջին[15][16]

Որոնողափրկարարական գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկումից անմիջապես հետո բռնկված ավիացիոն վառելիքը անտառային հրդեհ է առաջացրել[17]։ Սուչժոու քաղաքային օկրուգի հրշեջ-փրկարարական բրիգադն աղետի վայր է ուղարկել 117 հրշեջ աշխատողների և 23 հրշեջ մեքենաների։ Փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար լրացուցիչ ներգրավվել են ևս 538 հրշեջ աշխատողներ Գուանսի-Չժոուանի ինքնավար շրջան այլ շրջաններից, Weibo-ի իր Էջում հաղորդել Է տարածաշրջանային հակահրդեհային ծառայությունը[18]։ Մոտ գտնվող Գուանդուն նահանգը 505 հրշեջ աշխատողների և 97 մեքենաների է ուղարկել փրկարարական գործողությանը մասնակցելու համար[13]։

Որոնողափրկարարական աշխատանքների վայր են ուղարկվել 80 բժիշկներ և 36 շտապ օգնության մեքենաներ Ուչժոու քաղաքի առողջապահության հաստատություններից, ինչպես նաև Գուանսի-Չժուանի ԱՀ առողջապահության հարցերով կոմիտեի կողմից բժշկության ոլորտի 12 փորձագետներ[13]։

Մարտի 22-ին, ժամը 01:51-ի դրությամբ, ըստ փրկարարների, դեպքի վայրում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բեկորներ, սակայն անհայտ կորածները դեռ չեն հայտնաբերվել[19]։

Մարտի 22-ին 20:54-ին (Պեկին ժամանակ) որոնողափրկարարական գործողությանը մասնակցել է 2000 մարդ։ Բացի այդ, որոնելու համար, այդ թվում՝ սև արկղեր, 68 հա մակերեսով տարածքում տեղակայվել է ԱԹՍ խմբավորում՝ ջերմային ճառագայթման դետեկտորներով։ Վթարի վայր են ժամանել ՉԺՀ-ի քաղաքացիական ավիացիայի վարչության փորձագետները՝ անհայտ կորածների ինքնությունը  և կործանման պատճառները պարզելու համար։ Հայտնաբերվել և գրանցվել են ուղևորների որոշ անձնական իրեր։ Փրկվածներ չեն հայտնաբերվել[20]։

Արձագանքը և հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հաստատումից անմիջապես հետո հրամայել է համապարփակ փրկարարական գործողություն սկսել։ Նա ասել է, որ ցնցված է եղել mu 5735 չվերթի ինքնաթիռի հետ կապված միջադեպից։ Սի Ցզինպինը հրամայել է անհապաղ պատասխան միջոցներ ձեռնարկել արտակարգ իրավիճակի համար, գործադրել որոնողական-փրկարարական բոլոր ջանքերը և ապահովել հետևանքների պատշաճ վերացումը։ Նա հրամայել է արագ գործողություններ ձեռնարկել պատահարի պատճառները պարզելու համար և ուժեղացնել ստուգումների մանրակրկիտ աշխատանքը՝ ավիացիոն ոլորտի բացարձակ անվտանգությունը և մարդկանց կյանքը երաշխավորելու համար[21][22][23]։

ՉԺՀ-ի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը համառորեն խնդրել է ջանքեր գործադրել պատահարի զոհերի ընտանիքներին մխիթարելու և նրանց աջակցություն ցուցաբերելու համար, ժամանակին ճշգրիտ տեղեկատվություն հայտարարել, պատահարի լուրջ հետաքննություն անցկացնել և վճռական միջոցներ ձեռնարկել քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ուժեղացնելու համար[22]

China Eastern Airlines ավիաընկերությունը հայտնել Է անորոշ ժամանակով Boeing 737-800-ով թռիչքների դադարեցման մասին[24]։ Նրա ավիապարկում այդ տիպի 100 ինքնաթիռ կա, ամերիկյան ավիաշինարարի համար դա էական է՝ հաշվի առնելով, որ Չինաստանը Boeing-ի գլխավոր միջազգային շուկան է։ Ավիաընկերության կայքը սկսել է աշխատել սև-սպիտակ գույներով[25]։ Ավիաընկերությունը ինը աշխատանքային խումբ է ձևավորել ինքնաթիռի օգտահանման, վթարի պատճառների սահմանման, տուժածների ընտանիքների աջակցության, իրավաբանական և լոգիստիկայի աջակցության, անվտանգության հարցերի լուծման, հասարակության հետ կապերի, ապահովագրության և բեռների վերաբերյալ հարցերի լուծման համար[13]։

China Eastern Airlines-ի բաժնետոմսերի արժեքն այսօր ավելի ուժեղ է՝ 15 տոկոսով Ուոլ Սթրիթի նախնական սակարկություններում։ Սա ընկերության բաժնետոմսերի գնի ամենամեծ անկումն Է վեց ու կես տարվա ընթացքում և ամենացածր մակարդակը յոթ ու կես տարվա ընթացքում[26]։

Չինաստանում մահացու ելքով վերջին ավիավթարը տեղի է ունեցել 12 տարի առաջ, երբ Henan Airlines ավիաընկերության 8387 չվերթը կործանվել է Լինդու օդանավակայանի մոտ վայրէջքի ժամանակ, ինչի հետևանքով զոհվել է 96 մարդ[27]։

Ավիավթարում զոհվածների կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել մի շարք արտասահմանյան քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Նարենդրա Մոդին, Իմրան Խանը, Ջասթին Թրյուդոն, Կիմ Ջոնգ Ուն, Վլադիմիր Պուտինը և Բորիս Ջոնսոնը, ինչպես նաև ՄԱԿ-ի նախկին խորհրդականներ, ինչպիսիք են Ջեյմի Մետցլը[28]։

