Սանանդաջ (պարս.՝ سنندج, քրդ.՝ Sine Dizh-ից՝ «Սանայի ամրոց», քրդ.՝ Sine), քաղաք Իրանի արևմուտքում, Քուրդիստանօսթանի (նահանգի) վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 412 767 մարդ (2016)[1][2]։
Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 412 767 մարդ, որոնք կազմում էին 126 240 տնտեսություն[3]։ Սանանդաջը բնակչությամբ Քուրդիստան օսթանի ամենախոշոր[4] և Իրանի քսանմեկերորդ ամենախոշոր քաղաքն է[5]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում տրված է աղյուսակում ստորև.
Բնակվում են հիմնականում սուննի քրդեր[10]։ Ժամանակին այստեղ եղել է փոքրաթիվ հայկական համայնք, մինչ այժմ բնակվում են արամեախոս հրեաներ[11], ասորիներ։
Քաղաքի բնակչության բաժանումն ըստ լեզուների բերված է ստորև[12].