Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օստենդե (հոլ.՝ Oostende, ֆր.՝ Ostende), քաղաք Բելգիայում։ Գտնվում է Ֆլանդրիա շրջանում՝ Արևմտյան Ֆլանդրիա նահանգում[2]։ Գտնվում է Հյուսիսային ծովի ափին։ Համարվում է զբոսաշրջային քաղաք։ Աչքի է ընկնում ռելիեֆի բազմազանությամբ։ Բնակչությունը 2006 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 13.637 մարդ։ 17-րդ դարում այստեղ ապրել է 10 000 մարդ։ Այն եղել է Ֆլանդրիայի վերջին կալվինիստական ամրոցը։ Հոլանդիայից, Անգլիայից և Շոտլանդիայից եկած զինվորները պաշտպանել են քաղաքը՝ կռվելով իսպանացիների դեմ։ Պաշտպանությունը տևել է 1601 թվականի հուլիսի 4-ից մինչև 1604 թվականի սեպտեմբերի 22-ը, երբ իսպանական զորքերի հրամանատար Սպինոլա Ամբրոզիոն (իսպ.՝ Ambrosio Spínola Doria o Ambrogio Spínola Doria) վերջնականապես մտավ ամբողջությամբ ավերված քաղաք։
19-րդ դարում դարձել է զբոսաշրջային քաղաք։ Քաղաքի հայտնի մարդկանցից է ծովագնաց, կետորս Ջեյմս Ուեդդելը։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|