Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմեոն Պուասոն Siméon Poisson |
---|
|
Ծնվել է | հունիսի 21, 1781(1781-06-21)[1][2][3][…] Պիտովիե[4][5] |
---|
Մահացել է | ապրիլի 25, 1840(1840-04-25)[1][2][3][…] (58 տարեկան) Սո[4][5] |
---|
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Siméon Denis Poisson |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և վիճակագրագետ |
---|
Հաստատություն(ներ) | Պոլիտեխնիկական դպրոց, Երկայնությունների բյուրո, Փարիզի համալսարան և Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր |
---|
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական անալիզ, հավանականությունների տեսություն, մաթեմատիկա[6], մեխանիկա, տեսական ֆիզիկա[6], երկրաչափություն[6] և analytical mechanics?[6] |
---|
Պաշտոն(ներ) | Ֆրանսիայի պեր, նախագահ և նախագահ |
---|
Անդամակցություն | Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Երկայնությունների բյուրո, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5] |
---|
Ալմա մատեր | Պոլիտեխնիկական դպրոց |
---|
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][6][7] |
---|
Գիտական ղեկավար | Ժոզեֆ Լուի Լագրանժ[8] և Պիեռ Սիմոն Լապլաս[8] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Պետեր Գուստավ Լըժյոն Դիրիխլե[9], Միշել Շալ[10], Ժոզեֆ Լուիվիլ[11] և Միխայիլ Օստրոգրադսկի[12] |
---|
Հայտնի աշակերտներ | Նիկոլա Լեոնար Սադի Կառնո, Միշել Շալ, Պետեր Գուստավ Լըժյոն Դիրիխլե և Ժոզեֆ Լուիվիլ |
---|
Պարգևներ | |
---|
Երեխա(ներ) | Աննա Դենիզ Ռոզեֆին Մարի Պուասոն, Մարի Ալեքսանդրին Պուասոն և Simeon Jean Charles Poisson? |
---|
Ստորագրություն
|
Siméon Denis Poisson Վիքիպահեստում |
Սիմեոն Դենի Պուասոն (ֆր.՝ Siméon Denis Poisson, հունիսի 21, 1781(1781-06-21)[1][2][3][…], Պիտովիե[4][5] - ապրիլի 25, 1840(1840-04-25)[1][2][3][…], Սո[4][5]), ֆրանսիացի գիտնական, Փարիզի ԳԱ անդամ (1812), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1826)։ Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը (1800)։ 1806 թվականից նույն դպրոցի, իսկ 1809 թվականից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր։
Պուասոնի աշխատանքները վերաբերում են տեսական և երկնային մեխանիկային, մաթեմատիկային, մաթեմատիկական ֆիզիկային, մագնիսականությանը և այլն։ Հիդրոմեխանիկայում Պուասոնն ընդհանրացրել է Նավիե-Ստոքսի հավասարումը սեղմելի մածուցիկ հեղուկի շարժման համար՝ ջերմափոխանցման հաշվառումով։ Լուծել է առաձգականության տեսության մի շարք խնդիրներ, մուծել Պուասոնի գործակիցը և ընդհանրացրել առաձգականության տեսության հավասարումները անիզոտրոպ մարմինների վերաբերյալ։ Երկնային մեխանիկայի բնագավառում ուսումնասիրել է Արեգակնային համակարգի մոլորակների շարժման կայունությունը, զբաղվել մոլորակային ուղեծրերի խոտորումների և ծանրության կենտրոնի շուրջը Երկրի շարժման խնդիրների լուծմամբ։ Պոտենցիալի տեսության մեջ մուծել է Պուասոնի հավասարումը և կիրառել այն գրավիտացիայի և էլեկտրաստատիկայի խնդիրների լուծման համար։ Ունի նաև ինտեգրալ հաշվին, մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների տեսությանը նվիրված աշխատանքներ։ Հավանականությունների տեսության մեջ Պուասոն ապացուցել է մեծ թվերի օրենքի մասնավոր դեպքը և սահմանային թեորեմներից մեկը (Պուասոնի թեորեմ, Պուասոնի բաշխում)։ Եղել է Պիեռ Լապլասի ատոմիզմի համոզված կողմնակիցը։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Пуассон Симеон Дени // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ 8,0 8,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://www.toureiffel.paris/fr/le-monument/tour-eiffel-et-sciences
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|