[go: up one dir, main page]

Jump to content

Տիեզերաբանությունը հուդայականության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիեզերաբանությունը հուդայականության մեջ, հուդայականության փիլիսոփայության ու աստվածաբանության մեջ հաճախ հանդիպում են տիեզերաբանության (աշխարհի առաջացման էվոլյուցիայի ու հատկությունների մասին գիտություն) հետ կապված աշխարհընկալման խնդիրներ, որոնք արտահայտվում են այդ գիտության զարգացման տարբեր էտապներում։ Տիեզերքի առաջացման ու կառուցվածքի մասին հրեաների պատկերացումների էվոլյուցիայի վերաբերյալ տեղեկություններ մեզ հասել են սկսած աստվածաշնչյան ժամանակներից՝ Թալմուդի ու այլ միջնադարյան փիլիսոփաների շնորհիվ։ Այդ մասին գրել է նաև Մայմոնիդը՝ Արիստոտելի աշխատությունների մշակմանն ուղղված իր գրվածքների շրջանակներում։ Նոր ժամանակների անցման շրջանում հատկանշական է հրեա գիտնականների դրական վերաբերմունքի Կոպերնիկուսի համակարգի նկատմամբ։

Ներածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայմոնիդի առավել հայտնի դավանանքներում տիեզերքի կառուցվածքի մասին ճիշտ հայացքներ նշված չեն, չնայած Մայմոնիդն իր «Միշնե Տորա» կոդեքսում ներառում է Աշխարհի կառուցվածքի նկարագրությունը[1]։ Սրա հետ մեկտեղ մի քանի անգամ դրվում է այն հարցը, թե ինչպես է պետք հասկանալ Աստվածաշնչում նկարագրված Աշխարհի կառուցվածքի նկարագրությունը[K 1], որքանով է այլաբանական մոտեցումը կիրառելի Սուրբ Գրքի մեկնաբանության գործում[K 2] և ինչպես համաձայնեցնել աստվածաշնչյան պատմություններն ու գիտական պատկերացումները[K 3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մայմոնիդ (Ռուսերեն թարգմանությունը՝ Յուդա Վերնիկ). «Միշնե Տորա. Սեֆեր Մադա. Տորի հիմքերի օրենքներ. Երրորդ գլուխ». Yehuda Vernik. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.

Մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Նույն Մայմոնիդն իր Մոլորվածների ուղեցույց գրքի առաջին և երկրորդ հատորներում մեծ հատված է հատկացնում այդ հարցերին
  2. Տես Աստվածաշնչյան այլաբանություն հոդվածն ու դրա աղբյուրները
  3. Հատկապես սուր անդրադարձ կա Մայմոնիդի Մոլորվածների ուղեցույց գրքում

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]