[go: up one dir, main page]

Jump to content

Վայդեն (Վերին Պֆալց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վայդեն (Վերին Պֆալց)
Weiden in der Oberpfalz
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՀամայնքՎերին Պֆալց
Ներքին բաժանումFrauenricht?, Mallersricht?, Q1946956?, Muglhof?, Rothenstadt? և Neunkirchen (Weiden)?
ՕբերբուրգոմիստրԿուրտ Զեգևիս
Մակերես70,5 կմ²
ԲԾՄ397 մ
Բնակչություն42 577 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0961
Փոստային ինդեքս92637
Փոստային դասիչ92637
Ավտոմոբիլային կոդWEN
Պաշտոնական կոդ09 3 63 000
Պաշտոնական կայքweiden-oberpfalz.de
Վայդեն (Վերին Պֆալց) (Գերմանիա)##
Վայդեն (Վերին Պֆալց) (Գերմանիա)
Վայդեն (Վերին Պֆալց) (Բավարիա)##
Վայդեն (Վերին Պֆալց) (Բավարիա)

Վայդեն (գերմ.՝ Weiden in der Oberpfalz, պաշտոնապես. Weiden i.d.OPf.), քաղաք Արևելյան Բավարիայում, Վերին Պֆալցում, Նյուրնբերգից 100 կմ արևելք և Չեխիայից 35 կմ արևմուտք։

Առյուծը և բավարական «ադամանդները» վերաբերում են Վիտելսբախերի վաղ շրջանի իշխանությանը։ Երեքգլխանի բլրի վրա առանձին կանգնած ծառը քաղաքի խորհրդանիշն է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայդեն ազատ քաղաքը հյուսիսում շրջապատված է Վալդնաբի Նոյշտադտ մարզով՝ նույնանուն քաղաքի հետ միասին։ Անմիջապես մոտակա տարածքում գտնվում են Վալդնաբի Ալտենշտադտ, Իրմից, Տայցայլ, Պիրկ, Բեխստրիտ, Լուե Վիլդենաու, Վայերհամեր, Մանտել և Պարկշտայն համայնքները։

Քաղաքի կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայդեն քաղաքը ստորաբաժանվում է 15 քաղաքային համայնքների.

  1. Ալթստադ,
  2. Բահնհոֆ-Մուսբյուրգ,
  3. Ֆիչտենբյուհլ,
  4. Համերվեգ,
  5. Լերչենֆելդ,
  6. Մուսլոհե,
  7. Նեունկիրչեն,
  8. Ռեհբյուհլ,
  9. Ռոթենստադ,
  10. Սչեիբե,
  11. Սթոքերհութ,
  12. Վեյդեն Լենդ,
  13. Վեյդեն Օսթ I,
  14. Վեյդեն Օսթ II,
  15. Վեյդեն Վեսթ։

1241 թվականը համարվում է քաղաքի հիմնադրման տարեթիվը, չնայած որ այդ տարածքում դեռ 1000 թվականին բնակավայր կար։ Երկու կարևոր առևտրային ուղիների հատման կետում գտնվելով՝ քաղաքը շուտով դարձավ կարևորագույն առևտրային կենտրոն։ 1531 թվականին Վայդենում հաշվարկվում էր արդեն 2200 բնակիչ։ Երկու խոշոր հրդեհները, Երեսնամյա պատերազմը և տենդը քաղաքի զարգացմանը ծանր հարված հասցրին, որից Վայդենը բուժվեց միայն XVIII դարի վերջում։

Քաղաքի իրական զարթոնքը սկսվեց 1863 թվականին, երբ այստեղով երկաթգիծ անցկացվեց։ Նշանակալի էր ապակու և ճենապակու գործարանների կառուցումը, որից հետո հարյուր տարվա ընթացքում բնակչության թիվը աճեց՝ հասնելով 10000-ի։ 1945 և 1955 թվականների միջև ընկած ժամանակահատվածում փախստականների և վերաբնակիչների շնորհիվ քաղաքաին բնակչության թիվը հասավ 40000-ի։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայդեն քաղաքի բնակչության թիվը 1531 թվականից մինչև 2006-ը ունի հետևյալ տեսքը[1].

