[go: up one dir, main page]

Jump to content

Airbus A350 XWB

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Airbus A350 XWB
Տեսակթռչող ապարատների ընտանիք
Ենթատեսակռեակտիվ ինքնաթիռ և wide-body airliner with 2 jet engines?
Օգտագործվում է ինչպեսառևտրային ավիացիա
ՇարժիչRolls-Royce Trent XWBruen
ԱրտադրողAirbus
Առաջին թռիչքհունիսի 14, 2013
Շահագործման սկիզբհունվարի 15, 2015
ՇահագործողներԼուֆթհանզա, Air Caraïbes, Air Mauritius, Vietnam Airlines, Thai Airways International, Singapore Airlines, Qatar Airways, Malaysia Airlines, TAM Airlines, Hong Kong Airlines, French Bee, Finnair, Ethiopian Airlines, Delta Air Lines, China Airlines, Cathay Pacific, Asiana Airlines, Air China, Բրիտանական Ավիաուղիներ, China Eastern Airlines, China Southern Airlines, Evelop Airlines, Hainan Airlines, Sichuan Airlines, Philippine Airlines, Japan Airlines և Iberia
Միավոր արտադրված295
 Airbus A350 Վիքիպահեստում

Airbus A350 XWB (անգլ. Extra Wide Body - extra-wide fuselage) պատկանում է երկար հեռավորություն թռչող, երկշարժիչ մարդատար ինքնաթիռների ընտանիքին, որը մշակվել է Airbus-ի կողմից՝ որպես A330-ի և A340-ի փոխարեն։ Այն կարող է տեղափոխել 250-ից մինչև 350 ուղևոր՝ երեք դասի կոնֆիգուրացիայով և առավելագույնը 440-550 ուղևորի՝ կախված մոդիֆիկացիայից։

A350-ը արտադրողի կողմից դասվում է որպես ամենաանաղմուկը, նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ։ Ձայնային աղմուկը 40%-ով ավելի քիչ է, իսկ CO₂ արտանետումներ պակասել է 25%–ով։ A350-ը Airbus-ի առաջին ինքնաթիռն է, որում ֆյուզելյաժն ու թևը հիմնականում պատրաստված են Ածխապլաստիկից[1]։ A350-ը առաջին թռիչքը կատարել է 2013 թվականի հունիսի 14-ին, իսկ առաջին տեսակի վկայականը տրվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին։

A350-ի մեկնարկային պատվիրատուն հանդիսացել է Qatar Airways-ը, որը պատվիրել է 80 ինքնաթիռ[2]։ 2014 թվականի ապրիլին Airbus-ը 812 ինքնաթիռների պատվերներ էր ստացել աշխարհի 39 տարբեր հաճախորդներից

2015 թվականի հունվարի 15-ին Qatar Airways ավիաընկերությունը իրեն պատկանող A350 XWB-ով կատարեց իր առաջին կոմերցիոն չվերթը ՝ Դոհա - Ֆրանկֆուրտ ուղղությամբ[3]։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտարարելով Բոինգ 787 Dreamliner նախագծի մասին՝ Boeing կորպորացիան հայտարարեց, որ այդ ինքնաթիռի շահագործման ավելի ցածր արժեքը լուրջ հարված կհասցնի Airbus A330-ի դիրքին։ Սկզբում Airbus-ը թերահավատորեն էր վերաբերվում հայտարարությանը` նշելով, որ 787-ը միայն արձագանք է A330-ին, և իր հերթին որևէ պատասխան քայլ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում։

