Տունլյաո
Երկիր | Չինաստան |
---|---|
Մասն է | Ներքին Մոնղոլիա |
Կարգավիճակ | ՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք |
Մտնում է | Ներքին Մոնղոլիա |
ԲԾՄ | 179 մետր |
Օրենսդրական մարմին | Q106071616?[1] |
Բնակչություն (2007) | 3 094 600 մարդ |
Տարածք | 58 861,55 կմ² |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Միջին բարձրություն | 179 մ |
Հիմնադրված է | 1999 թվականի հուվարի 13 թ. |
Ժամային գոտի | UTC+8:00 |
Փոխարինեց | Q10922461? |
Հեռախոսային կոդ | +86 475 |
Փոստային ինդեքսներ | 028000 |
Ավտոմոբիլային կոդ | 蒙G |
tongliao.gov.cn | |
Տունլյաո (չին. պարզ. 通辽, փինյին Tōngliáo, մոնղ. Tüŋliyou qota, մոնղ.այբ. Түнляо хот), քաղաքային շրջան՝ Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում (ՉԺՀ)։ Քաղաքային շրջանի անունը առաջացել է հնում այստեղ գոյություն ունեցող Տունլյաո գավառի անունից, որի անունն իր հերթին «Լյաոդունի տունդրա» արտահայտության հապավումն է (通达辽东, «մուտք դեպի Լյաոդունու»)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մին կայսրության օրոք այս հողերը սահմանամերձ տարածքներ էին, որոնք ընդգրկված էին Ֆույու գվարդիայի պատասխանատվության տակ գտնվող գոտում(扶余卫): XVI դարի վերջին այդ հողերը գրավվեցին Ուշ Ցզին պետության կողմից, հետագայում անցանՑին Կայսրության մեջ։ 1636 թվականին այստեղ հիմնադրվեց «չուուլգան» (ինքնիշխան իշխանների միավորումը՝ ՉժՀ-ի կազմավորվելուց հետո «չուուլգաները» վերանվանվեցին «աիմակի») Ջիրիմը (哲里木盟), որին ենթարկվում էին 4 աիմակներ և 10 հոշուններ։
Սինհայական հեղափոխությունից հետո այդ հողերը անցան 1928 թվականին Ժեհե նահանգի Հատուկ վարչական շրջանի (热河特别行政区) ենթակայության տակ։ 1933 թվականին Ժեհե նահանգը գրավեցին ճապոնացիները, որոնք այն փոխադրեցին Մանջոու-Գո մարիոնետական պետության կազմ. Մանջոու-Գոյում այս հողերը մտան Սինհան նահանգի կազմի մեջ։
1945-ի օգոստոսին առաջին գվարդիայի օդային դիվիզիան մասնակցեց Խինգանո-Մուկդենի գործողությանը, ավարտեց պատերազմը Տունլիաոյի շրջանում, որտեղ առաջին անգամ դիվիզիայի ողջ գոյության ընթացքում այնտեղ վայրէջք կատարեցին դեսանտային ուժերը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լյաոբեյ նահանգի կազմի մեջ մտած այդ հողերը, կոմունիստների և կոումինթանգերի միջև կռվի թատերաբեմ դարձան։ Երբ 1949 թվականին հիմնադրվեց Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը, Ջիրիմ այմակը մտավ նորաստեղծ ինքնիշխան Ներքին Մոնղոլիա շրջանի կազմի մեջ, այդ ժամանակ աիմակը ներառում էր երկու գավառ (Տունլյաո և Կայլու) և հինգ հոշուն (Ջարուդ, Հորչին-Ցզոիչժունցի, Խորչին-Ցզոիհոուցի, Հուրե և Նաիման)։ 1951 թվականին Տունլյաո գավառից առանձնացվեց Տունլյաո գավառը։ 1953 թվականին Ներքին Մոնղոլիայի արևելքը առանձնացվեց որպես հատուկ վարչական միավոր, և աիմակը լուծարվեց։ 1954 թվականին որոշվեց հրաժարվել Ներքին Մոնղոլիայի արևելյան մասի հատուկ կարգավիճակից, և այմակը նորից վերականգնվեց։ 1958 թվականին Տունլիաո շրջանը լուծարվեց, իսկ նրա տարածքը վերաենթարկվեց Տունլյաո քաղաքին։ 1964 թվականին Տունլյաո քաղաքը վերականգնվեց։ 1965 թվականին հոշուն Հորչին-Յուիչժունցին Խուլուն-Բուիր այմակից տեղափոծվեց Ջիրիմ այմակ։
