Օսկարի 79-րդ մրցանակաբաշխություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Օսկարի» 79-րդ մրցանակաբաշխությունը | ||||
---|---|---|---|---|
Ամսաթիվ | 2007 թ. Փետրվարի 25 | |||
Անցկացման վայրը | «Կոդակ» թատրոն, Լոս Անջելես, Կալիֆորնիա | |||
Հեռուստալիք | ABC | |||
Հաղորդավարող(ներ) | Էլեն Դիջեներես | |||
|
Օսկարի 79-րդ մրցանակաբաշխությանը (անգլ.՝ 79th Academy Awards), որի ընթացքում մրցանակների արժանացան 2006 թվականի լավագույն ֆիլմերը։ Այն կայացավ 2007 թ. Փետրվարի 25-ին «Կոդակ» թատրոնում, Լոս Անջելեսում։ Արարողությունը վարում էր Էլեն Դիջեներեսը։
Երեկոյի ամենամեծ հաղթողը «Հանգուցյալները» ֆիլմն էր, որը ստացավ չորս մրցանակ, իսկ ֆիլմի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն շահեց երկար սպասված իր առաջին Օսկարը ռեժիսորական անվանակարգում։ Մինչ այդ նա հինգ անգամ առաջադրվել էր Օսկարի այդ անվանակարգում, սակայն ոչ մի անգամ չէր հաղթել։
Դերասանական անվանակարգերում հաղթեցին Հելեն Միրենը` լավագույն դերասանուհու համար և Ֆորեստ Ուիթակերը` լավագույն դերասանի համար, ովքեր իրենց խաղացած ֆիլմերում մարմնավորել էին իրական մարդկանց։
Հաղթողներ և թեկնածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևյալ հինգ ֆիլմերը արժանացել են մի քանի Օսկարի։
- 4 Օսկար։ «Հանգուցյալները»
- 3 Օսկար։ «Ֆավնի լաբիրինթոսը»
- 2 Օսկար։ «Անհարմար ճշմարտություն», «Երազանքի աղջիկներ» և «Փոքրիկ միսս երջանկություն»
Հետևյալ ֆիլմերը առաջադրվել են մի քանի անվանակարգում։
- 8 անվանակարգ։ «Երազանքի աղջիկներ»
- 7 անվանակարգ։ «Բաբելոն»
- 6 անվանակարգ։ «Ֆավնի լաբիրինթը»
- 5 անվանակարգ։ «Արյունոտ ադամանդ» և «Թագուհին»
- 4 անվանակարգ։ «Հանգուցյալները», «Նամակներ Իվոձիմայից», «Փոքրիկ միսս երջանկություն» և «Սկանդալային օրագիր»
- 3 անվանակարգ։ «Ապոկալիպտո», «Մարդկանց որդին» և «Փոքր երեխաներ»
- 2 անվանակարգ։ «Անհարմար ճշմարտություն», «Մեքենաներ» և «Մեր հայրերի դրոշները»