Boeing-ի բաժնետոմսերը China Eastern Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո կորցրել են արժեքի ավելի քան 5 տոկոսը։

ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունն արդեն հայտարարել է, որ «պատրաստ է օգնել հետաքննությանը, եթե իրեն խնդրեն»[23]։

Հնդկաստանում քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (DGCA) «ուժեղացված հսկողության» տակ է դրել Boeing 737 բոլոր ինքնաթիռները, որոնցով թռչում էին SpiceJet-ը, Vistara-ն և Air India Express-ն։ Կարգավորող մարմնի ներկայացուցիչը հայտարարել է, որ «անվտանգությունը լուրջ գործ է», և որ իրավիճակը խիստ հսկողության տակ է[29]։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հայտարարել է, որ իրեն հայտնի է դարձել միջադեպի մասին։ FAA-ն ավելացրել է, որ այն «պատրաստ է օգնել հետաքննությանը», եթե անհրաժեշտ լինի։ Boeing-ում հայտարարել են, որ տեղեկացվել են նախնական հաշվետվություններով և մանրամասներ են հավաքում։ ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) հայտարարել է, որ բարձրաստիճան պաշտոնյան նշանակվել է դժբախտ պատահարի հետաքննության հարցերով ներկայացուցիչ։ CFM International-ի, Boeing-ի և FAA-ի ներկայացուցիչները նույնպես հանդես կգան որպես հետաքննության տեխնիկական խորհրդականներ[30]։

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել փրկվածներին գտնելու և վիրավորներին բուժելու համար, ինչպես նաև ընդգծել է զոհերի ընտանիքներին հանգստացնելու և օգնելու անհրաժեշտությունը։ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը քննիչներին կոչ է արել որքան հնարավոր է շուտ պարզել վթարի պատճառը և ապահովել թռիչքների «բացարձակ» անվտանգությունը[31].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.caac.gov.cn/XWZX/MHYW/202203/t20220321_212463.html
  2. 2,0 2,1 https://www.time-weekly.com/post/290449
  3. Flight MU5735: China Eastern plane carrying 132 people crashes in Guangxi mountains — 1922.
  4. 4,0 4,1 https://www.francetvinfo.fr/economie/aeronautique/chine-les-132-occupants-du-boeing-china-eastern-qui-s-est-ecrase-sont-morts_5046436.html
  5. http://www.news.cn/politics/2022-03/26/c_1128506886.htm
  6. «东航一架波音737飞机坠毁民航局已启动应急机制». Civil Aviation Administration of China. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  7. 7,0 7,1 «Accident description». Aviation Safety Network. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  8. «Выживших при крушении Boeing 737 на юге Китая не обнаружили». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
  9. «东航客机发生事故 事故发生地4小时前曾发布强对流天气预警». news.hnr.cn. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  10. Flightradar24. «Live Flight Tracker - Real-Time Flight Tracker Map». Flightradar24 (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Xindi Wei (2022 թ․ մարտի 21). «Boeing passenger plane crashes in China with smoke seen rising from the scene». www.gbnews.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  12. «China Eastern Boeing 737 Jet Crashes With More Than 130 on Board». www.bloomberg.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «На юге Китая разбился пассажирский самолет со 132 человеками на борту». «Жэньминь жибао». 22 марта 2022.
  14. «东航一客机坠毁:多路救援力量集结 现场救援画面曝光» (չինարեն). 央视网. 2022 թ․ մարտի 22.
  15. «Crash: China Eastern B738 near Guangzhou on Mar 21st 2022, lost altitude and impacted terrain». avherald.com. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  16. «Inside Avia». Telegram. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  17. «Лесной пожар на месте крушения Boeing 737 в Китае потушен». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  18. «На юге Китая разбился пассажирский самолет со 132 человеками на борту /подробная версия/_Russian.news.cn». russian.news.cn. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  19. «CCTV: спасатели не нашли тела пассажиров разбившегося в Китае Boeing 737 - NEWS.ru». news-ru.cdn.ampproject.org. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  20. «Rescue work continues after passenger plane crash» (անգլերեն). Xinhua. 2022 թ․ մարտի 22.
  21. «Си Цзиньпин отдал приказ о проведении интенсивных спасательных работ после крушения самолета». «Жэньминь жибао». 21 марта 2022.
  22. 22,0 22,1 «Xi orders all-out rescue efforts after plane crash». Xinhua. 2022 թ․ մարտի 21.(անգլ.)
  23. 23,0 23,1 «Подробности крушения «Боинга» в Китае: жители сами тушили обломки». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  24. «China Eastern после авиакатастрофы приостановила полеты Boeing 737-800». РБК (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  25. CNN's Beijing bureau, Yong Xiong, Lizzy Yee and Wayne Chang CNN. «Chinese airliner carrying 132 people crashes in southern Guangxi region». CNN. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. «Пристегните ремни». Telegram. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  27. «Wayback Machine». web.archive.org. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  28. «https://twitter.com/jamiemetzl/status/1506105838011830272». Twitter (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  29. «India Puts Boeing 737 Fleets On "Enhanced Surveillance" After China Plane Crash». NDTV.com. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  30. Evelyn Cheng,Leslie Josephs,Karen Gilchrist (2022 թ․ մարտի 21). «Boeing 737 passenger jet crashes in China with 132 people on board». CNBC (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  31. Buckley, Chris (2022 թ․ մարտի 21). «Boeing 737-800 Crashes in Remote Mountain Valley in Southern China». The New York Times. 0362-4331. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]