Chloe x Halle
Chloe x Halle | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Chloe x Halle |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ժամանակակից R&B |
Գործունեություն | 2013 | –այժմ
Լեյբլ |
|
Կայք | chloexhalle.com |
Անդամներ | |
Քլոի Բեյլի Հոլի Բեյլի | |
Chloe x Halle Վիքիպահեստում |
Chloe x Halle, ամերիկյան ռիթմ ընդ բլյուզ դուո, որի կազմի մեջ են մտնում քույրեր Քլոի և Հոլի Բեյլիները։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլոի և Հոլի Բեյլիները ծնվել են Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում և մեծացել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[1]։ Որպես Chloe x Halle, նրանք առաջին անգամ հանդես են եկել փոփ երգերի քավերներ տեղադրելով ՅուԹյուբ հարթակում։ Նրանք ստեղծել են իրենց յություբյան ալիքը 13 և 11 տարեկան հասակներում համապատասխանաբար՝ Բիյոնսեի «Best Thing I Never Had» երգի քավերով։ Բիյոնսեի «Pretty Hurts» երգի նրանց կատարումը վիրուսային է դարձել և արժանացել երգչուհու ուշադրությանը։ 2015 թվականին Բիյոնսեն օգնել է քույրերին պայմանագիր կնքել իր մենեջմենթ ընկերության՝ Parkwood Entertainment-ի հետ[2]։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Chloe x Halle-ի դեբյուտային մինի ալբոմը՝ «Sugar Symphony»-ն թողարկվել է 2016 թվականի ապրիլի 29-ին։ Այն ուղեկցվել է «Drop» և «Fall» սինգլներով։ Ավելի ուշ՝ 2016 թվականին նրանք կամեո ելույթ են ունեցել Բիյոնսեի «Lemonade» վիզուալ ալբոմում[3]։ Դրանից հետո նրանք բացել են Բիյոնսեի The Formation համաշխարհային շրջագայության եվրոպական մասը[4]։
2017 թվականի գարնանը Chloe x Halle-ն թողարկել են «The Two of Us»-ը, որը մեծ մասամբ ներառում էր դուոյի կողմից հեղինակած և պրոդյուսերավորած երաժշտությունը։ Միքսթեյփը ներառվել է Rolling Stone ամսագրի «2017 թվականի լավագույն R&B ալբոմներ» ցանկում[5]։
2017 թվականի դեկտեմբերին Chloe x Halle-ն թողարկել են «Մեծացածները» հեռուստասերիալի գլխավոր երգը, որի անվանումը «Grown» էր։ Նրանք նաև պարբերական դերեր են կատարել, թեև, ի սկզբանե՝ ըստ պայմանագրի, նրանք պիտի երկրորդ պլանի դերեր կատարեին[6]։ Դուոյի «The Kids Are Alright» երգը ներառվել է սերիալի դեբյուտում[7]։
2018 թվականի մարտի 23-ին դուոն թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «The Kids Are Alright»-ը[8]։ Ավելի ուշ, ալբոմը և դուոն առաջադրվել են Գրեմմի մրցանակին «Լավագույն ուրբան ժամանակակից ալբոմ» և «Լավագույն նոր արտիստ» անվանակարգերում համապատասխանաբար[9]։
Մեր դեբյուտային՝ The Kids Are Alright ալբոմը մեծ նշանակություն ունի մեր համար; այն երեք տարվա ինքնազարգացումը, խոցելիությունը և աճն է, որոնք մենք դրել ենք ալբոմի մեջ։ Մենք դրել ենք մեր սրտերն ու հոգիները ամեն տեքստի, բիթի մեջ, և չենք դիմանում, երբ աշխարհը կլսի դա[10]։ |
2018 թվականի մայիսի 31-ին հայտարարվել է, որ նրանք բացելու են Բիյոնսեի և Ջեյ Զիի On the Run II շրջագայության ամերիկյան մասը՝ DJ Khaled-ի հետ միասին[11]։
2020 թվականի ապրիլի 17-ին Chloe x Halle-ն և Swae Lee-ն թողարկել են «Catch Up» երգը՝ Mike Will Made It-ի հետ համագործակցությունը երգի տեքստով տեսահոլովակի հետ միասին; պլանավորվում է, որ երգը դառնալու է դուոյի սպասվելիք երկրորդ ստուդիական ալբոմի՝ «Ungodly Hour»-ի մասը[12]։
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Chloe x Halle-ն գրում և պրոդյուսերավորում են բոլոր երգերը իրենց տնային ստուդիայում։ Նրանք նաև նվագում են իրենց սեփական գործիքները։
Հոլին ինքն իրենց համարում է «ջազի մասով գլխավոր» և լսում է Բիլլի Հոլիդեյին այն ժամանակից ի վեր, երբ նա դեռ 5 տարեկան էր։ Նա նշել է, որ երգիչն իր վոկալի վրա մեծ ազդեցություն է թողել[13]։
