Ֆիթնա
Երկիր | Նիդերլանդներ |
---|---|
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թեմա | Իսլամաֆոբիա և Քարոզչություն |
Թվական | մարտի 27, 2008[1] |
Ռեժիսոր | Scarlet Pimpernel? և Գերտ Վիլդերս[1] |
Պրոդյուսեր | Գերտ Վիլդերս |
Սցենարի հեղինակ | Գերտ Վիլդերս |
Երաժշտություն | Էդվարդ Գրիգ և Պյոտր Չայկովսկի |
Կինոընկերություն | Scarlet Pimpernel? |
Տևողություն | 17 րոպե |
«Ֆիթնա» (հոլ.՝ Fitna, արաբ․՝ فِتْنَة, Նիդերլանդներ, 2008), նիդերլանդացի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսի կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված իսլամի քննադատությանը։
2008 թվականի մարտի 27-ին ֆիլմը տեղադրվել է համացանցում ( LiveLeak պորտալում) նիդերլանդերեն և անգլերեն լեզուներով։ Հաջորդ օրը ֆիլմը հեռացվել է LiveLeak-ի բոլոր սերվերներից՝ պորտալի աշխատակիցների նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով։ Մարտի 30-ին ֆիլմը կրկին հայտնվել է LiveLeak-ում, սակայն Վիլդերսի խնդրանքով անմիջապես հեռացվում է։ Վիլդերսը խոստանում է, որ ֆիլմը շուտով կհայտնվի երկրորդ հրատարակության մեջ, որտեղ չեն լինի դանիական Jyllands-Posten թերթի ծաղրանկարները։
Հեղինակն իր ֆիլմը բնութագրել է հետևյալ կերպ[2]։
«Ֆիթնա»-ն վերջին նախազգուշացումն է Արևմուտքին։ Ազատության համար պայքարը նոր է սկսվել։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կառուցված է հետևյալ կերպ. բերվում է Ղուրանի սուրաներից մեկի մի հատված, այնուհետև տրվում է նկարազարդում, թե ինչպես է այդ սուրան «կյանքի կոչվում» իսլամական պետությունների և կազմակերպությունների կողմից։
Ֆիլմում օգտագործվում են սուրաների հետևյալ հատվածները[3].
Սուրա | Անվանում | Այաթ |
---|---|---|
8 | Տրոֆիի սուրա (Ալ-Անֆալ) | 60 |
4 | Կնոջ սուրա (Ան-Նիսա) | 56 |
47 | Մուհամմադի սուրա (Muhammad) | 4 |
4 | Կնոջ սուրա (Ան-Նիսա) | 89 |
8 | Տրոֆիի սուրա (Ալ-Անֆալ) | 39 |
Հանրային արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պատասխան քաղաքացիների զանգվածային դժգոհության՝ Network Solutions ազգային դոմենի ադմինիստրատորը փակել է կայքը, որտեղ կարելի էր դիտել, ներբեռնել և քննարկել ֆիլմը։
Ֆիլմի քննադատությամբ հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Նիդեռլանդների վարչապետ Յան Պետեր Բալկենենդեն, ԻՀԿ-ի, Սլովենիայի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Ինդոնեզիայի, Բանգլադեշի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչները[4]։
Մոսկվայի Պատրիարքարանի մամուլի ծառայության ղեկավար, քահանա Վլադիմիր Վիգիլյանսկին քննադատել է «Ֆիթնա» ֆիլմը՝ նախազգուշացնելով, որ ֆիլմը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել մուսուլմանների չմտածված արարքների հետևանքով[5]։
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պաշտոնապես հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է Նիդեռլանդներին ապահովի անհրաժեշտ աջակցությունը «Ֆիթնա»-ի ցուցադրության պատճառով մուսուլմանների կողմից հնարավոր ցանկացած բռնության կանխարգելման գործում։
Հոլանդական Dutch Volkskrant թերթին տված հարցազրույցում դանիացի ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգորը, ում 2006 թվականին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հանգեցրել են մուսուլմանների զանգվածային բողոքի ակցիաների ամբողջ աշխարհում, կոչ է արել Հերտա Վիլդերսին ցուցադրել իր նկարահանած հակաիսլամական ֆիլմը։ Սակայն հետագայում Վեստերգորը մտադրություն է հայտնել դատի տալ Վիլդերսին։ Դանիացին հոլանդացի քաղաքական գործչին մեղադրում է ֆիլմ նկարահանելիս ծաղրանկարների ապօրինի օգտագործման մեջ։
Քննադատություն մուսուլմանների կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի փետրվարին Պակիստանը մի քանի օրով սահմանափակել է մուտքը YouTube՝ ֆիլմի թրեյլերը տեղադրելու համար[6]։ Google-ն ընդունում է Պակիստանի բողոքի ակցիաները, և նյութը հեռացվում է կայքից։
