[go: up one dir, main page]

Jump to content

Տասնորդական նախածանցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տասնորդական նախածանցներ (SI-ի նախածանցները[1]), նախածանցներ են, որոնք դրվում են ֆիզիկայի չափման միավորներից առաջ և առաջացնում են նոր պատիկ միավորներ, որոնք սկզբնականից տարբերվում են 10-ի որոշակի աստիճանով (ինչպես դրական, այնպես էլ բացասական)։ Տասնորդական նախածանցի օրինակ է կիլո-ն, որը ֆիզիկական մեծության անվանվանը ավելացնելիս ստանում ենք նոր միավոր, որը հիմնականից մեծ է 103(1000) անգամ։ Օրինակ՝ 1 կիլոմետրը =103 մետր։ Տասնորդական նախածանցները մտցվել են ֆիզիկական մեծություններում ավելորդ զրոներ չգրելու նպատակով։ Չնայած, որ տասնորդական նախածանցները նախատեսված են Միավորների միջազգային համակարգի ֆիզիկական մեծությունների հետ օգտագործելու համար, նրանք շատ հաճախ օգտագործվում են ուրիշ մեծությունների հետ (օրինակ՝ մեգապիկսել

Նախածանցների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասի

աստիճանը

Նախածանցը Նշանակումը Օրինակ
հայերեն միջազգային հայերեն միջազգային
10−24 յոկտո- yocto յ y յգ - յոկտոգրամ
10−21 զեպտո- zepto զ z զԿլ - զեպտոկուլոն
10−18 ատտո- atto ա a ավ - ատտովայրկյան
10−15 ֆեմտո- femto ֆ f ֆվ - ֆեմտովայրկյան
10−12 պիկո- pico պ p պՖ - պիկոֆարադ
10−9 նանո- nano ն n նմ - նանոմետր
10−6 միկրո- micro մկ µ (u) մկմ - միկրոմետր, միկրոն
10−3 միլի- milli մ m մմ - միլիմետր
10−2 սանտի- centi ս c սմ - սանտիմետր
10−1 դեցի- deci դ d դմ - դեցիմետր
101 դեկա- deca դա da դալ - դեկալիտր
102 հեկտո- hecto հ h հՊա - հեկտոպասկալ
103 կիլո- kilo կ k կՆ - կիլոնյուտոն
106 մեգա- Mega Մ M ՄՊա - մեգապասկալ
109 գիգա- Giga Գ G ԳՀց - գիգահերց
1012 տերա- Tera Տ T ՏՎ - տերավոլտ
1015 պետա- Peta Պ P ՊՋ - ՊետաՋոուլ
1018 էկսա- Exa Է E ԷԲ - Էկսաէլեկտրոնվոլտ
1021 զետտա- Zetta Զ Z ԶէՎ - զետտաէլեկտրոնվոլտ
1024 յոտտա- Yotta Յ Y Յբ - յոտտաէլեկտրոնվոլտ

Օգտագործման կանոնները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նախածանցները գրվում են մեծության, կամ մեծության նշանին կպած։
  • Մեկից ավել նախածանցներ միաժամանակ օգտագործել չի թույլատրվում։
  • Սկզբնական միավորից առաջացած հավելյալ միավորը որևիցե աստիճան բարձրացնելուց անհրաժեշտ է գրել այդ աստիճանը ամբողջ միավորի վրա (նախածանցի հետ մեկտեղ)։ Օրինակ 1կմ2=106 մ2։

Օգտագործման սահմանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ստանդարտի ցանկացած նախածանց կարելի է օգտագործել ցանկացած ֆիզիկական մեծության հետ։ Այդուամենայնիվ որոշ դեպքերում այդպիսի կառույցները ընդունված չեն։ Այսպես, օրինակ մետրի հետ ընդունված չէ օգտագործել կիլո-ից ավելի մեծ նախածանց, և 106 մ ընդունված է գրել 1000 կմ տեսքով։ Ժամանակի միավորների հետ որպես կանոն չեն կիրառվում մեծացնող նախածանցները (բացառություն է կազմում գիգատարի տերմինը, որը օգտագործվում է կոսմոլոգիայում), իսկ փոքրացնող միավորները օգտագործվում են միայն վայրկյանի հետ։ Նախածանցները, որոնք համապատասխանում են տասի 3-ին չբաժանվող աստիճաններին այնքան էլ հաճախ չեն օգտագործվում։

Տասնորդական և երկուական նախածանցների տարբերությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային տեխնոլոգիաների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում երկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում կիլոբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 1000 բայթ, այլ՝ 1024 (1024=210), մեգաբայթ ասելով՝ 1024*1024 բայթ (220 աստիճան) և այլն։ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ. Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտեն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանցներ(կիբի, մեբի, և այլն...)[2], որոնք արդեն պատիկ են 1024-ի, և ոչ թէ 1000-ի, իսկ ահա տասնորդական նախածանցները նշանակում են 1000-ին պատիկ մեծությունները։ Չնայած ստանդարտին տասնորդական նախածանցները շատ հաճախ օգտագործվում են որպես երկուական նախածանցներ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տարածված uTorrent ծրագրի անվանումը կազմված է μ(միկրո) և torrent (տոռենտ) բառերից, այսինքն՝ միկրոտոռենտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]