Տարեթիվ Բնակչություն
1531 2.220
1900 9.959
1910, 1 դեկտեմբերի (Մարդահամար) 14.921
1939, 17 մայիսի (Մարդահամար) 28.477
1950, 13 սեպտեմբերի (Մարդահամար) 37.715
1961, 6 հունիսի (Մարդահամար) 41.711
1970, 27 մայիսի (Մարդահամար) 42.302
1987, 25 մայիսի (Մարդահամար) 42.100
Տարեթիվ Բնակչություն
2000, 31 դեկտեմբերի 43.030
2001, 31 դեկտեմբերի 43.071
2002, 31 դեկտեմբերի 42.821
2003, 31 դեկտեմբերի 42.684
2004, 31 դեկտեմբերի 42.775
2005, 31 դեկտեմբերի 42.672
2006, 30 հուլիսի 42.623

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ.-ի դրությամբ Վայդենում բնակվում է 43000 մարդ 68,5 կմ² տարածքի վրա։ Չնայած քաղաքում առկա ապակու և պորցելանի արտադրությանը՝ Վայդենը չի համարվում տիպիկ արդյունաբերական քաղաք։ Անցած տարի արտադրական ոլորտում զբաղված էր 30000 աշխատողների միայն մեկ երրորդ մասը, մինչդեռ մնացած երկու երրորդը զբաղված էին սպասարկման ոլորտում։ Իհարկե, վերջին երկու տարիներին արդյունաբերությունը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել։ Այսպես. ապակու և ճենապակու արդեն գործող գործարաններին են ավելացել մեքենաշինության, միկոէլեկտրոնիկայի և պլաստմասսայի մշակման ու վերամշակման արտադրությունները։ Համաշխարհային ճանաչում ունեցող Bauscher, Seltmann և Nachtmann ընկերությունները մինչ օրս արտադրական ոլորտի կարևորագույն բաղկացուցիչներից մեկն են։

Տեղական հեռարձակումը կատարում է "O-TV (Oberpfalz TV)"-ն՝ Ամբերգում գտնվող գրասենյակով։

Հենց հին քաղաքում՝ Ստորին շուկայում, գտնվում է տեղական ռադիոկայանը՝ Ramasuri-ն, որ գործում է 99,9 ՄՀց և մի քանի այլ հաճախություններով Վերին Պֆալցի ողջ հյուսիսի համար։ Հատուկ երիտասարդների համար գործում է Galaxy ռադիոն (89,8 ՄՀց)։

Տեղական թերթը "Der neue Tag"-ն է («Նոր օր»)՝ օրական 100 000 նմուշ տպաքանակով։ Վերին Պֆալցի ամենախոշոր հրատարակչությունն է և միաժամանակ շրջանի միակ օրաթերթը։

Թողարկվում են նաև գովազդների և հայտարարությունների համար թերթեր՝ "Rundschau" ("Обозрение") և "OWZ (Oberpfälzer WochenZeitung)":

Հրատարակվում է նաև "Expuls" ամսագիրը։ Խմբագրությունը գտնվում է Hochstraße փողոցի վրա։

Կապի ուղիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայդենի օդանավակայան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքուղի. 600x60 մ, որից 580x10.5 մետրը պատված են բետոնով։

Հեռահար հաղորդակցման ուղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հոֆ - Վայդեն - Ռեգենսբուրգ - Կիֆերսֆելդեն; դեպի Նյուրնբերգ

Պետական նշանակության մայրուղիներ.

  • Վյուրցբուրգ - Բամբերգ - Վայդեն - Համ
  • Բադ Վինդսհայմ- Ֆորխհայմ - Աուերբախ - Վայդեն

Հասարակական տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հասանելի են դարձնում յոթ ավտոբուսային գծերը (1-7), որ հանդիպում են ավտոկայանում՝ նոր ռատուշայի դիմաց։ Ավտոբուսները շարժվում են 15-30 րոպե տարբերությամբ, գործում են երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ 06:00-ից մինչ 18:15։ Մինչև 06:00-ն և 18:15-ից հետո, ինչպես նաև շաբաթ, կիրակի և տոն օրերին ավտոբուսները շարժվում են 40-րոպեանոց ընդմիջումներով։

Վայդենի երկաթուղային կայարանը գտնվում է Հոֆ-Վյադեն-Ռեգենսբուրգ (KBS 855), Բայրոյտ-Կիրխենլայնբախ-Վայդեն (KBS 867) և Նյուրնբերգ-Նոյկիրխեն-Վայդեն (KBS 870) ուղիների վրա։ Deutsche Bahn AG] գնացքների հետ միասին գործում են նաև Vogtlandbahn ընկերության գնացքները։

Զբոսաշրջային երթուղիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի միջով անցնում է չորս զբոսաշրջային երթուղի.