2008 թվականի ապրիլին համացանցում հրապարակվել է 10 րոպե տևողությամբ տեսանյութ՝ «արձագանք «Ֆիթնա» ֆիլմին, որն արվել է ատելությամբ լցված խաչակիր Վիլդերսի կողմից»։ Այս ֆիլմում քրիստոնյաներին և հրեաներին աանվանում են «ահաբեկիչներ», իսլամի գլխավոր թշնամիներից մեկին համարում են Հռոմի Բենեդիկտոս XVI պապին[7]։ Մայիսի վերջին Իրանում թողարկվել է «Ֆիթնայից այն կողմ» ֆիլմը։ Ֆիլմը, ըստ «Իսլամ և քրիստոնեություն» ՀԿ-ի մամուլի քարտուղար Մուհամմադ Քարիմիի, նկարահանվել է բազմաթիվ աստվածաբանների և պրոֆեսիոնալ ռեժիսոր-վավերագրողների հսկողության ներքո։ «Այս ֆիլմը բոլոր միաստվածական կրոնների նկատմամբ հարգանքի մասին արձագանք է Արևմտյան ծայրահեղականների հակաիսլամական քարոզչությանը»[8]։
Այն պահից, երբ հայտարարվում է ֆիլմի թողարկման մասին, որոշ ոչ մուսուլմանական կազմակերպություններ, կառավարություններ և անհատներ դատապարտում են Վիլդերսին։ Նշվում է, որ իսլամը ոչ մի կապ չունի դաժանության և ահաբեկչության հետ, և որ մուսուլմաններն իրենք են ահաբեկչության զոհերը, ինչպես նաև մյուսները։
Վիլդերսի գործունեությունը քննադատողների թվում էին Նիդերլանդների վարչապետը, ով հանդես եկավ այդ ֆիլմի քննադատությամբ, ՄԱԿ-ի քարտուղարը, Եվրամիությունը։ Որոշ այլ քաղաքական գործիչներ, առաջնորդներ և երկրներ նույնպես ծայրահեղ անհանգստություն և վրդովմունք են հայտնել։
«Առաջինը, ով պետք է պատասխանատվություն ստանձնի հետևանքների համար, պարոն Վիլդերսն է։ Ես նրան որևէ գործողության կոչ չեմ անում, բայց կարծում եմ, որ նա պետք է զբաղվի իր խղճով և հասկանա, թե որն է իր պատասխանատվությունը»,-ասել է Նիդեռլանդների վարչապետ Բալկենենդեն։
Եվրախորհրդարանը դատապարտել է այս ֆիլմը, և Եվրախորհրդարանի նախագահ Պետերինգը խիստ քննադատելով Վիլդերսին՝ ասել է. «Այս ֆիլմի բովանդակությունը հորինված է, և դրա նպատակն է անդրադառնալ Նիդեռլանդների, Եվրոպայի և ամբողջ աշխարհի մուսուլմանների կրոնական զգացմունքներին։ Եվրոպական խորհրդարանի անունից ես կտրականապես հրաժարվում եմ ընդունել այս ֆիլմի ուղերձը, որը ներկայացնում իսլամի իբրև դաժան կրոն լինելը», այդպիսով լիովին հաստատելով հոլանդական կառավարության հայտարարությունը, որը դատապարտել է «Ֆիթնա» ֆիլմը։ Բացի այդ, Եվրամիությունը հանդես է եկել ուղերձով, որում տասնհինգ րոպեանոց ֆիլմը անվանվել է թշնամական և իսլամը վիրավորող, ինչպես նաև ատելություն տարածող։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фитна на английском с русскими субтитрами
- Фитна на английском с русскими субтитрами на youtube.com (1 часть)
- Фитна на английском с русскими субтитрами на youtube.com (2 часть)
- Фитна на английском языке на liveleak.com
Ֆիլմի քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Худиев. Европе нужны благовестники, а не скандалисты — битая ссылка.
- Альфия Мухтарова. Война Вилдерса с Исламом обернулась дешёвым видеороликом
- Аргументированная критика фильма Фитна.[1] Արխիվացված 2012-09-22 Wayback Machine
Ֆիլմի աջակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Суд не обнаружил призывов к насилию в фильме «Фитна» (www.newsru.com)
- Антиисламский фильм «Фитна» снова в Интернете (www.mk.ru)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Би-би-си | Культура | Режиссёру не дали показать фильм об исламе». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 29-ին.
- ↑ El-Buri, Rehab (2008 թ․ մարտի 28). «Uproar Over Anti-Islam Film Falls Flat». ABC News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Новости Украины NEWSru.ua :: Генсек ООН осудил фильм «Фитна», вызвавший негодование исламского мира». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Исламские страны осудили появление в Интернете антиисламского фильма «Фитна» — в переводе с арабского это значит «смута»». Эхо Москвы. 2008 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «BBC NEWS | South Asia | Pakistan blocks YouTube website». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 29-ին.
- ↑ Новости@Mail.Ru: Мусульманские фанатики сняли свою «Фитну»
- ↑ «Новости@Mail.Ru: Иран снял фильм в ответ антиисламской «Фитне»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 31-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Белов Е., Шкуренко О. 10 ссор неверных с исламом // Огонёк. — 17.05.2010. — № 19. — С. 25.
|