[go: up one dir, main page]

Jump to content

Autodesk

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Autodesk
Изображение логотипа
Տեսակհանրային ընկերություն
Հիմնադրված է1982
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
Հասույթ1,71 մլրդ $ (2010)[2]
Դուստր ընկերություններAutodesk (Canada)?
Կայքautodesk.com
Մասնակից էBusiness Software Alliance[3]
Բորսա
 Autodesk Վիքիպահեստում

Autodesk, Inc. (NASDAQ։ ADSK), ընկերություն աշխարհի խոշորագույն ծրագրային ապահովման մատակարարն է արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, մեքենաշինության ինֆորմացիոն միջոցների շուկայի համար։

Ընկերությունը մշակում է ծրագրեր ճարտարապետների, կոնստրուկտորների, ինժեներների համար։ Այժմ աշխարհում Autodesk-ից օգտվում է մոտ 9 միլիոն օգտատեր։

Autodesk ընկերությունը հիմնադրվել է 1982 թվականին Ջոն Ուոլկերի և տասներկու այլ հիմնադիրների կողմից։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Սան-Ռաֆաելում (ԱՄՆ)-ում։

Ընկերության առաջին ծրագիրը մշակվել է 1982 թվականին AutoCADանվանմամբ, որը նախագծելու ավտոմատացված համակարգ էր, ստեղծված միկրոհամակարգիչների ինչպես նաև ութ լիցքանի CP/M օպերացիոն համակարգի և նոր տասնվեց լիցքանի IBM PC-ի համար։

Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս ստեղծել մանրամասնված գծագրեր և հասանելի էր բազմաթիվ ընկերությունների համար։

1990-ական թվականների սկզբին ընկերությունը դարձավ հրապարակային։

1990-ական թվականների սկզբներին Autodesk-ը սկսեց ակտիվ վերամշակել AutoCAD -ի մասնագիտացված տարբերակներ տարբեր ճյուղերի համար, այդ թվում ճարտարապետությունը, քաղաքացիական շինարարությունը և մեքենաշինությունը։

1992 թվականի ապրիլին ընկերությունը գլխավորեց Կերոլ Բարցը (անգլ.՝ Carol Bartz), մինչ այդ գլխավորելով Sun Microsystems ընկերության փոխ-նախագահի պաշտոնը։

Նշանակումից հետո նա ձգտում էր հասնել հաջորդ հիմնանպատակներին, հասցնել Autodesk-ի արժեքը 1999 թվականին 1 միլիարդ $-ի և իջեցնել Autodesk-ի կախվածությունը AutoCAD-ից ինչպես եկամտի հիմնական աղբյուր։

1992 թվականին Autodesk-ը կանգնեցրեց AutoCAD-ի նոր տարբերակի մշակոմը Unix-ի և Apple Macintosh-ի համար, իսկ 1997 թվականին MS-DOS-ի համար, կենտրոնանալով բացառապես Microsoft Windows-ի վրա։

2000 թվականների սկզբին ընկերությունը իր դրամապանակի մեջ ավելացրեց ծրագրերի շարք, որոնք որ հիմնված չէին AutoCAD-ի վրա։ Դրանցից էին Revit-ը և Inventor։

2004 թվականին AutoCAD դարձավ ամենատարածված CAD-ը աշխարհում։ DWGև DXF ձևաչափի ֆայլերը, որոնք մշակված էին հատուկ AutoCAD -ի համր սկսեցին լայնորեն ընդունվել տարբեր CAD-երի տվյալների փոխարինման համար։

2006 թվականի մայիսի 1-ին Autodesk-ը գլխավորեց Կարլ Բասսը, մինչ այդ եղել է (COO) ընկերության օպերացիոն տնօրեն, իսկ Կերոլ Բարցը զբաղեցրեց նախագահների խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը, որից հետո՝ 2009 թվականին զբաղեցրեց Yahoo ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

Ծրագրեր և լուծումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

AutoCAD, 2D և 3D նախագծման և գծագրման համակարգ։ AutoCAD-ի նախկին տարբերակներով կարելի էր գործողություն կատարել տարրական օբյեկտներով, այնպիսին ինչպես շրջան, աղեղ, գիծ և այլն, որոնցից կազմված էին այլ բարդ օբյեկտներ։ Սակայն ժամանակակից փուլում ծրագիրը ներառում է իր մեջ գործիքների ամբողջական հավաքածու, որը ապահովում է կոմպլեքսային եռաչափ մոդելավորում, այդ թվում աշխատանք կամայական ֆորմաների հետ, եռաչափ մարմինների ստեղծում։