Ավիաընկերությունները, այնուամենայնիվ, պայմանավորվել էին Airbus–ի հետ մրցակից ստեղծելու մասին, քանի որ, ըստ Boeing-ի հայտարարությունների, 787 մոդելը պետք է 20%-ով ավելի քիչ վառելիք օգտագործի, քան առկա գործընկերները։ Ի սկզբանե Airbus-ը նախատեսում էր ստեղծել A330-ի վրա հիմնված մոդել, որը ոչ պաշտոնապես կոչվում էր "A330-200lite" և կունենար բարելավված աերոդինամիկա և Boeing 787-ի նման շարժիչներ։ Նախնական տարբերակը մտահղացվել է 2004 թվականին A330-ի վրա հիմնված ֆյուզելաժով և նույն դասավորությամբ, ինչ այն, բայց զգալիորեն թարմացված դիզայնով։ Ավիաընկերություններին չբավարարեց այս տարբերակը, և հետագայում, պոտենցիալ հաճախորդների խնդրանքով, Airbus-ը հրաժարվեց այս գաղափարից։ Airbus-ը 4 միլիարդ եվրո է հատկացրել A350 կոչվող նոր մոդելի մշակման համար։ Նոր շարժիչները, թևերի և պոչի կայունացուցիչները, զուգորդված նոր կոմպոզիցիոն նյութերի և ֆյուզելյաժի արտադրության մեթոդների հետ, A350-ը դարձրել են գրեթե ամբողջովին նոր ինքնաթիռ։ 2006 թվականին Airbus-ը վերափոխեց դիզայնը և այն վերանվանեց A350 XWB։ Ընկերությունը նշել է, որ ինքնաթիռը կլինի ավելի խնայող, և դրա շահագործման ծախսերը 8%-ով ցածր կլինեն, քան Boeing 787 Dreamliner-ինը[1]։

Մշակման և ճշգրտման ծախսերը, ըստ 2011 թվականի կանխատեսումների, պետք է կազմեին 12 միլիարդ եվրո (15 միլիարդ դոլար)[4]։

Ի պատասխան ավիաընկերությունների ցանկության՝ 2006 թվականի կեսերին Airbus-ը զգալիորեն վերանայեց Airbus A350-ի հայեցակարգը։ Փոփոխված և զգալիորեն վերանախագծված նախագիծը ստացել է XWB - eXtra Wide Body հապավումը(լրացուցիչ երկարացված ֆյուզելաժ)։ Օդանավի նոր տարբերակը օդային փոխադրումների շուկայում մրցում է Boeing 777 ինքնաթիռի, ինչպես նաև Boeing 787 ինքնաթիռի որոշ մոդելների հետ։

2012 թվականի դեկտեմբերի 4-ին Airbus A350 XWB "MSN1"-ի առաջին օրինակը դուրս է բերվել հավաքման արտադրամասի անգարներից։ A350 XWB նախատիպն առաջին թռիչքն իրականացրել է 2013 թվականի հունիսի 14-ին Ֆրանսիայի Թուլուզ-Բլանյակ քաղաքում[5], առաջինը օդ է բարձրացել A350 XWB-900 մոդիֆիկացիայի ինքնաթիռը ՝ F-WXWB գրանցման համարով[6]։

Առաջին տեսակի վկայականը տրվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից Rolls-Royce Trent XWBruen շարժիչներով A350-900 տարբերակի համար[7]։

A350–ի կառուցվածքում լայնորեն օգտագործված է վերջին տեսակի նյութեր. ինքնաթիռի քաշի 52%-ը կոմպոզիտային նյութեր են, 20% - ալյումին, 14% - տիտան, 7 % - պողպատ, 7% - այլ նյութեր[8] (համեմատության համար նշենք, որ նրա մրցակից Boeing 787-ը բաղկացած է 50% կոմպոզիտներից, 20% ալյումինից, 15% տիտանից, 10% պողպատից և 5% այլ նյութերից)։ Airbus-ն ակնկալում է, որ օդանավը կունենա 10%-ով ցածր գործառնական արժեք և 14%-ով ավելի քիչ քաշ մեկ ուղևորի համար, քան մրցակիցը։

