[go: up one dir, main page]

Jump to content

Վերդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերդի
Ծնվել էմարտի 15, 1884(1884-03-15)
ԾննդավայրՉիգամլու, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 26, 1959(1959-02-26) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբանահավաք և գուսան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Վերդի (Գեղամ Գևորգի Թարվերդյան մարտի 15, 1884(1884-03-15), Չիգամլու, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1959(1959-02-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բանահավաք-աշուղագետ, գուսան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականին։ Հորինել է նաև ինքնուրույն աշուղական երգեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերդին ծնվել է 1884 թվականի մարտի 15-ին, Երևանի նահանգի Ղամառլուի գավառի Ղըռ-Բզովանդ գյուղում։ 1895-1897 թվականներին սովորել է Դվինի ռուսական դպրոցում։ 1906 թվականին Երևանում աշխատել է որպես կազմարարի աշակերտ։ 1907 թվականին եղել է Բաքվում, 1919-1926 թվականներին՝ Ղամարլուում։

1925 թվականին եղել է գյուղատնտես հրահանգիչ։ Վերդիի ջանքերով Թոխմախան գյուղում հիմնադրվել է Հայաստանի առաջին թռչնաբուծական ֆերման։ Շրջագայելիս գրի է առել ժողովրդական, բանահյուսական և աշուղական երգեր։ 1934 թվականից աշխատել է Հայաստանի կուլտուրայի պատմության (այժմ՝ Եղիշե Չարենցի անվան պատմության և արվեստի) ինստիտուտում որպես բանահավաք։ Նրա հավաքած ու գրառած նյութերի հիման վրա կազմվել են մի շարք ժողովածուներ՝ «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» (1936 թ. Արամ Ղանալանյանի աշխատակցությամբ), «Հայ աշուղներ» (1937 թ.), «Հայկական խորհրդային ֆոլկլորը» ( 1938 թ.) են։ Հատկանշելի են «Լենին փաշան» (առանձին հրատարակչություն 1937 թվականին ասացող՝ Գաբո Բարձումյան) վիպերգը և «Քյոռ-Օղլի» (1941 թ.) ժողովրդական վեպի հայկական պատումները։ Մահացել է 1959 թ. փետրվարի 26-ին, Երևանում[1]։

  • Ինչ պետք է իմանալ ճագարի մասին, Երևան, Պետհրատ, 1932, 20 էջ։
  • Լենինը հայ ֆոլկլորի մեջ, Երևան, Պետհրատ, 1936, 172 էջ։
  • Հայ աշուղներ, Երևան, Պետհրատ, 1937, 560 էջ։
  • Ուխտավոր աղվեսը, Երևան, պետհրատ, 1939, 19 էջ։
  • Հարուստն ու գիժ ծառան, Երևան, Պետհրատ, 1940, 16 էջ։
  • Հանելուկներ, Երևան, Հայպետհրատ, 1948, 44 էջ։
  • Հայ գուսաններ, Երևան, Հայպետհրատ, 1957, 298 էջ։
  • Հեքիաթներ և զրույցներ, Երևան, Հայպետհրատ, 1957, 77 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 444։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերդի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 399