Օբոն
Բնակավայր | |||
---|---|---|---|
Օբոն | |||
ֆր.՝ Eaubonne[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Սենա և Ուազա, Վալ-դը-Ուազ, arrondissement of Pontoise? և arrondissement of Argenteuil? | ||
Մակերես | 4,42 կմ² | ||
ԲԾՄ | 54 մետր, 41 մետր, 83 մետր | ||
Բնակչություն | ▼25 373 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 95600[3] | ||
Պաշտոնական կայք | eaubonne.fr(ֆր.) | ||
| |||
Օբոն (ֆր.՝ Eaubonne), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 17 կիլոմետր դեպի արևելք[4]։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 23 640[5]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում գոյություն է ունեցել կելտական բնակավայր:Հետագայում՝ հինհռոմեացիների տիրապետության շրջանում՝ մեր թվականության 54 թվականից հետո այստեղ ռազմական նպատակներով ճանապարհներ են անցկացվել։ Դրանցից մեկը, որ Հուլիոս Կեսարի անունն է կրում, միմյանց է կապել Լուտեցիան (ներկայիս Փարիզը) և ծովափնյա Յուլիոբոնան (այժմյան Լիլեբոնը՝ Հավրի մերձակայքում)։ Քաղաքի ներկայիս անվանումը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 635 թվականին, Դագոբերթ արքայի խարտիայում[6]։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է Aqua bona, Yauebonne՝ 1293 թվականին, Aubone[7]: Սկզբնական լատինական անվանումը եղել է Aqua Puta (զտված, մաքուր ջուր)[6], այնուհետև՝ Aqua Bona (լավ ջուր)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 15 291 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 11 775-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 77,0 տոկոս՝ 1999 թվականի 73,8 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 3516 անձանցից 1665-ը սովորողներ էին, 1037-ը՝ թոշակառուներ, 814-ը չէին աշխատում այլ պատճառներով[8]։
2010 թվականին համայնքում հաշվվում էր 9701 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 24 519 եվրո[9]։
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մադամ դ՛Ուդետո (Սոֆի Լալիվ դը Բելգարդ) - ազնվական տիկին, գրական սալոնի տիրուհի, ում հաճախ Օբոնի իր առանձնատանն այցելել են նրան սիրահարված Ժան-Ժակ Ռուսսոն և Սեն Լամբերը
- Լուի-Ժերոմ Գոյե (1746-1830), Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակների քաղաքական գործիչ, 1793-1794 թթ. արդարադատության նախարար
- Ժան-Ֆրանսուա դը Սեն Լամբեր, զինվորական, փիլիսոփա, բանաստեղծ, ակադեմիկոս (1761-1803)[10]
- Պոլ Էլյուար (1895-1952), բանաստեղծ, կնոջ՝ Գալայի հետ 1923 թ. ապրել է Օբոնում, կազմակերպել սյուրռեալիստների հավաքույթներ, որոնց մասնակցելէ նաև նկարիչ Մաքս Էռնստը[11].
- Ալեն Գրե, նկարիչ, գրող
- Միշել Զևակո (1869-1918), գրող
- Ալբեր Ուդերզո, (1927-2020), նկարիչ, Աստերիքսի մասին և այլ կոմիքսների հեղինակ[12].
- Ֆրանսիս Ֆլորան Ժուլիան (1926-1944), Երկրորդ աշխարհամարտի տարիների ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ[13].
- Ալեն Շամֆոր (1949), երգիչ, կոմպոզիտոր
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները (INSEE):
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգ | Սեպտ | Հոկտ | Նոյ | Դեկտեմբ | Տարեկան |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամսվա առավել. ջերմ. (°C) | 6 | 7 | 11 | 14 | 18 | 21 | 24 | 24 | 21 | 15 | 9 | 7 | 14,8 |
Ամսվա նվազագույն ջերմ. (°C) | 1 | 1 | 3 | 6 | 9 | 12 | 14 | 14 | 11 | 8 | 4 | 2 | 7,1 |
Միջին ջերմաստ. (°C) | 4 | 4 | 7 | 10 | 14 | 17 | 19 | 19 | 16 | 12 | 7 | 5 | 11,2 |
Source : Climatologie mensuelle - Aéroport de Roissy, France[14] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- , Մաթլոք, Մեծ Բրիտանիա
- , Բուդենհայմ, Գերմանիա
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Renée Thomas, Au village d'Eaubonne : 1590-1815, Éd. Tardy Quercy, 1988, p. 303
- Hervé Collet, Eaubonne au XVIII s., Publications du Cercle historique et archéologique d'Eaubonne et de la vallée de Montmorency, 1972, p. 124
- Hubert Lamant-Duhart, Eaubonne en 1900, Publications du Cercle historique et archéologique d'Eaubonne et de la vallée de Montmorency, 1981, p. 149
- Jean Veillon, Souvenirs d'Eaubonne au XX s., Publication du Cercle historique et archéologique d'Eaubonne et de la vallée de Montmorency, 2007, p. 110
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
- ↑ Данные национального института статистики и экономических исследований INSEE
- ↑ 6,0 6,1 «Site municipal d'Eaubonne - Rappel historique». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково) - ↑ «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС. - ↑ Pendant la Révolution française, il se retira à Eaubonne auprès de Sophie d'Houdetot. On l'appela dès lors « le sage d'Eaubonne ».
- ↑ La villa de Paul Éluard Արխիվացված 2017-10-15 Wayback Machine, Cercle historique d'Eaubonne
- ↑ « Astérix, un petit gaulois », Le Parisien, 22 octobre 2009
- ↑ Blanchais, Eric. «MémorialGenWeb Fiche individuelle». www.memorialgenweb.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
- ↑ L'aéroport Roissy-Charles-de-Gaulle distant de Կաղապար:Unité à l'est en plaine constitue la station de référence pour le département du Val-d'Oise.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)
- Mérimée database - Cultural heritage (Ֆրանսերեն)
- Land use (IAURIF) (անգլերեն)
- Association of Mayors of the Val d’Oise Արխիվացված 2008-04-07 Wayback Machine (Ֆրանսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբոն» հոդվածին։ |
|