A350 XWB-ն ի վիճակի է տեղավորել մինչև 10 ուղևորի նստատեղ յուրաքանչյուր շարքում (գործնականում բոլոր A350 օպերատորներն ունեն ինը նստատեղ նստատեղերի դասավորվածություն)։ Airbus A330-ը և Airbus A350-ի վաղ կոնցեպտները կարող էին ունենալ ընդամենը 8 ուղևորի նստատեղ մեկ շարքում։ Boeing 787-ը կարող է տեղավորել 8 կամ 9 նստատեղեր մեկ շարքում, իսկ Boeing 777-ը կարող է տեղավորել 10 (հազվադեպ՝ 9) նստատեղեր։ Աչքի մակարդակով Airbus A350 խցիկը 33 սմ-ով ավելի լայն է, քան Airbus A330-ի խցիկը և 13 սմ-ով ավելի լայն, քան Boeing 787-ի խցիկը, բայց 27 սմ-ով ավելի նեղ, քան Boeing 777-ի սրահը։ A350 XWB-ի բոլոր մոդիֆիկացիաները ունեն թռիչքի առնվազն 15000 կմ հեռավորություն։

A350 XWB-ն ունի կոմպոզիտային թեւ, նույնը բոլոր երեք տարբերակների համար։ Թևերի մակերեսը կազմում է 443 մ², սա ամենամեծ թևն է, որը երբևէ ստեղծվել է մեկ տախտակամած ունեցող ինքնաթիռի համար (մինչև 516,7 մ2 թևի մակերես ունեցող Boeing 777X[9] ստեղծումը)։ Թևերի բացվածքը կազմում է 64,8 մետր, ինչը 4,5 մետրով ավելի է A330-ի և A350-ի նախնական տարբերակներից։ Սա համարժեք է Boeing 777-200LR/777-300ER-ի բացվածքին, որն ունի մի փոքր ավելի փոքր մակերես։ Sharklet թևի ծայրերն անսովոր են Airbus-ի համար, դրանք վերջին 4,4 մետրում թեքվում են դեպի վեր ՝ թքուրաձև ձևով։ Թևերի նետաձևությունը 31,9° է, ինչը կօգնի բարձրացնել նավարկության արագությունը մինչև 0,85 մ, իսկ առավելագույն արագությունը ՝ մինչև 0,89 մ։

Նոր ծխնիների շեղման փեղկը (նման է A380-ին) թույլ է տալիս սփոյլերի միջոցով փակել հետևի եզրի և փեղկի միջև եղած բացը։ Airbus–ը իրականացրել է ավելի քան 4000 ժամ թեստեր ցածր և բարձր արագությամբ աերոդինամիկ գոտիներում ՝ բարելավելով ինչպես թևերի, այնպես էլ դրանց ծայրերի աերոդինամիկ կոնֆիգուրացիան։

Թևերը արտադրվում են Airbus Broughton-ի 46,000 մ² նոր տարածքում, որտեղ աշխատում են 650 աշխատողներ, որը կառուցվել է Ուելսի կառավարության աջակցությամբ։ 2011 թվականի դեկտեմբերին A350 XWB-ի ինտեգրված փորձարկումը սկսվեց Air System Integration Bench ծրագրի շրջանակներում Մեքսիկայի Մեխիկո քաղաքում գտնվող Honeywell Aerospace հաստատությունում։

Trent XWB ընտանիքը ներառում է երկու հիմնական Rolls-Royce Trent XWBruen շարժիչներ A350 XWB-ի համար։ Rolls-Royce Trent XWB շարժիչները հագեցած են 3 մետր տրամագծով օդափոխիչով։ A350-1000-ի փոփոխության վրա տեղադրվում է ավելիզ հզոր տարբերակ՝ 432 կՆ մղումով։ Այս տարբերակն ունի օդափոխիչի պտտման ավելի բարձր արագություն։ Բացի այդ, ամենահզոր տարբերակի օդափոխիչն ունի սայրի այլ ձև և աշխատում է ավելի բարձր ջերմաստիճանում՝ նոր նյութերի օգտագործման շնորհիվ[10]։ Մերձավոր Արևելքի հաճախորդների համար՝ Qatar Airways և Etihad, Airbus-ը նաև առաջարկում է մոդիֆիկացիա տաք երկրներում բարձրադիր օդանավակայանների համար (այսպես կոչված՝ «տաք և բարձր»)։ Այս մոդիֆիկացիան ապահովում է 350 կՆ-ի մղում տաք կլիմայական և թթվածնի պակասի պայմաններում։

