[go: up one dir, main page]

Jump to content

Վոլտա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլտա
Բնութագիր
Երկարություն1500 կմ
Ավազանի մակերես388 000 կմ²
Ջրի ծախս1288 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԳվինեական ծոց
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերDaka River?, Black Volta? և Todzie River?
Ջրի մարմիններՎոլտա
Երկիր Գանա և  Բուրկինա Ֆասո

Վոլտա (անգլ.՝ Volta), գետ Արևմտյան Աֆրիկայում, գլխավորապես Գանայում։ Կազմվում է Սպիտակ Վոլտա և Սև Վոլտա գետերի միախառնումից, թափվում՝ Գվինեական ծոցը։ Երկարությունը տարբեր աղբյուրներով 1400—1600 կմ է (Սև Վոլտայի ակունքից), ավազանը՝ 388 հազար կմ²։ Առավել խոշոր վտակներն են Օտին, Դական, Աֆրամը։ Վարարում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Նավարկելի է մինչև 400 կմ՝ հաշված գետաբերանից։ Գետի վրա կառուցվել է Ակոսոմբո հիդրոէլեկտրակայանը (Գանայում)։ Կա ձկնորսություն։ Վոլտայի ափերին են գտնվում Կետե, Կրաչի, Կպոնգ, Կպանդու առևտրական կետերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 492
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլտա (գետ)» հոդվածին։