[go: up one dir, main page]

Jump to content

Սիլա Ուորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլա Ուորդ
Ծնվել էհուլիսի 11, 1956(1956-07-11)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՄերիդիան, Միսսիսիպի, ԱՄՆ
ԿրթությունԱլաբամայի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել, ինքնակենսագիր, ձայնային դերասանուհի և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ
selawardtv.com

Սիլա Էնն Ուորդ (անգլ.՝ Sela Ann Ward, հուլիսի 11, 1956(1956-07-11)[1], Մերիդիան, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ով առավել հայտնի է «Քույրեր» (1991—1996), «Կրկին ու կրկին» (1999—2002) և «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք» (2010—2013) հեռուստասերիալներում խաղացած դերերով[2]։ Արժանացել է երկու «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Սիլա Ուորդը՝ չորս երեխաներից ավագը, ծնվել է Միսիսիպի նահանգի Մերիդիան քաղաքում՝ տնային տնտեսուհու և էլեկտրատեխնիկի ընտանիքում[3]։

Սիլա Ուորդը 1994 թվականին

Ալաբամայի համալսարանն ավարտելուց հետո Սիլան որպես շնորհանդեսների մոդել աշխատել է Նյու Յորքում։ Նա նկարահանվել է Maybelline կոսմետիկայի ընկերության գովազդում։

1983 թվականին նա տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ և նկարահանվել է իր առաջին «Մարդը, որը սիրում էր կանանց» ֆիլմում։ Այս ֆիլմում նրա խաղընկերը Բերտ Ռեյնոլդսին էր։ 1980-ական թվականներին նա աշխատել է կինոյի և հեռուստատեսության համար՝ հիմնականում նկարահանվելով աշխարհիկ գեղեցկուհիների դերերում։ 1991 թվականին, երբ ստացել է բոհեմական ալկոհոլիկ Թեոդորա Ռիդի տիպիկ դերը «Քույրեր» հեռուստասերիալում, նրան վերջապես հաջողվել է կոտրել գերակշռող կարծրատիպը։ Այդ դերի համար նա 1994 թվականին արժանացել է Էմմի մրցանակի։

Այն բանից հետո, երբ Սիլան դիմում է Բոնդի դերը խաղալու համար, Սիլային մերժում են՝ ասելով, որ իրենց հարկավոր է «Սիլան, սակայն տասը տարով երիտասարդ Սիլան» (չնայած նրան, որ դերասան Փիրս Բրոսնանն արդեն 42 տարեկան էր)։ 39 ամյա Սիլան հեղինակել է The Changing Face of Beauty ֆիլմը, ինչը պատմում է երիտասարդության նկատմաբ ամերիկացիների մոլուցքի և կանանց վրա այս մոլագար հետևանքների մասին[4]։

«Կրկին ու կրկին» սերիալը ստեղծողները կարծում էին, որ Սիլա չափազանց գեղեցիկ է միջին տարիքի միայնակ մոր դերի համար, սակայն այս դերը Սիլային արժանացնում է երկրորդ էմմի և Ոսկե գլոբուս մրցանակների։

Ուորդին առաջարկել են Մեգան Դոներիի դերը «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք» սերիալում և Սյուզան Մայերի դերը «Հուսահատ տնտեսուհիները» ֆիլմում։ Դերասանուհին նշել է, որ այլեւս չի ցանկանում նկարահանվել հեռուստասերիալների գլխավոր դերերում, քանի որ երկար ժամանակով չի ցանկանում բաժանվել իր ընտանիքից[5]։ 2005 թվականին «Հաուս» հեռուստասերիալի երկրորդ սեզոնների սկզբում նա խաղացել է իր առաջին գլխավոր դերը։ 2012 թվականին «Բոլորը մահանում են» սերիալի վերջին դրվագում հանդես է եկել որպես հյուր դերասանուհի։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին նա ամուսնացել է ձեռնարկատեր Հովարդ Շերմանի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Օսթինն (1994) ու Անաբելլը (1998)։

2002 թվականին դերասանուհին նախաձեռնել է իր ծննդավայր Մերիդիան քաղաքում իրենց ծնողներին կորցրած կամ բռնության ենթարկված երեխաների մանկատան բացումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «EMMY AND GOLDEN GLOBE AWARD WINNER SELA WARD JOINS THE CAST OF "CSI: NY"». CBS Entertainment Releases. CBS Entertainment. 2010 թ․ հուլիսի 13. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)
  3. Sela Ward Biography (1956-)
  4. OnTV Shows | myLifetime.com Արխիվացված 2007-07-05 Wayback Machine
  5. Why Sela Ward won’t return to television | Sela Ward | Television | TV | Entertainment Weekly(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլա Ուորդ» հոդվածին։