Վազա թանգարան
Վազա թանգարան | |
---|---|
Տեսակ | ծովային թանգարան |
Երկիր | Շվեդիա[1] |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Մասն է | Շվեդիայի ազգային ծովային և տրանսպորտային թանգարաններ |
Ղեկավարության նստավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Հասցե | Galärvarvsvägen 14 |
Հիմնադրվել է | հունիսի 15, 1990 |
Այցելուներ | 1 220 429 մարդ (2014)[2] |
Կայք | vasamuseet.se(շվեդ.) |
Վազա թանգարան (շվեդ.՝ Vasamuseet, Վասա թանգարան), ծովային թանգարան Ստոկհոլմում, Շվեդիա։ Յուրգարդեն կղզու տարածքում գտնվող թանգարանում ցուցադրվում է 17-րդ դարի գրեթե ամբողջովին անփոփոխ խորտակված 64 հրանոթ ունեցող, իր առաջին ճամփորդության ժամանակ 1628 թվականին խորտակված Վասա նավը, որը երբևէ բարձրացվել է ջրի հատակից։ Վազա թանգարանը բացվել է 1990 թվականին և, ըստ թանգարանի պաշտոնական կայքէջի, Սկանդինավիայի ամենաշատ այցելվող թանգարանն է։ Ստոկհոլմի ծովային թանգարանի և այլ թանգարանների հետ մեկտեղ այն ներառված է Շվեդիայի ազգային ծովային թանգարանների (SNMM) կազմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961-1988 թվականներին Վասա նավը տեղակայված է եղել ժամանակավոր կառույցում («Վասայի նավատուն»), որտեղ նրան վերականգնել են պոլիէթիլենային գլիկոլով։ Այցելուները կարող էին տեսնել նավը միայն երկու մակարդակից, իսկ առավելագույն հեռավորությունը ընդամենը 5 մ էր։ 1981 թվականին Շվեդիայի կառավարությունը որոշեց, որ պետք է կառուցվի Վասայի մշտական թանգարան, և թանգարանի շենքի նախագծման համար մրցույթ կազմակերպվեց։ Շուրջ 384 ճարտարապետներ ուղարկեցին իրենց նախագծած մոդելները, իսկ վերջնական հաղթողներ դարձան Մարիան Յակոբյուքը և Գյորան Մայնսոնը։ Նոր շենքի շինարարությունը սկսվեց հին ծովային բակի չոր նավահանգստի տարածքում 1987 թվականի նոյեմբերի 2-ին արքայազն Բերտիլի հյուրընկալած երդման արարողությամբ։ 1987 թվականի դեկտեմբերին Վասա նավը տեղակայվեց նոր կառույցի չոր տախտակամածում։ 1989 թվականի ամռանը, երբ այցելուներին թույլատրվեց շինհրապարակ, 228000 մարդ այցելեց կիսավարտ թանգարան։ Թանգարանը պաշտոնապես բացվեց 1990 թվականի հունիսի 15-ին[3]։ Վասա նավը տեսնելու է եկել ավելի քան 25 միլիոն մարդ։ 2017 թվականին թանգարանն ունեցել է ընդհանուր առմամբ 1495760 այցելու[4]։
Վասա նավը գտնվում է հիմնական դահլիճում, ինչպես նաև տարբեր ցուցանմուշներ՝ կապված նավերի և 17-րդ դարի սկզբի Շվեդիայի հնագիտական գտածոների հետ։ Վասա նավը տեղավորված է երեք կայմերի ստորին հատվածներին, նոր քթակայմին, ձմեռային նավասարքին համապատասխան, վնասված կամ բացակայող մասերը փոխարինվել են։ Փոխարինված մասերը չեն վերամշակվել կամ ներկվել, ուստի հստակ տեսանելի են երեք դար ջրի տակ մնացած բնօրինակ ֆոնին։
Նոր թանգարանում գերակշռում է պղնձյա մեծ տանիքը` ոճավորված կայմերով, որոնք ներկայացնում են Վասայի իրական բարձրությունը։ Շինության որոշ մասեր ծածկված են մուգ կարմիր, կապույտ, ձյութային սև, դեղին և մուգ կանաչ ներկված փայտե վահանակներով։ Ներքին տարածքը նույնպես զարդարված է մերկ, չմշակված բետոնի մեծ հատվածներով, ներառյալ ամբողջ առաստաղը։ Թանգարանի ներսում նավը կարելի է տեսնել վեց մակարդակներից՝ ողնափայտից մինչև ծայրամաս։ Նավի շուրջ կան բազմաթիվ ցուցանմուշներ և մոդելներ, որոնք պատկերում են նավի շինարարությունը, խորտակումը, գտնվելու վայրը և վերականգնումը։ Կան նաև ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Շվեդիայի 17-րդ դարի պատմությունը՝ տրամադրելով նախնական տեղեկություններ այն մասին, թե ինչու է կառուցվել նավը։ Թանգարանի կինոթատրոնի հատվածում ցուցադրվում է Վասայի վերականգնման վերաբերյալ ֆիլմ։
Թանգարանը նախատեսում է հրապարակել 8-հատորանոց հնագիտական զեկույց՝ ի հիշատակ նավի փրկության 50-ամյակի։ 2006 թվականի վերջում լույս է տեսել «Վասա I. 1628 թվականի շվեդական ռազմանավի հնագիտություն» գիրքը։ Հետագա հատորները հրապարակվում են ամեն տարի[5]։
Թանգարանում են ներկայացված նաև չորս այլ թանգարանային նավեր, որոնք կառանված են դրսում գտնվող նավահանգստում՝ սառույց կոտրող Sankt Erik (գործարկվել է 1915 թվականին), լողացող փարոս Finngrundet (1903), տորպեդո Spica (1966) և փրկարար Bernhard Ingelsson (1944) նավը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://www.sverigesmuseer.se/wp/wp-content/uploads/2015/01/besok-2014_bilaga.pdf
- ↑ Vasa Museum Timeline Page, accessed May 10, 2018
- ↑ «År 2017 blev Vasamuseets mest besökta någonsin». Vasa Museum. 2018 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ Vasa Museum homepage, accessed June 30, 2007
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kvarning, Lars-Åke and Ohrelius, Bengt (1998) The Vasa - The Royal Ship 91-7486-581-1
- Annual report of 2008 from Statens maritima museer(The National Maritime Museums)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազա թանգարան» հոդվածին։ |
|