Սադվալ
Սադվալ լեզգիներեն՝ Садвал | |
---|---|
Լեզգիստանի դրոշը | |
Տեսակ | պարտիզանական շարժում |
Էթնիկ կազմ | լեզգիներ |
Գաղափարախոսություն | Լեզգիական միացյալ պետության հիմնադրում |
Ղեկավար կենտրոն | Դերբենդ, Ռուսաստան |
Գործունեության տարածք | Ադրբեջանի լեզգիաբնակ տարածքներ |
Ստեղծման տարեթիվ | 1990 |
Հակառակորդներ | Ադրբեջանի կառավարություն |
Սադվալ (լեզգիներեն՝ Садвал, թարգ.՝ «Միացում»), 1990 թվականին հիմնադրված լեզգիական ռազմականացված շարժում և կազմակերպություն, որի նպատակն է լեզգիական պետության՝ Լեզգիստանի ստեղծումը[1]։ Կազմակերպությունն առավել ակտիվ էր 1990-ականներին, սակայն այժմ այն, հավանաբար, դադարեցրել է իր գործունեությունը[1]։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության հիմնական նպատակն է, ինչպես ամրագրվել է հիմնադրման ժամանակ, «Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության տարածքում լեզգի ժողովրդի կոմպակտ բնակեցման վայրերի շրջանակներում միավորման աջակցությունը և իր ազգային պետականության վերականգնումը՝ միասնական լեզգիական պետական կազմավորման շրջանակներում և միջազգային իրավաքաղաքական նորմերի և ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա»[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Դերբենդ քաղաքում[3]։
2015 թվականի մարտի 24-ին սպանվել է շարժման ակտիվիստ Ռուսլան Մագոմեդռագիմովը[2]։ 2016 թվականի մարտին սպանվել է շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը[1][2]։
Բաքվի մետրոպոլիտենի պայթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Սադվալի մարտիկները պայթյուն են կազմակերպել Բաքվի մետրոպոլիտենում, որի արդյունքում զոհվել է 27 մարդ[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Սպանված Նազիմ Հաջիևը լեզգիների և հայերի մտերմացման կողմնակից էր. աղբյուր։
- ↑ 2,0 2,1 2,2 Դաղստանում սպանվել է «Սադվալ» լեզգիական շարժման առաջնորդը։(ռուս.)
- ↑ Minorities at Risk Project, Chronology for Lezgins in Russia, 2004
- ↑ «Acts of terrorism in Metro in other countries». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.