Օտտո Բաուեր
Օտտո Բաուեր գերմ.՝ Otto Bauer | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1881[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | հուլիսի 4, 1938[1][3] (56 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Ուղղություն | մարքսիզմ[5] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, փիլիսոփա, հեղափոխական, գրող, հրապարակախոս և խմբագիր |
Հաստատություն(ներ) | Ավստրիայի դաշնային կառավարություն |
Պաշտոն(ներ) | Ավստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ և Ավստրիայի ազգային խորհրդի անդամ |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][6] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Ամուսին(ներ) | Helene Bauer? |
Կայք | otto-bauer.net |
Otto Bauer Վիքիպահեստում |
Օտտո Բաուեր (գերմ.՝ Otto Bauer, սեպտեմբերի 5, 1881[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - հուլիսի 4, 1938[1][3], Փարիզ, Ֆրանսիա[4]), ավստրիացի քաղաքական գործիչ, ավստրոմարքսիզմի տեսաբան, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Վիեննայի դպրոցն ու գիմնազիան, հենց այնտեղի համալսարանում էլ վերապատրաստվել է «օրենքի» մասնագիտացմամբ։ Վիեննայի համալսարանում իր ուսումնասիրության առարկան եղել են տնտեսագիտական և քաղաքական օրենքները։ 1906 թ. նա պաշտպանել է թեկնածուական թեզ իրավագիտության վերաբերյալ։ Այնուհետև 1907 թ., դարձել է Ռեյխստագի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների խմբակի քարտուղար։ Նույն տարում սկսել է աշխատել «Պայքար» և «Աշխատանքի թերթ» թերթերի խմբագրություններում։
1918 թ-ից եղել է Գերմանիայի սոցիալական կուսակցության նախագահ։
Նոյեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918 թ. Ավստրիայում եղել է Կառլ Ռեների կոալիցիոն կառավարության ԱԳ նախարար։
Որպես քաղաքական աշխատողների թերթերի խմբագիր՝ Օտտո Բաուերը հանդես է եկել սոցիալական դեմոկրատիայի գաղափարներով։ Հասարակության կառուցվածքի հանդեպ նման մոտեցման համար, քննադատվել է Լև Տրոցկովի կողմից։ Քաղաքական փոփոխությունների հիմնական պոտենցիալը տեսնում էր պրոգրեսիվ տնտեսական փոփոխությունների և խորհրդային ու սոցիալական դեմոկրատիաների կապի մեջ, որը պետք է ապահովեր «Անբաժան սոցիալիզմի» կառուցելը։
Մինչ օրս հրապարակվել են իր աշխատանքներից 9-ը, և դրանք նվիրված են հասարակության մեջ սոցիալական արդարության խնդիրներին։ Ավելի նշանակալի աշխատանքներին են դասվում՝ Zwischen zwei Weltkriegen?, 1936 թ. (Երկու պատերազմների միջև) և Die illegale Partei, 1939 թ. (Անօրինական կուսակցություն)։
Պատկերված է ավստրիական փոստային նամականիշի վրա (1981 թ.)։
Աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die Nationalitätenfrage und die Sozialdemokratie («Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան»), Wien, 1908 թ։ (գերմ.)
- Die Sozialisierungsaktion im ersten Jahre der Republik. Wien, 1919 թ։
- Der Weg zum Sozialismus. Berlin, 1919 թ։
- Bolschewismus oder Sozialdemokratie?. Wien, 1920 թ։
- Die österreichische Revolution. («Ավստրական հեղփոխություն»), Wien, 1923 թ։ (գերմ.)
- Das Weltbild des Kapitalismus. Wien, 1924 թ։ (գերմ.)
- Die Nationalitätenfrage und die Sozialdemokratie. Wien, 1924 թ։
- Der Kampf um Wald und Weide. Wien, 1925 թ։
- Sozialdemokratische Agrarpolitik. Wien, 1926 թ։
- Sozialdemokratie, Religion und Kirche. Wien, 1927 թ։
- Kapitalismus und Sozialismus nach dem Weltkrieg. Berlin, 1931 թ։
- Der Aufstand der österreichischen Arbeiter. Seine Ursachen und seine Wirkungen. Prag, 1934։ (գերմ.)
- Zwischen den Weltkriegen? Die Krise der Weltwirtschaft, der Demokratie und des Sozialismus. Prag, 1936 թ։
- Der Faschismus. 1936 թ։
- Die illegale Partei. Paris, 1939 թ։ (հետմահու) (գերմ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Deutsche Nationalbibliothek Record #118507346 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
- ↑ CONOR.Sl
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Բաուեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 342)։ |