Սամոսա
Տեսակ | կերակուր, թխվածք և խմորի շերտով կիսաֆաբրիկատներ |
---|---|
Առաջացման երկիր | Միջին Արևելք |
Հիմնական | ցորենի ալյուր, գազար, L. oleraceus, միս և S. tuberosum |
Samosas Վիքիպահեստում |
Սամոսա (պարս.՝ سنبوساگ; sanbosag[1]), տապակված կամ թխած, լցոնումով խմոր (կարտոֆիլ, սոխ, սիսեռ, միս, ոսպ, հավի միս)։ Ուտեստի չափսն ու ձևը տարատեսակ են, բայց ամենահայտնի ու ամենատարածված ձևը համարվում է եռանկյան ձև ունեցող սամոսան։ Շատ հաճախ մատուցվում է սոուսների հետ։ Սամոսան հայտնի է Հնդկաստանում, կենտրոնական և հարավարևմտյան Ասիայում, Աֆրիկայի հյուսիսային և հարավային մասերում։
Ենթադրաբար ուտեստը կենտրոնական Ասիայում (որտեղ ուտեստը հայտնի է սամսա անվանումով) հայտնվել է մոտավորապես 10-րդ դարում[2]։ Ուտեստը նշվում է իրանցի պատմիչ Աբու-Լը-Ֆադլ-Բայհակիի աշխատություններում (995-1077)։ Սամոսան իր հայտնիությունը ձեռք է բերել Հնդկաստանում՝ սկսած XIII դարից և ներկրվել է հարևան շրջանների առևտրականների կողմից։ Գոյություն ունի ուտեստի պատրաստման բազմաթիվ շրջանային տարբերակներ, որտեղ ուտեստն ունի այլ անվանումներ, ինչպես՝ Իսրայելում և Իրաքում՝ «սամբուս(ա)կ»[3][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամոսա Գարսիա Անաստասիո
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lovely triangles Արխիվացված 8 Հունվար 2009 Wayback Machine «Hindustan Times», 23 August 2008.
- ↑ Davidson, Alan The Oxford Companion to Food. — Oxford University Press, 1999.
- ↑ «Что такое самбусак?». findfood.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Самвусак». guide-israel.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.