  • «Ոսկե ուղին» Նյուրնբերգի և Պրահայի միջև գտնվող առևտրային ուղին է։
  • «Ճենապակե ուղին» տանում է Բամբերգից Կոբուրգի, Հոֆի, Զելբի և Վայդենի միջով դեպի Բայրոյտ։ Այն խորհրդանշում է շրջանում "սպիտակ ոսկու" հանրահայտ ավանդույթները։ Բաուշերի և Զելտմանի գործարանները մինչ օրս գործում են քաղաքում։
  • Երեք հարյուր կիլոմետրանոց «Ապակե ուղին» տանում է Վալդզասենից Վայդենի միջով դեպի Պասաու։ 1891 թվականից քաղաքում գործում է լաբորատոր ապակու արտադրություն։ Այսօր Վայդենում Nachtmann ընկերության մասնաճյուղը արտադրում է բյուրեղապակե իրեր։
  • «Գյոթեի ուղին» չեխական Կարլովի Վարիից տանում է Վայդենի, Ռեգեսբուրգի և Ինսբրուկի միջով դեպի Վենետիկ։

Քույր քաղաքները և հովանավորչությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովանավորչությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տախաուի շրջանի սուդետական գերմանացիների համար՝ սկսած 1956 թվականից
  • "Weiden" ականանավ՝ սկսած 1991 թվականից (1971-1991 թթ.՝ "Skorpion" հակաականային նավ) Հանվել է շրջանառությունից 2006 թվականի հունիսին
  • Lufthansa Բոինգ 737-300 "Weiden in der Oberpfalz"՝ սկսած 1992 թվականից
  • Հերեսի անվան սպաների դպրոց
  • Pendolino "Stadt Weiden"

Քաղաքի տեսարժան վայրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուկայական հրապարակը
Հին ռատուշան
Վերին դարպասները, դեպի քաղաք արևելյան մուտքը

Շուկայական հրապարակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայական հրապարակը տեղակայված է Վերին և Ստորին դարապասների միջև։ Այնտեղ է գտնվում նաև հին ռատուշան։ "Վերին շուկան"՝ իր գեղեցիկ շուկաներով, մոտավորապես 1540 թվականից գտնվում է Վերին դարպասների և հին ռատուշայի միջև։ Ռատուշայի և Ստորին դարպասների միջև էլ գտնվում է "Ստորին շուկան", որը ծառայում է ինչպես ամենամյա, այնպես էլ ամեն շաբաթ անցկացվող տոնավաճառների անփոխարինելի վայր։ Շատ բնակելի տներ, որ շրջապատում են Շուկայական հրապարակը, առանձնանում են Վերածննդի շրջանին բնորոշ իրենց առանձնահատկություններով։

Հին ռատուշան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ռատուշան կառուցվել է վարպետ Հանս Նոպլի, վարպետ-ատաղձագործ Հանս Շտիբերի և վարպետ-քարագործ Անդրեաս Ֆալկի կողմից 1539 թվականից մինչև 1545 թվականը ընկած ժամանակահատվածում։ 1914-1917 թվականներին ռատուշան վերակառուցվել է։ Շինության առաջին հարկում սկսած 1981 թվականից, ինչպես վաղ միջնադարում, կրկին բացվեցին առևտրային տաղավարներ։ Ռատուշայի ներսում՝ նիստերի դահլիճում, գտնվում է XVI դարի յուրօրինակ ձեռագործ փայտե ծածկ։ Ռատուշան նախկինում ոչ միայն վարչական հաստատություն էր, այլև քաղաքի հասարակական կյանքի կենտրոնը։ Մեր օրերում ռատուշայում անցկացվում են քաղաքային խորհրդի միջազգային նիստերը։

Հնամյա դպրոցական տունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից "Հանս Բաուերի մշակութային կենտրոնը" ներառում է քաղաքային թանգարանը, արխիվը, Մաքս Ռեգերի սենյակը, քաղաքային պատկերասրահը և Տախովի քաղաքային թանգարանը։ Շինությունը կառուցվել է 1529 թվականին որպես ամբար։ 1536 թվականի քաղաքային հրդեհը հիմնովին վերացրեց շինությունը։ 1565 թվականի վերակառուցումից հետո այս շինություն տեղափոխվեցին նաև Լատինական և Գերմանական դպրոցները։ Այստեղից էլ գալիս է տան ավանդական անվանումը՝ "Հնամյա դպրոցական տուն": Շինությունը ամբողջովին վերականգնվել է 1975-1979 թվականներին։

