[go: up one dir, main page]

Jump to content

Սառա Կլարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Կլարկ
անգլ.՝ Sarah Clarke
Ծնվել էփետրվարի 16, 1972
ԾննդավայրՍենտ Լուիս, Միսուրի, ԱՄՆ
ԿրթությունԻնդիանայի համալսարան, Circle in the Square Theatre School? և John Burroughs School?
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ժանրերդրամա
Ամուսին(ներ)Քսանդեր Բերքլի

Սառա Կլարկ (անգլ.՝ Sarah Clarke, փետրվարի 16, 1972(1972-02-16), Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ով հայտնի է Նինա Մայերսի դերում «24 ժամ» հեռուստասերիալում[1]։

Սառա Կլարկը իր դերասանական կարիերան սկսել է 1999 թվականին։ Առաջին անգամ նկարահանվել է Pas de deux ֆիլմում 2000 թվականին։ Սկզբում Սառան խաղացել է երկրորդական դերեր All About George ֆիլմում 2000 թվականին և The Accident ֆիլմում 2001 թվականին։ Սառան հայտնի է դարձել նաև հեռուստաշոուների շնորհիվ։

Նա խաղացել է Ռենե Դուաերի՝ Բելա Սվոնի մոր դերը «Մթնշաղ» ֆիլմում[2][2]։ Գլխավոր դեր է ունեցել «Վստահիր ինձ» ամերիկյան հեռուստասերիալում, որի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի հունվարի 26-ին։ 2010 թվականին Սառան նկարահանվել է «Մթնշաղ» ֆիլմի երրորդ մասում՝ «Խավարում»։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառան ամուսնացած է ամերիկացի դերասան Քսանդեր Բերկլիի հետ (սեպտեմբեր, 2000 թվական)։ Նրանք ունեն երկու աղջիկ։ Օլվին Հարպերը ծնվել է 2006 թվականի սեպտեմբերի 23-ին, իսկ Ռոուանը՝ 2010 թվականի մարտին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Sarah Clarke Biography on filmreference.com».
  2. 2,0 2,1 «Sarah Clarke biodata at www.hollywood.com».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]