1969 թվականին այմակը մտավ Գիրին նահանգի կազմի մեջ. Ինքնավար Ներքին Մոնղոլիա շրջանին է վերադարձվել 1979 թվականին։
ՉԺՀ-ի պետական խորհրդի 1985 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրով հոշուն Ջարուդի հողերի մի մասից կազմավորվեց Հոլին-Հոտո քաղաքային գավառը։ ՉԺՀ-ի պետական խորհրդի 1986 թվականի որոշմամբ Տունլյաո գավառը լուծարվեց, իսկ դրա տարածքներն մտան Տունլյաո քաղաքի կազմի մեջ։
1996 թվականին հոշուն Հորչին-Յուիչժոնցին Ջիրիմի այմակի իրավասությունից անցավ Խինգանի այմակ։
1999 թվականի հունվարի 13-ին ՉԺՀ Պետական խորհրդի որոշմամբ Ջիրիմի այմակը և Տունլյաո քաղաքը լուծարվեցին, իսկ այմակի փոխարեն ստեղծվեց Տունլյաո քաղաքային շրջանը. նախկին Տունլյաո քաղաքը իր կազմով դարձավ Հորչին շրջանի մաս։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունլյաոյի ազգային կազմը 2000 թվականի հաշվարկների համաձայն։
Ազգը | Թիվը | Տոկոսը |
---|---|---|
Չինացիներ | 1.548.721 | 51,14 % |
Մոնղոլներ | 1.373.470 | 45,35 % |
Մանջուրներ | 88.654 | 2,93 % |
Հուեյներ | 12.447 | 0,41 % |
Կորեացիներ | 2.709 | 0,09 % |
Սիբո | 781 | 0,03 % |
Դաուրներ | 492 | 0,02 % |
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունլյաո քաղաքային շրջանը բաժանված է 1 շրջանի, 1 քաղաքային գավառի, 1 գավառի, 5 հոշունի.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունլյաոն ջերմային (ածխային) էներգետիկայի կարևոր կենտրոն է հանդիսանում։ Ինչպես նաև քաղաքային շրջանի տարածքում կառուցված են մեծ հողմային և արևային էլեկտրակայաններ[2]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունլյաոն ունի ոչ շատ մեծ օդանավակայան, որը սպասարկում է հիմնականում ներքին չվերթներ դեպի Պեկին, Սիան, Հարբին, Շանհայ և Գուանչժոու։
Տունլյաոն համարվում է Հյուսիս-արևելյան Չինաստանի կարևոր երկաթուղային հանգույցը, այստեղից են դուրս գալիս դեպի Պեկին (Jingtong Railway), Դացին (Tongrang Railway), Ցզինին (Jitong Railway) և Շենյան տանող ուղիերը։ Հորչին գավառում տեղակայված Տունլյաո կայարանը համարվում է Սինմին- Տունլյաո ճեպընթացի վերջին կայանը (Պեկին-Շենյան արագընթաց երկաթուղու մաս)։
Տունլյաոյով անցնում են Godao 111, Godao 303 և Godao 304 կենսականորեն աշխույժ մայրուղիները։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունլիաոյում են գտնվում Ներքին Մոնղոլիայի ազգությունների համալսարանը և Գյուղատնտեսական ու անասնաբուծական քոլեջը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ National Database of Laws and Regulations — 2021.
- ↑ «В Северном Китае началось строительство гибридной ветро-солнечной электростанции». Жэньминь Жибао.