Հնամենի ամրոցի պատը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտ Շումախերի այգուց քաղաքային առվակից և նոր ռատուշայից երևում է հին քաղաքային ամրությունների հարավարևմտյան անկյունը՝ գլխավոր պատով, ներքին պատով, անկյունային բաստիոնով և աշտարակով։ Այժմ արդեն անկարելի է հասկանալ, թե երբ են Վայդենում կառուցվել առաջձին ամրությունները։ Փաստաթուղթը, որ թվագրվում է 1347 թվականով, նշում է կայզեր Կառլ IV-ի հրամանը վերականգնելու և վերակառուցելու Ֆլոսի և Պարկշտայնի, ինչպես նաև Վայդենի ամրությունները։ Հենց այդ ժամանակ քաղաքը ձեռք բերեց իր առաջին ամրոցի պատը, չնայած, հնարավոր է, որ վերակառուցվել և ամրացվել է արդեն գոյություն ունեցող պատը։

Մաքս Ռեգերի տունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Bürgermeister-Prechtl-Straße փողոցում գտնվում է Ռեգեր ընտանիքի վերջին տունը Վայդենում՝ նրանց 1901 թվականին Մյունխեն տեղափոխվելուց առաջ։ Երգահան Մաքս Ռեգերը (1873-1916) իր պատանեկությունը անցկացրել է Վայդենում և այստեղ է հենց ստեղծել երգեհոնի համար բազում ստեղծագործություններ։ Շինության վրա ամրացված է հուշատախտակ։

Մաքս Ռեգեր Հոլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքս Ռեգեր Հոլ

Հանրահայտ երգահանի և երգեհոնահարի՝ Մաքս Ռեգերի պատվին, որ ապրել է Վայդենում բավական երկար տարիներ, 1989- 1991 թթ. ստեղծվել է "Մաքս Ռեգեր Հոլ" կենտրոնը։ Գուսթլ Լանգ Զալը անվանվեց Բավարիայի էկոնոմիկայի նախկին նախարար Ավգուստ Լանգի անունոց, Գուստավ ֆոն Շլյոեր Զալը կրում է առևտրի վերջին նախարարի անունը. Վայդենը պարտական է այս նախարարին երկաթգծի առկայությամբ։

Մաքս Ռեգեր Հոլը քաղաքի մշակութային կյանքի կենտրոնն է։

Սուրբ Միքայելի ավետարանական եկեղեցի
Ստորին դարպասներ
Սուրբ Սեբաստյանի եկեղեցի
Վալդզասի տուն

Միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բավարական-Բոհեմյան մշակութային և տնտեսական օրեր
  • Գրական օրեր
  • Մաքս Ռեգերի օրեր
  • Ջազային սեմինարներ
Հին դպրոցական տուն, այժմ քաղաքային թանգարան
Տարածքային գրադարան
  • Փոքր բեմ։
  • Խեցեգործության միջազգային թանգարան
  • Հանս Բաուերի մշակութային կենտրոնում գտնվող քաղաքային թանգարան
  • Տախով քաղաքի պատմության թանգարան Վայդենի մշակութային կենտրոնում
  • Համեր-Հերցերի պատկերասրահ

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մաքս Ռեգեր
    Հանրահայտ գերմանացի երաժիշտ ու երգեհոնահար։
  • Մաքս Ռեգերի օրեր
    Միջոցառումներ, վարպետաց դասեր և մրցույթներ։
  • Երաժշտության օրեր
    Անցկացվում են երեք տարին մեկ անգամ։
  • Ջազային շրջանակ
    Քաղաքի լավագույնը ջազը՝ 1975 թվականից սկսած։

Կրթական հաստատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրական և միջնակարգ դպրոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Albert-Schweitzer-Schule
  • Clausnitzerschule
  • Gerhardingerschule
  • Hammerwegschule
  • Hans-Sauer-Schule
  • Hans-Schelter-Schule
  • Max-Reger-Schule
  • Montessori-Schule
  • Pestalozzischule
  • Rehbühlschule
  • Schulhaus Neunkirchen (Hans-Schelter-Schule)

Ռեալական դպրոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hans-Scholl-Realschule պետական ռեալական դպրոց տղաների համար,
  • Sophie-Scholl-Realschule պետական ռեալական դպրոց աղջիկների համար։
  • Elly-Heuss-Gymnasium աղջիկներ համար
  • Augustinus-Gymnasium
  • Kepler-Gymnasium

Հատուկ բարձրագույն ուսումնական հաստատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
FH Amberg-Weiden, Վայդեն

Հատուկ բարձրագույն ուսումնական հաստատություն Amberg-Weiden-ը ներկայացնում է հետևյալ ուղղությունները.

