Սամո Հունգ
Սամո Հունգ չինարեն՝ 洪金寶 | |
---|---|
Հասակը | 170 սմ[1] |
Ծնվել է | հունվարի 7, 1952[2][3] (72 տարեկան) |
Ծննդավայր | Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Չինաստան |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կասկադյոր, stunt coordinator և ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1961 –այժմ[1] |
Ժանրեր | Մարտական, Կատակերգություն, Դրամա[1] |
Ընտրանի | "Խորտկանոց անիվների վրա", "Չինական քաղաքային ոստիկանը", "Երեք թագավորություն. Վիշապի վերադարձը" |
Ամուսին(ներ) | Joyce Godenzi? |
Երեխա(ներ) | Timmy Hung?, Jimmy Hung?, Hung Tin Chiu? և Stephanie Hung? |
Պարգևներ և մրցանակներ | |
Հուն Ցինբաո (Կանտոներեն՝ 洪金寶, հունվարի 7, 1952[2][3], Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն), չինացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Հանդիսատեսին հայտնի է «Խորտկանոց անիվների վրա», «Չինական քաղաքային ոստիկանը», «Երեք թագավորություն. Վիշապի վերադարձը», «Իփ Մեն 2» ֆիլմերից։
Նկարահանվել է Բրյուս Լիի հետ, բեմադրել է Ջեքի Չանի, Ջոն Վուի և այլոց ֆիլմերի մարտերի խորեոգրաֆիան։ Սամո Հունգը 1980-ականներին նշանակալի դեր է խաղացել քունգ-ֆու-մարտաֆիլմի ժանրի ձևավորման և ժամանակակից տեսքն ստանալու գործում։ Ներկայումս Սամո Հունգը հոնկոնգյան կինեմատոգրաֆիայի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է, նա իրականացրել է ավելի քան 170 տարբեր նախագծեր։
Չնայած իր կազմվածքին (նա ունի 168 սմ հասակ ու գրեթե 100 կգ քաշ), նա հիանալի մարզիկ է և մեկն է Հոնկոնգի «Պեկինյան օպերա» ժանրի մասնավոր դպրոցի շրջանավարտների ամենանշանավոր յոթնյակի (անգլ.՝ Seven Little Fortunes) անդամներից (նրանց թվում են նաև Ջեքի Չանը, Յուեն Բյաոն, Կորի Յոնեմն ու այլք)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #122309251 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
- ↑ http://www.asianfilmawards.asia/nominees-and-winners/5th-afa-nominees-and-winners/
- ↑ https://www.hkfaa.com/winnerlist28.html
- ↑ https://web.archive.org/web/20091210180645/http://www.goldenhorse.org.tw/gh_tc/gh/gh-e-5.aspx
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամո Հունգ» հոդվածին։ |
|