Քլոին ոգեշնչվում ալտերնատիվ ռոք արտիստներից, ինչպիսիք են, օրինակ, Գրայմսը և Բյորկը, և սիրում է ռիթմ ընդ բլյուզ երաժշտություն[14][15]։
Դուոն համարում է, որ իր երաժշտության հնչողությունը երկու անդամների երաժշտական ճաշակների խառնուրդն է[16]։
Ես և քույրս սիրում ենք երաժշտություն ստեղծել, որը հետաքրքիր ձայներ և նրբություններ ունի[17]։ |
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի փետրվարի 3-ին Chloe x Halle-ն երգել են «America the Beautiful» երգը Սուպերբոուլ LIII-ի ժամանակ[18]։
2019 թվականի հուլիսին Դիսնեյը հայտարարել է, որ Հոլի Բեյլին կատարելու է Արիելի դերը «Ջրահարսը» մուլտֆիլմի սպասվելիք ռեմեյքում, որի ռեժիսորը լինելու է Ռոբ Մարշալը։ Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2021 թվականին[19]։ Հոլիի մասնակցությունը ֆիլմին փոքր տարաձայնություններ է առաջացրել սոցիալական ցանցերում, քանի որ որոշները կարծում էին, որ Արիելի կերպարին չի համապատասխանում աֆրոամերիկացի դերասանուհին[20]։ Սակայն, քասթինգի վերաբերյալ արձագանքները հիմնականում դրական են եղել։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Ալբոմի մանրամասնություններ | Բարձրագույն դիրքեր չարթերում | |
---|---|---|---|
US [21] |
US R&B [22] | ||
The Kids Are Alright[23] |
|
139 | 19 |
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
Uncovered |
|
Sugar Symphony |
|
Միքսթեյփեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
The Two of Us |
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
Drop | 2016 | Sugar Symphony |
Fall | ||
I Say So | 2017 | Ոչ ալբոմային սինգլ |
Grown | 2018 | The Kids Are Alright |
The Kids Are Alright | ||
Happy Without Me (Joey Bada$$-ի մասնակցությամբ) | ||
Who Knew[24] | 2019 | Ոչ ալբոմային սինգլ |
Thinkin Bout Me[25] | ||
Catch Up (Swae Lee-ի հետ համատեղ՝ Mike Will Made It-ի մասնակցությամբ) | 2020 | Ungodly Hour |
Սաունդթրեքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
Bougie Party | 2017 | Dear White People |
Warrior | 2018 | A Wrinkle in Time (Original Motion Picture Soundtrack) |
Shine Bright | Trolls: Original Motion Picture Soundtrack | |
Be Yourself | 2019 | Little |
Wolf at Your Door[26] | For the Throne[27] | |
Enchanted | El Camino: A Breaking Bad Movie |
Մասնակցություն որպես հյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարեթիվ | Արտիստ(ներ) | Ալբոմ |
---|---|---|---|
Lonely Road | 2017 | Ուիլոու Սմիթ | The 1st[28] |
Silver Bells | 2019 | Դայոն Ուորվիք | Dionne Warwick & The Voices of Christmas |
Համերգային շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացող ելույթ
- Բիյոնսե՝ The Formation համաշխարհային շրջագայություն (2016)
- Andra Day՝ Cheers to the Fall շրջագայություն (2016)
- Ջեյ Զի և Բիյոնսե՝ On the Run II շրջագայություն (2018)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ | Քլոի | Հոլի |
---|---|---|---|
2003 | Պայքար գայթակղությունների դեմ | Երիտասարդ Լիլի | Չկա տվյալ |
2006 | Վերջին արձակուրդ | Աննա | Թինա |
2008 | Ծանոթացեք Բրաունների հետ | Թոշա | Չկա տվյալ |
2009 | Գոսպել Հիլ | Աննա | Չկա տվյալ |
2012 | Թող շողա | Երգչախմբի անդամներ | |
2012 | Զվարճալի աղմուկ | OLPT երգչախմբի անդամներ | |
2021 | Ջրահարսը | Չկա տվյալ | Արիել[29] |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլն | Քլոի | Հոլի | Նշումներ |
---|---|---|---|---|
2007 | Ցավի տուն | Չկա տվյալ | Թիֆանի | Սերիա․ Ինչու մենք չենք կարող ընկերներ լինել |
2013 | Օսթին և Էլի | Իրանք իրենց դերերում | Սերիա․ Լուսնի շաբաթ և մենթորներ | |