  • Վայդեն քաղաքի բաժին.
    • Արտադրության կազմակերպում և տնտեսագիտություն,
    • Տնտեսական ճարտարագիտական գործ,
    • բակալավր. European Business Language Studies (Կառավարում և եվրոպական լեզուներ)

Այլ դպրոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանց-Գրոտեի երաժշտական դպրոց

Առաջարկում է.
Երաժշտական մանկապարտեզ 1,5–3 տարեկան երեխաների համար (MuGa)
Նախնական երաժշտական դաստիարակություն (MFE), նախադպրոցական տարիքի երեխաների համար
Երաժշտական առաջնային կրթություն (MGA), 6-7 տարեկան երեխաների համար

Երաժշտական գործիքներին տիրապետելու ուսուցում
ֆլեյտա, կլառնետ, սաքսոֆոն, հոբոյ, շեփոր, քնար, ալտ, կոնտրաբաս, ջութակ, դասական կիթառ, էլեկտրակիթառ, արֆա, դաշնամուր, եկեղեցական երգեհոն, ակորդեոն, հարվածային գործիքներ և այլն։

Վոկալի ուսուցում
Սոլո կատարում

Լրացուցիչ առարկաներ
Հարմոնիա I - III, կոմպոզիցիա, ջազի, ռոքի, փոփ երաժշտության տեսություն, իմպրովիզացիա, ընդհանուր երաժշտուսուցում I - II

Եկեղեցական համայնքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ

  • Herz Jesu եկեղեցի
  • Սուրբ Եղիսաբեթի եկեղեցի
  • Սուրբ Կոնրադի եկեղեցի
  • Սուրբ Դիոնիսիուսի եկեղեցի
  • Սուրբ Իոհանի եկեղեցի
  • Սուրբ Իոսիֆի եկեղեցի
  • Մարիա Վալդրաստի եկեղեցի

Ավետարանական

  • Kreuz Christi եկեղեցի
  • Neunkirchen եկեղեցի
  • Սուրբ Մարկուսի եկեղեցի
  • Սուրբ Միքայելի եկեղեցի
  • Սուրբ Բարտոլոմեո Ռոտենտադտցու եկեղեցի

Անկախ

  • Ազատ ավետարանական համայնք
  • Ազատ քրիստոնեական համայնք[2][3]

Հրեական

  • Քաղաքի հրեական համայնք

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վայդենի հիվանդանոց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. „Wir schaffen es nicht mehr“ (PDF; 447 kB) ein Artikel in der SZ zum Weggang des Augustinerordens aus Weiden
  3. Rede am Ende des Abschiedsgottesdienstes am 18. Juli 2010 von Seminardirektor Karlheinz Binner (PDF; 283 kB)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կուրտ Շուստեր, Weiden um 1900. Entdeckungsreise in die jungen Jahre der Stadt. Հիշողություններ՝ պատմական ձայնագրությունների հետ միասին։ Գիրք և մեծ աշխատանք, Ամբերգ 2007, ISBN 978-3-935719-44-5:
  • Կառլ Բայեր / Բերնհարդ Մ. Բարոն, Weiden 1933 – Eine Stadt wird braun, առաջաբանը՝ պրոֆ. Էբերհարդ Դյունինգերի, Վայդեն 1993 (4. անփոփոխ հրատարակություն 2002)։
  • Բերնհարդ Մ. Բարոն, Weiden in der Literaturgeographie: Eine Literaturgeschichte., Վայդեն 2007, ISBN 978-3-937117-54-6:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վայդեն (գերմ. Weiden in der Oberpfalz, պաշտոնապես՝ Weiden i.d.OPf.)
Վայդեն (գերմ. Weiden in der Oberpfalz, պաշտոնապես՝ Weiden i.d.OPf.)