Քվինսի
Բնակավայր | |||
---|---|---|---|
Քվինսի | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Նորֆոլկ շրջան | ||
Հիմնադրված է | 1625 թ. | ||
Մակերես | 69,683664 կմ², 69,686892 կմ² | ||
ԲԾՄ | 9±1 մետր | ||
Բնակչություն | ▲101 636 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | EDT? | ||
Հեռախոսային կոդ | 413 | ||
Փոստային դասիչ | 02169–02171, 2169 և 2170 | ||
Պաշտոնական կայք | quincyma.gov(անգլ.) | ||
| |||
Քվինսի (անգլ.՝ Quincy. /ˈkwɪnzi/ KWIN-zee), նավահանգստային քաղաք ԱՄՆ-ում՝ Մասաչուսեթս նահանգի Նորֆոլկի շրջանում, Ատլանտյան օվկիանոսի Քվինսի ծովածոցի ափին։ Նահանգի մայրաքաղաքի՝ Բոստոնի հարավային արվարձանն է։ Զբաղեցնում է 69,69 քառակուսի կիլոմետր տարածք[2], որի 38.41%-ը՝ ջրային։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 101.636. այդ ցուցանիշով Քվինսին առաջին տեղն է զբաղեցնում Նորֆոլկի շրջանում և յոթերորդ տեղը՝ Մասաչուսեթս նահանգում[3]։ Քվինսին հայտնի է «Նախագահների քաղաք» և «Ամերիկյան երազանքի հայրենիք» մականուններով[4] (բանն այն է, որ այստեղ են ծնվել ԱՄՆ-ի նախագահներից երկուսը՝ Ջոն Ադամսը և նրա որդին՝ Ջոն Քվինսի Ադամսը)։
Հիմնադրվել է 1625 թվականին, կարճ ժամանակով Դորչեսթերի, ապա՝ Բրեյնթրիի մաս կազմել։ 1792 թվականին առանձնացվել է և որպես մի նոր բնակավայր՝ կոչվել գնդապետ Ջոն Քվինսիի անունով (վերջինս հետագայում ԱՄՆ-ի նախագահ ընտրված Ջոն Քվինսի Ադամսի մոր՝ Էբիգեյլ Ադամսի պապն էր և հենց նրա պատվին էին Ջոն Քվինսի անունը տվել թոռին)[5]։ 1888 թվականին բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել։
Մեկ դարից ավելի քաղաքը համբավվել է որպես գրանիտի արտադրության կենտրոն և ամերիկյան առաջին առևտրային երկաթուղու՝ «Գրանիտային երկաթգծի» բնօրրան։ Քվինսիի տնտեսության կարևոր ճյուղերից է եղել և շարունակում է մնալ նավաշինությունը։ 20-րդ դարում այստեղ հիմնադրվել և իրենց գործունեությունն են ծավալել հյուրանոցային Howard Johnson's և հրուշակեղենի արտադրության Dunkin' Donuts ընկերությունները։
Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1800 | 1081 | — |
1810 | 1281 | +18.5% |
1820 | 1628 | +27.1% |
1830 | 2201 | +35.2% |
1840 | 3486 | +58.4% |
1850 | 5017 | +43.9% |
1860 | 6778 | +35.1% |
1870 | 7442 | +9.8% |
1880 | 10 570 | +42.0% |
1890 | 16 723 | +58.2% |
1900 | 23 899 | +42.9% |
1910 | 32 642 | +36.6% |
1920 | 47 876 | +46.7% |
1930 | 71 983 | +50.4% |
1940 | 75 810 | +5.3% |
1950 | 83 835 | +10.6% |
1960 | 87 409 | +4.3% |
1970 | 87 966 | +0.6% |
1980 | 84 743 | −3.7% |
1990 | 84 985 | +0.3% |
2000 | 88 025 | +3.6% |
2010 | 92 271 | +4.8% |
2020 | 101 636 | +10.1% |
* = population estimate. Կաղապար:Historical populations/Massachusetts municipalities references[6] Աղբյուր՝ |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տունը, որտեղ ծնվել է ԱՄՆի նախագահներից Ջոն Ադամսը
-
Ադամսների գերդաստանի չորս սերունդների հայրենի օջախը՝ Peacefield-ը
-
Josiah Quincy House-ը
-
Նախագահներ Ջոն Ադամսի և Ջոն Քվինսի Ադամսի ու նրանց կանանց շիրիմները Քվինսիի ծխական եկեղեցու՝ ընտանեկան դամբանին հատկացված մասում
-
Հանրային գրադարանը
-
Quincy Quarries Reservation արգելոցում
-
Ծովածոցը Ուոլաստոն լողափից
-
ԱՄՆ-ի նավաշինության թանգարանի ցուցանմուշներից մեկը
-
Արևելյան Նորֆոլկի շրջանային դատարանը (Francis X. Bellotti Courthouse)
-
Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկական եկեղեցու ներսը
-
Մասաչուսեթսի ազգային գվարդիայի Քելիի անվան զինանոցը Ուոլաստոնում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «2020 U.S. Gazetteer Files». United States Census Bureau. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Census 2020 Data for Massachusetts». University of Massachusetts Donahue Institute. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Quincy, MA - Visitors». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ Herring, James; Longacre, James Barton (1853). The National Portrait Gallery of Distinguished Americans. D. Rice & A. N. Hart. էջ 1. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. «mount wollaston.»
- ↑ «1950 Census of Population» (PDF). 1: Number of Inhabitants. Bureau of the Census. 1952. Section 6, Pages 21-7 through 21-09, Massachusetts Table 4. Population of Urban Places of 10,000 or more from Earliest Census to 1920. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Census of Population and Housing». Census.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջը
- Discover Quincy – Quincy tourism information
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվինսի» հոդվածին։ |
|