A350 XWB-ն համալրված է 1750 ձիաուժ հզորությամբ Honeywell HGT1700 оժանդակ էներգաբլոկով (APU), որն ունի 10%-ով ավելի հզորություն, քան նախորդ սերնդի Honeywell 331 APU ընտանիքը։

Hamilton Sundstrand ինքնաթիռի վթարային տուրբինը[11] կարող է անհրաժեշտության դեպքում ապահովել 100 կՎԱ հզորություն (համեմատելի է A380-ի 150 կՎԱ-ի հետ)։

Մոդիֆիկացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

A350-ը մշակվել է երեք տարբերակով՝ A350-800 - արտադրության մեջ չի մտել, A350-900-ը գործում է 2014 թվականից և A350-1000-ը գործում է 2015 թվականից։

A350-800-ը՝ երեք հարմարավետության դասերով, ըստ նախագծի, պետք է կարողանար տեղափոխել 270 ուղևորի մինչև 15700 կմ հեռավորության վրա։ 2014 թվականի սեպտեմբերին նախագծի փակվելու մասին հայտարարվեց հօգուտ A330neo-ի։ Նախապես պատվիրված 16 A350-800–ներիը, հաճախորդների հետ բանակցություններից հետո Airbus-ը փոխարինեց կամ A350-900 կամ Airbus A330neo[12][13]։

A350-900-ը շահագործման է հանձնվել 2014 թվականին և կարող է տեղափոխել մինչև 314 ուղևոր երեք հարմարավետության դասերում։ Թռիչքի առավելագույն հեռավորությունը 15000 կմ է։ Ըստ Airbus-ի՝ A350-900-ը 30%-ով ավելի խնայող է մեկ նստատեղի համար և ունի 25%-ով ցածր շահագործման արժեքը՝ համեմատած Boeing 777-200ER-ի[14]։ A350-900-ի մեկժամյա վառելիքի ծախսը կազմում է 5800 կգ/ժամ ՝ Boeing 777-200ER-ի 6700 կգ/ժամի համեմատ[15]։

A350-900 Ultra Long Range

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլտրա երկար հեռավորություն A350-900-ի տարբերակը ստացել է A350-900ULR (անգլ.ultra-long range – ուլտրա երկար հեռավորություն)։ A350-900ULR տարբերակի քաշն ավելացել է մինչև 280 տոննա, իսկ վառելիքի տարողությունը՝ 141 տոննայից մինչև 165 տոննա, ինչը թույլ է տալիս թռիչքներ իրականացնել առանց վառելիքի լիցքավորման մինչև 19 ժամ թռիչք տիրույթով և մինչև 18000 կմ՝ համեմատած A350-900-ի 15 ժամ թռիչքի հետ[16][17]։

Ընդլայնված հեռահարությամբ առաջին A350 XWB-ն (A350-900 Ultra Long Range) հավաքվել է 2018 թվականի փետրվարի 28-ին Թուլուզի Airbus գործարանում։ Սա A350 XWB ընտանիքի նորագույն մոդիֆիկացիան է, որի առաջին և միակ օպերատորը Singapore Airlines-ն է։ Առաջին A350-900ULR մոդելները առաքվել են Singapore Airlines 2018 թվականի սեպտեմբերի 23-ին[18]։ Ընդհանուր առմամբ, Singapore Airlines-ն իր առաջին պատվերով ստացել է յոթ A350-900 Ultra Long Range ինքնաթիռ։ 2018 թվականի հոկտեմբերից A350-900ULR ինքնաթիռները սպասարկում են աշխարհի ամենաերկար կոմերցիոն թռիչքը՝ Սինգապուր - Նյու Յորք[19]։

