Տոսիվո Նակայամա
Տոսիվո Նակայամա | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր՝ | նոյեմբերի 23, 1931 |
Ծննդավայր՝ | Pisaras, Chuuk, Միկրոնեզիա |
Վախճանի օր՝ | մարտի 29, 2007[1] (75 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Հոնոլուլու, Հավայի, ԱՄՆ |
Ամուսին ՝ | Mitre Haruo? |
Տոսիվո Նակայամա (անգլ.՝ Tosiwo Nakayama, նոյեմբերի 23, 1931, Pisaras, Chuuk, Միկրոնեզիա - մարտի 29, 2007[1], Հոնոլուլու, Հավայի, ԱՄՆ), Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների առաջին նախագահ։ Երկու անգամ ընտրվել է նախագահի պաշտոնում (1979-1987 թվական)։ Մինչև նախագահ ընտրվելը նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել երկրի Կոնգրեսում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոսիվո Նակայաման ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 23-ին Չուուկ կղզիների կազմում գտնվող Նամոնուիտո ատոլում[2]։ Մայրը տեղացի է (Ռոսանիա Իսոնի), հայրը՝ ճապոնացի (Մասամի Նակայամա)[3]։
1948-1949 թվականներին սովորել է Տրուկի միջնակարգ դպրոցում (անգլ.՝ Truk Intermediate School, այժմ՝ Չուուկ), 1951-1953 թվականներին՝ Խաղաղօվկիանոսյան կղզիների կենտրոնական դպրոցում (անգլ.՝ Pacific Islands Central School) Վիեննա կղզիներում։ 1955 թվականին Նակայաման ստացավ կրթաթոշակ, որի շնորհիվ նա կարողացավ շարունակել ուսումը նախ համալսարանական բարձրագույն դպրոցում (անգլ.՝ University High School), այնուհետև՝ Հավայան կղզիների համալսարանում (անգլ.՝ University of Hawaii)[2]։
1958 թվականին, վերադառնալով Չուուկ կղզիներ, նա դարձավ մեծահասակների կրթության բաժնի պետ, իսկ ավելի ուշ՝ շրջանի ադմինիստրատորին առընթեր քաղաքական և տնտեսական խորհրդատու։ 1961 թվականի հունիսին նշանակվել է ՄԱԿ-ի խնամարկյալ տարածքի խորհրդում ԱՄՆ պատվիրակությանը կից Միկրոնեզիայի խորհրդական։ 1964 թվականին Նակայաման նշանակվեց շրջանի հասարակայնության հետ կապերի ադմինիստրատորի օգնական։ Եղել է նաև Տրուկի շրջանային օրենսդիր մարմնի պատգամավոր՝ ներկայացնելով Ուլուլ կղզին, իսկ 1960-1961 թվականներին՝ շրջանի նախագահ։ 1962 թվականին ընտրվել է Միկրոնեզիայի Խորհրդի անդամ՝ պաշտոնավարելով մինչև 1963 թվականը։ 1958 թվականին, վերադառնալով Չուուկ կղզիներ, նա դարձավ մեծահասակների կրթության բաժնի պետ, իսկ ավելի ուշ՝ շրջանի ադմինիստրատորին առընթեր քաղաքական և տնտեսական խորհրդատու։ 1961 թվականի հունիսին նշանակվել է ՄԱԿ-ի խնամարկյալ տարածքի խորհրդում ԱՄՆ պատվիրակությանը կից միկրոնեզիայի խորհրդական։ 1964 թվականին նակայաման նշանակվեց շրջանի հասարակայնության հետ կապերի ադմինիստրատորի օգնական։ Եղել է նաև Տրուկի շրջանային օրենսդիր մարմնի պատգամավոր՝ ներկայացնելով Ուլուլ կղզին, իսկ 1960-1961 թվականներին՝ շրջանի նախագահ։ 1962 թվականին ընտրվել է Միկրոնեզիայի Խորհրդի անդամ՝ պաշտոնավարելով մինչև 1963 թվականը[2]։
1978 թվականին Նակայամայի աջակցությամբ վավերացվեց Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների Սահմանադրությունը, որն ընդգրկում էր Չուուկ, Կուսայե, Պոնպեյ և Յապ Նահանգները։ 1983 թվականին, պլեբիսցիտի արդյունքում, ֆեդերացիայի այս սուբյեկտները հաստատեցին «ազատ ասոցիացիայի պայմանագրի» նախագիծը[2]։
1979 թվականին Տոսիվո Նակայաման ընտրվել է Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների առաջին նախագահ (երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 1979 թվականի մայիսի 15-ին)։ Իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում Նակայաման մեծ ուշադրություն է դարձրել պետության կառուցման խնդիրներին, նրա տնտեսական զարգացմանը և «կենտրոնի» և չորս Նահանգների կառավարությունների միջև իշխանության բաշխմանը։ 1983 թվականին ընտրվել է նախագահական երկրորդ ժամկետով, որի ընթացքում եղել է մինչև 1987 թվականը[2]։
1987 թվականի հոկտեմբերից մինչև 2003 թվականի դեկտեմբերը աշխատել է Գուամի Բանկի Չուուկ մասնաճյուղի կառավարական գործերի գծով փոխնախագահ, ինչպես նաև եղել է Տրուքի կրթաթոշակային կոմիտեի, Տրուքի խորհրդատվական մարմնի, Տրուքի շրջանի հանգստի կոմիտեի և Տրուքի լուսավորության նախարարության անդամ[2]։
Նակայաման մահացել է 2007 թվականի մարտի 29-ին Հոնոլուլու քաղաքի Կայզերյան հիվանդանոցում (ԱՄՆ)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://web.archive.org/web/20070927220742/http://www.fsmpio.fm/PRESS/april07/nakayama.htm
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 I MINABENTE NUEBI NA LIHESLATURAN GUAHAN 2007 (FIRST) Regular Session. «Resolution No. 23 (LS)» (PDF) (անգլերեն). Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)(չաշխատող հղում) - ↑ Pacific Magazine. «Federated States Of Micronesia. Tosiwo Nakayama's Enduring Legacy» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ SmallTownPapers. The Kaselehlie Press. «FSM Mourns the Loss of its First President» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]