2016 | Lemonade | Իրանք իրենց դերերում | All Night ինտրո Ibeyi-ի, Զենդեյայի և Ամանդլա Սթենբերգի հետ | |
2018-այժմ | Մեծացածները[30] | Ջազլին | Սքայլեր | 34 սերիա |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2017 | NAACP Image Awards[31] | Լավագույն նոր արտիստ | Իրենք | Առաջադրված |
2018 | BET Awards[32] | Լավագույն խումբ | Իրենք | Առաջադրված |
BET Her | The Kids Are Alright | Առաջադրված | ||
MTV Video Music Awards[33] | Լավագույն նոր արտիստ | Իրենք | Առաջադրված | |
Տարվա բեկումնային արտիստ | Իրենք | Առաջադրված | ||
MTV Europe Music Awards[34] | Լավագույն բեկումնային արտիստ | Իրենք | Առաջադրված | |
Soul Train Music Awads[35] | Տարվա ալբոմ | The Kids Are Alright | Առաջադրված | |
2019 | Grammy Award[36] | Լավագույն նոր արտիստ | Իրենք | Առաջադրված |
Լավագույն ուրբան ժամանակակից ալբոմ | The Kids Are Alright | Առաջադրված | ||
Berlin Music Video Award[37] | Լավագույն մոնտաժ | Հաղթանակ | ||
2020 | NAACP Image Awards[38] | Կատակերգական սերիալի երկրորդական պլանի լավագույն դերասանուհի | Մեծացածները (Հոլիի համար) | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kellman, Andy. «Chloe x Halle Biography». AllMusic.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Scott, Ellen (2015 թ․ մայիսի 2). «Beyoncé signs Youtube stars Chloe and Halle». Cosmopolitan (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «We're going nuts over all of the cameos in Beyonce's Lemonade». Metro (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «EXCLUSIVE: Chloe x Halle Reveal They Are Opening for the European Leg of Beyonce's Formation Tour!». Entertainment Tonight (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Spanos, Brittany; Exposito, Suzy; Reeves, Mosi; Vozick-Levinson, Simon; Johnston, Maura; Levy, Joe; Ofiwe, Michelle (2017 թ․ դեկտեմբերի 20). «20 Best R&B Albums of 2017». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «'Grown-ish' Season 2 Adds Chloe x Halle as Series Regulars». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Chloe x Halle Release New Song During 'Grown-ish' Premiere». TigerBeat (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Chloe x Halle Announce Debut Album 'The Kids Are Alright,' Reveal Cover Art: Exclusive». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Chloe x Halle». GRAMMY.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Conte, Columbia Records, Sony Music Entertainment, HJ. «Chloe x Halle | Official Website». www.chloexhalle.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Chloe x Halle & DJ Khaled Announced as Openers for Beyonce & JAY-Z's On the Run II Tour». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Roth, Madeline (2020 թ․ ապրիլի 17). «Chloe x Halle Get Tattooed Onto Swae Lee's Chest In Their 'Catch Up' Video». MTV News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-04-25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Spanos, Brittany; Spanos, Brittany (2016 թ․ հունիսի 23). «How Chloe x Halle Caught Beyonce's Ear». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ NQ Social (2017 թ․ նոյեմբերի 19), Chloe and Halle talks their Individual Artistic Style, Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին
- ↑ BUILD Series (2017 թ․ նոյեմբերի 17), Chloe x Halle Chat About "Grown-ish", Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին
- ↑ «Chloe X Halle On How Their Music Tastes Combine In Their Work [EXCLUSIVE VIDEO]». The Rickey Smiley Morning Show (անգլերեն). 2018 թ․ մարտի 2. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Net-A-Porter. «Everything you need to know about Chloe X Halle». NET-A-PORTER. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Gladys Knight Sings Super Bowl National Anthem». The Recording Academy (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Disney Finds 'Little Mermaid' Star in Singer Halle Bailey». The Hollywood Reporter. 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Yasharoff, Hannah. «Halle Bailey breaks her silence on 'Little Mermaid' casting backlash: 'I don't pay attention to the negativity'». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Chloe x Halle Chart History (Billboard 200)». Billboard. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Chloe x Halle Chart History (Top R&B Albums)». Billboard. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Braca, Nina (2018 թ․ փետրվարի 21). «Chloe x Halle Announce Debut Album 'The Kids Are Alright,' Reveal Cover Art: Exclusive». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «who knew – Single by Chloe x Halle». Apple Music. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «thinkin bout me – Single by Chloe x Halle». Apple Music. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «wolf at your door" out 4/26 🐺🐺 #forthethrone». 2019 թ․ ապրիլի 16. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին – via Twitter.
- ↑ «'Game of Thrones' Soundtrack 'For the Throne' Features the Weeknd, Travis Scott, ASAP Rocky, and More». Complex. 2019 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Listen to Willow's Introspective Thoughts on "Romance" • EBONY». EBONY (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Kroll, Justin (2019 թ․ հուլիսի 3). «Disney's Live-Action 'Little Mermaid' Casts Halle Bailey as Ariel». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Petski, Denise (2017 թ․ օգոստոսի 30). «'Grown-ish': 'Black-ish' Spinoff Adds Francia Raisa & Jordan Buhat As Regulars, Chloe x Halle To Recur». Deadline.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Outstanding Male Artist - NAACP Image Awards: 'Birth of a Nation' Scores 6 Nominations». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «BET Awards». BET.
- ↑ «MTV VMAs 2018: See The Full List of Nominees Here | Pitchfork». pitchfork.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Nickolai, Nate (2018 թ․ հոկտեմբերի 4). «Camila Cabello, Ariana Grande Lead MTV's 2018 EMA Nominations». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «2018 Soul Train Awards Exclusive: H.E.R., Bruno Mars & Cardi B Top Nominees». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «61st GRAMMY Awards: Full Nominees List». GRAMMY.com (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ url=https://www.berlinmva.com/
- ↑ «The Nominees». NAACP Image Awards. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Chloe x Halle» հոդվածին։ |
|
- Երաժշտական խմբեր այբբենական կարգով
- 1998 ծնունդներ
- 2000 ծնունդներ
- 2008 հիմնադրված երաժշտական խմբեր
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկյան երաժշտական խմբեր
- Ամերիկյան հիփ հոփ խմբեր
- Ապրող անձինք
- Ատլանտա քաղաքում ծնվածներ
- Երաժշտական դուետներ
- Քույրեր և եղբայրներ
- Ֆեմինիստ երաժիշտներ