Ծրագրեր արդյունաբերական արտադրության և մեքենաշինության համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծման և դիզայնի հետ կապված որոշումներ, որոնք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ ներառյալ արդյունաբերական սարքավորումների և սպառողական ապրանքների էլեկտրամեխանիկական, ավտոմոբիլային, մեքենաշինական արտադրությունը։ Շատ ապրանքներ հիմնված են թվային նախատիպերի տեխնոլոգիաների վրա։ Այս սիգմենտի լուծմանը վերաբերում են՝ Autodesk Inventor-ը, Autodesk Alias-ի ընտանիքի ծրագրերը, AutoCAD Electrical-ը, AutoCAD Mechanical-ը, Autodesk Vault-ը և այլն։

  • Autodesk Inventor - պահեստային լուծումը 3D մոդելավորման պարամետրիկ արդյունաբերության համար։ Ծրագիրը թույլատրում է նախագծել և մոդելավորել տարբեր եռաչափ պատկերներ թվային միջավայրում։ Արդյունքում ստացվում է այնպես կոչված «թվային նախատիպ», որի հատկությունը ամբողջովին համապատասխանում է ապագա ֆիզիկական նախատիպի ընդհուպ մինչև նյութի բնութագրի հատկությանը։
  • Autodesk Showcase - Ծրագիր, նախատեսված եռաչափ պատկերայնացումների ստեղծման համար, հիմնված CAD-ի տվյալների վրա։
  • Autodesk SketchBook Pro- Հավելված նկարելու և գծագրելու համր, հատուկ նախատեսված թվային պլանշետների և ԱՀ պլանշետների օգտագործման համար։
  • Autodesk Alias - (Alias Sketch, Alias Design, Alias Surface և Alias Automotive) ծրագրերի ընտանիք, նախատեսված բարդ արտադրանքի ձևի մակերևույթների մոդելավորման և ներքին տեսքի դիզայնի համար։
  • Autodesk Simulation - Ծրագրերի ընտանիք, հաշվարկների և ինժեներական անալիզների համար։ Այստեղ մտնոմ են Autodesk Simulation Mechanical (ավելի ուշ հայտնի Autodesk Simulation Algor անվանմամբ) կինեմատիկական և ամրապնդված անալիզների համար, Autodesk Simulation CFD (ավելի ուշ հայտնի CFDesign անվանմամբ ) հիդրոգազադինամիկայի հաշվարկման լուծման համար, Autodesk Simulation MoldFlow ձուլված ֆորմաների մոդելավորման համար, արտադրանք պլաստմասից և ձուլման պրոցեսը ճնշման տակ։
  • Autodesk Vault - (Vault Manufacturing և Vault Workgroup) ծրագրերի ընտանիք հիմնված թվային տեխնոլոգիանների վրա աշխատանքային խմբում նախագծի ղեկավարման համար։
  • Autodesk Inventor Publisher - Ծրագիր, նախատեսված տեխնիկական հրահանգների ստեղծման համար և արտադրանքի փաստաթղթեր, հիմնված միևնույն թվային նախատիպի վրա, ինչը որ օգտագործվել էր նախագծման ընթացքում։

Ծրագրեր ճարտարապետության և շինարարության համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմբի ծրագրերը օգտագործում են տարբեր ճարտարապետական և նախագծային կազմակերպություններ, ինչպես նաև շինարարական ոլորտներորտի այլ կազմակերպություններ տարբեր շինությունների և կառույցների նախագծման համար, իրենց կոնստրուկցիաների և ենթասիստեմների մոդելավորում և անալիզ։ Այս ծրագրերի մեջ պարամետրիկական նախագծման համակարգերը հիմնված շինությունների ինֆորմացիոն մոդելավորման տեխտոլոգիաների վրա ( Building informational modelingBIM) Autodesk Revit Architecture և Autodesk Revit Structure, շենքերի ենթակառույցների նախագծման ծրագրեր AutoCAD Architecture, AutoCAD Civil 3D և AutoCAD MEP, ինչպես նաև վերլուծական համալիրներ՝ էկոլոգիապես ռացիոնալ նախագծման խնդիրների լուծման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Autodesk» հոդվածին։