3G
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
3G կամ երրորդ սերնդի ցանց - բջջային հեռահաղորդակցության տեխնոլոգիաների խումբ, որն ի տարբերություն երկրորդ սերնդի ցանցի՝ (GSM) թույլ է տալիս լայնաշերտ համացանցի հնարավորություն։ Իրականացվում է UMTS/HSPA կամ նրա մրցակից CDMA2000 տեխնոլոգիաների միջոցով։ Սերնդին պատկանող տվյալների փոխանցման առավելագույն արագության նվազագույն շեմ է ընդունված 200 Կբ/վ, տեխնոլոգիայից կախված փոխանցման արագությունը կարող է հասնել համապատասխանաբար 3.6, 7.2 և 14.4Մբ/վ, առավելագույն տեսական արագությունն է 56Մբ/վ։ Այս ցանցը մի շարք առավելություններ է տալիս բանացանցի կառուցման տեսանկյունից։
Հայաստանում այն տրամադրում են բոլոր բջջային օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը[1], Team Telecom Armenian-ն[2] և բոլորը UMTS/HSPA տեխնոլոգիայի միջոցով։
3G ծառայութունը մատուցում է 17/03/2009 թվականից, հանդիսանում է ոլորտի առաջատարը։ 3G կապը տրամադրում է իրական 700-1300(առավելագույնը 2100) կբիթ/վ արագությամբ, ծածկույթը հասանելի է բոլոր մարզերում[3], բացակայութան դեպքում կապը տրամադրվում է GPRS ցանցի միջոցով։
17.11.2009 ՎիվաՍել-ՄՏՍ-ը և GNC-Alfa ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որի արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը։ Պայմանագրով նախատեսված է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք կբերի օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչև Երևան[4][5]։ Այժմ 3 օպերատորներն էլ օգտվում են ոլորտի նախկին մոնոպոլիստ՝ ԱրմենԹելի ելքային կապուղիներից
Մուտք է գործել 3G+ կատարելագործված տարբերակով, սակայն ծառայությունը փաստացի տրամադրել է մեկ շաբաթ անց, զգալի իջեցրել է ծառայության սակագները բարձրացրել որակական պահանջները, ինչին մի քանի օրվա ընթացքում արձագանքել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ առաջարկելով քիչ ավելի էժան համարժեք փաթեթներ, ԱրմենՏելն արձագանքեց միայն մեկ ամիս անց[6]՝ առաջարկելով զեղչեր միայն ADSL ծառայության 1 տարվա պայմանագրի կնքման դեպքում[7] Հայտարարում է հանրապետության տարածքի 65% ծածկույթի մասին։
ԱրմենԹել
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջինն է ներմուծել 3G ծառայությունը, սակայն ակնհայտ ետ է մնացել մրցակցությունից՝ 9/12/2009 ի դրությամբ։ Ներկայումս այն վերականգնել է իր բոլոր ուժերը և այժմ ապահովում է 3G ցանց ամբողջ Երևանում։ Բիլայնը ներմուծել է ավելի նոր տեխնոլոգիա, մասնավորապես՝ HSUPA տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս ցանցի բաժանորդներին մատակարարել մինչև 14,4 մբ/վրկ ներբեռնում և 5,7 մբ/վրկ. վերբեռնում. Ընկերությունը խոստացել է ապահովել 3G ցանց ամբողջ Հայաստանում մինչև 2010 թ. վերջ. Պաշտոնապես հայտարարվել է, որ Երևանում ներկայումս ապահովվում է միջինում 3 մբ/վրկ. արագություն։ Ըստ հարցումների՝ հայտարարված արագությունը իսկապես մատակարարվում է բաժանորդներին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի ինտերնետ պրովայդերների ցուցակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ www.mts.am
- ↑ https://www.telecomarmenia.am/hy/
- ↑ http://telecom.arka.am/arm/mobile/2009/10/29/2774.html(չաշխատող հղում)
- ↑ ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «ԱրմենՏելը» օգնում է Ամասիա գյուղի բարեկարգմանը
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «3G» հոդվածին։ |
|