Առաջին A350-1000-ը ներկայացվել է 2016 թվականի հուլիսին Թուլուզի Airbus գործարանում։ A350 ընտանիքի այս ամենամեծ մոդելը կարող է տեղափոխել 350 ուղևոր երեք հարմարավետության դասերում։ Թռիչքի առավելագույն հեռահավորությունը 14800 կմ է։

A350-1000-ի թևի մակերեսը ավելացել է մոտավորապես 4%-ով՝ համեմատած A350-800/900 մոդիֆիկացիաների հետ։ A350-1000-ն ունի երեք առանցք ունեցող հիմնական շասսի հենարաններ, ինչպես Boeing-777-ը։ Օդանավն առաջին անգամ օդ է բարձրացել Թուլուզի Airbus օդանավակայանից 2016 թվականի նոյեմբերի 24-ին[20]։ Առաջին օպերատորը Qatar Airways-ն էր[21]։

Պատվերներ և Առաքումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի դրությամբ Airbus-ը ստացել է 913 A350 XWB-ի պատվերներ 50 ավիաընկերություններից[22]։

Պատվերներ և Առաքումները ըստ Մոդիֆիկացիաների

A350-900 A350-1000 Ընդ.
Պատվերներ 759 176 922
Առաքումներ 351 47 398

Պատվերներ և Առաքումները ըստ Տարիների

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 Ընդ.
Պատվերներ 2 292 163 51 78 -31 27 230 -32 -3 41 36 40 19 9 922
Առաքումներ 1 14 49 78 93 106 57 398

Առաջին եվրոպական ավիաընկերությունը, որը պատվիրեց Airbus A350, Finnair-ն էր։ 2020 թվականի փետրվարի 29-ին Աերոֆլոտ-ը ստացավ առաջին (և առայժմ միակը Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում) լայն թափքով Airbus A350 (A350-900) ինքնաթիռը։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը պայմանագիր ունի 22 նման ինքնաթիռի մատակարարման համար։ Մարտի 6-ից նա սպասարկել է Մոսկվա (Շերեմետևո) - Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո) երթուղին[23]։ Airbus A350-ներն օգտագործվում են Գերմանիայի զինված ուժերի կողմից։

A350 տիպի ինքնաթիռներ շահագործող ավիաընկերություններ 2021 թ. դրությամբ[24]

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիաընկերություն А350-900 А350-1000 Պատվեր
Air Caraïbes 3 - 1 -
Air China 15 2
Аэрофлот 6 5 - -
Air France 9 2
Air Mauritius 4
Airbus Industrie 3 1
Asiana Airlines 13
Avolon 2
Azul Linhas Aéreas 1
British Airways 8 2
Cathay Pacific 27 1 14 1
China Airlines 14
China Eastern 9 3
China Southern 9 3
Delta Air Lines 15
Ethiopian Airlines 16
Ethihad Airways 1 4
Evelop Airlines 2
Fiji Airways 2
Finnair 16 1
French bee 4
German Air Force 1 1
Hainan Airlines 3
Hong Kong Airlines 1
Iberia 9 3
Japan Airlines 8 1
K5-Aviation 1
LATAM Airlines Brasil 11
Lufthansa 17
Malaysia Airlines 6
Philippine Airlines 6
Qatar Airways 34 19 6
SAS Scandinavian Airlines 5 1
Sichuan Airlines 4
Singapore Airlines 52 2
Strarlux Airlines 1
Thai Airways 12
Turkish Airlines 5
Vietnam Airlines 14
Virgin Atlantic 7 1
Wilmington Trust Company 2
World2Fly 1

Տեխնիկական Բնութագիր[25]

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնութագիր A350-800 A350-900 A350-1000
Անձնակազմ 2 օդաչու
Տարողություն 280(ստանդարտ)

440(առավելագույն)

315(48B+267Y)

325(ստանդարտ)

