Վան-ասորեստանյան պատերազմ
Վան-ասորեստանյան պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
military history of the Neo-Assyrian Empire? | |||||||||
Վանի թագավորությունը և Ասորեստանը մ․թ․ա․ 743 թվականին | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Վանի թագավորություն | Ասորեստան | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Ռուսա I, Արգիշտի II, Ռուսա II, Սարդուրի III, Էրիմենա, Ռուսա III, Ռուսա IV |
Թիգլաթպալասար III, Սարգոն II, Սենեքերիմ, Ասարհադդոն, Աշուրբանիպալ | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
անհայտ | անհայտ | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
անհայտ | անհայտ |
Վան-ասորեստանյան պատերազմ, հակամարտություն, որը տեղի էր ունենում Վանի թագավորության և Ասորեստանի միջև։ Պատերազմը սկսվել է մ.թ.ա. 714 թվականին, երբ Ասորեստանի Սարգոն II թագավորը ներխուժել է Վանի թագավորություն[1]։ Սարգոնը բազմաթիվ հարձակողական գործողություններ էր իրականացնում Վանի թագավորության տարածքի խորքում՝ պատերազմում տանելով բազմաթիվ հաջողություններ, սակայն չարողանալով գրավել մայրաքաղաք Վանը։ Սակայն նրա մահից հետո Վանի թագավորներ Արգիշտի II-ը և Ռուսա II-ը բազմաթիվ հաջող հակագրոհներ են ձեռնարկել ընդդեմ Ասորեստանի՝ վերադարձնելով կորցրած տարածքները և գրավելով Ասորեստանի մի մասը։ Այնուամենայնիվ, նրանց ժառանգները մի քանի խոշոր պարտություններ են կրել, ինչի արդյունքում Վանի թագավորությունը սկսել է թուլանալ։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանի թագավորությունը մ.թ. ա. 9-րդ դարի կեսերին՝ երկաթի դարում, սկսել է վերելք ապրել։ Հարյուրամյակի ընթացքում վանի թագավորությունը նվաճել է այն ամենի մեծ մասը, ինչը հետագայում հայտնի է դարձել որպես Հայկական լեռնաշխարհ։ Սակայն Ասորեստանի Թիգլաթպալասար III թագավորը, Վանի թագավորության հզորացման մեջ տեսնելով իր թագավորության անվտանգության համար աճող սպառնալիք, որոշում է առճակատման գնալ։ Ասորական ղեկավարությունը կարծում էր, որ նրանք երիտասարդ պետության հետ առճակատմամբ ուղղակի պետք է վերջ դնեն այդ սպառնալիքին[2]։
Սկզբնական փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 714 թվականին Սարգոն II թագավորը հարձակվել է Վանի թագավորության վրա։ Նրա առաջին հաղթանակները, հատկապես Ուրմիա լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտը և Արդինի-Մուսասիր ուրատական գլխավոր տաճարի թալանումը, հազիվ թե հանգեցրին Վանի արքա Ռուսա I թագավորի լիակատար պարտության։
Ուրարտական հակագրոհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 706 թվականին Սարգոնի մահից հետո Ռուսա թագավորի իրավահաջորդը՝ Արգիշտի II-ն, խոշոր հակահարձակման է դիմել՝ ասորիներին հետ շպրտելով դեպի նախապատերազմական սահմաններ և դեպի Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող ասորական գաղութներ՝ հետ վերցնելով Ուրմիա լճի շուրջ գտնվող խոշոր քաղաքները, ներառյալ Մուսասիրը, Ուշնան և Թեփեն։
Ասորական հաղթանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանի թագավորության հաղթանակներից հետո Արգիշտի II թագավորի կառավարման սկզբում Վանի թագավորությունը ապրեց «ոսկեդար», որը բնութագրվում է Արգիշտի II-ի և նրա իրավահաջորդի կառավարման ընթացքում երկարատև խաղաղությամբ և տնտեսական բարգավաճմամբ։ Սակայն հետագայում Ռուսա III թագավորը բազմիցս պարտություն է կրել ասորիներից։ Այս ամենի արդյունքում Վանի թագավորությունը ի վերջո թուլացավ և անկում ապրեց՝ իր տեղը զիջելով Երվանդունիների համահայկական թագավորությանը։
Հետագա դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու պետություններն էլ պատերազմից հետո կարճ ժամանակ միայն գոյատևեցին։ Մ.թ.ա. 627 թվականից հետո Ասորեստանը ներքաշվել է դաժան երկարատև պատերազմների շարքի մեջ։ Ասորեստանի մայրաքաղաքը՝ Նինվեն, մ.թ. ա. 612 թվականին թալանվել և ավերվել է նրա նախկին հպատակների միության կողմից․ այդ միության մեջ էին մտնում բաբելոնացիները, հայերը, քաղդեացիները, մարերը, պարսիկները, սկյութները և կիմերները։ Ասորեստանը վերջնականապես անկում է ապրել մ.թ.ա. 609 թվականին։