440(առավելագույն)

366(ստանդարտ)

369(54B+315Y)

387(2 դաս)

480(առավելագույն)

Երկարություն 60,54 մ 66,89 մ 73,88 մ
Թևերի բացվածք 64,75 մ
Թևերի մակերես 568 մ²
Թևի նետաձևություն 31,9°
Բարձրություն 17,1 մ
Ֆյուզելաժի լայնությունը 5,96 մ[26]
Խցիկի լայնությունը 5,61 մ[26]
Թռիչքի առավելագույն քաշը 248 000կգ 268 000կգ 298 000կգ
Նավարկության արագություն(Крейсерская скорость) 0,85 (903 կմ/ժ, 12 190մ բարձրության վրա)
Առավելագույն արագություն 0,89 Маха (945 կմ/ժ, 12 190մ բարձրության վրա)
Թռիչքի հեռավորությունը 15 200կմ 15 000կմ (18 000կմ - A350-900 ULR) 16 100կմ
Վառելիքի առավելագույն քանակը 138 000 լ 165 000 լ 156 000 լ
Շարժիչներ (2×) Rolls-Royce Trent XWB
Շարժիչի մղում 337 կՆ 374 կՆ 414 կՆ
Թափավազքի երկարություն, մ 2600
Վազքի երկարություն, մ 2000

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20090327094646/http://www.eads.com/xml/content/OF00000000400004/7/19/41508197.pdf
  2. https://en.wikipedia.org/wiki/List_of_Airbus_A350_orders_and_deliveries
  3. https://www.executivetraveller.com/qatar-s-airbus-a350-set-for-early-delivery
  4. https://www.reuters.com/article/us-airshow-airbus-sb-idUSTRE55F1Y720090616
  5. https://simpleflying.com/airbus-a350-first-flight/
  6. https://www.aex.ru/news/2013/6/14/106825/
  7. https://web.archive.org/web/20141003075418/http://www.airbus.com/newsevents/news-events-single/detail/airbus-a350-900-receives-easa-type-certification/
  8. https://www.researchgate.net/figure/Materials-used-in-a-modern-aircraft-the-Airbus-A350-XWB-5_fig6_318923824
  9. https://ru.wikipedia.org/wiki/Boeing_777X
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. https://www.aerospaceonline.com/doc/airbus-selects-hamilton-sundstrand-for-a350-x-0001
  12. https://www.flightglobal.com/airbus-in-talks-over-sole-remaining-a350-800-order-/123800.article
  13. https://www.flightglobal.com/programmes/asiana-conversion-erases-last-a350-800-order/127339.article
  14. https://simpleflying.com/a350-900ulr-vs-777-200lr/
  15. https://leehamnews.com/2015/10/16/bjorns-corner-increasing-an-aircrafts-range/
  16. https://leehamnews.com/2015/10/13/airbus-a350-900ulr-enables-singapore-airlines-to-reopen-singapore-new-york/
  17. https://www.ainonline.com/aviation-news/air-transport/2018-02-28/first-airbus-a350-900ulr-rolls-out-toulouse
  18. https://sbr.com.sg/aviation/news/sia-receives-first-airbus-a350-900ulr-fly-worlds-longest-flight
  19. https://www.singaporeair.com/en_UK/sg/media-centre/press-release/article/?q=en_UK/2018/October-December/ne3418-181012
  20. https://www.rbc.ru/business/24/11/2016/5836c2449a794799cdf0f6b9?from=main?from=main
  21. https://simpleflying.com/airbus-a350-1000-for-qatar-airways-first-flight/
  22. https://www.airbus.com/en/products-services/commercial-aircraft/market/orders-and-deliveries
  23. https://tass.ru/ekonomika/7897191
  24. «Airbus A350 XWB Operators». www.planespotters.net. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  25. «Airbus A350 XWB Production List» (անգլերեն). www.planespotters.net. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  26. 26,0 26,1 «A350 Specifications». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Airbus A350 XWB» հոդվածին։