Սերդար Ազմուն
Սերդար Ազմուն պարս.՝ سردار آزمون | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իրան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 1995[1] (29 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Գոմբեդե Կավուս, Մազանդարան, Իրան | |||||||||||||||||
Հասակ | 186 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) | |||||||||||||||||
Համար | 7 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սերդար Խալիլ Ազմուն (պարս.՝ سردار آزمون, հունվարի 1, 1995[1], Գոմբեդե Կավուս, Մազանդարան, Իրան), իրանցի ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի և Իրանի հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլով զբաղվել սկսել է ինը տարեկանում։ 11 տարեկան հասակում առաջին անգամ հրավիրվել է Իրանի մինչև 12 տարեկանների հավաքական։
Ազմունը 15 տարեկանում սկսել է խաղալ Սպահանի «Սեպահան» ակումբում, որը հանդես էր գալիս Իրանի առաջնության բարձրագույն լիգայում։ 2012 թվականի դեկտեմբերին 17-ամյա Ազմունը տեղափոխվել է Կազանի «Ռուբինի» կազմ՝ դառնալով ակումբի երկրորդ իրանցին նույն թվականի հունվարին ակումբի հետ պայմանագիր կնքած դարպասապահ Ալիրեզա Հագիգիից հետո[2]։ Ազմունը դարձել է իրանցի ամենաերիտասարդ խաղացողը պատմության մեջ, որ հանդես է եկել արտասահմանյան ակումբի կազմում[3]։
Առաջին պաշտոնական խաղը «Ռուբինի» կազմում անցկացրել է 2013 թվականի հուլիսի 25-ին՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացված խաղին ընդդեմ Սերբիայի «Յագոդինա» ակումբի։ Օգոստոսի 29-ին Եվրոպայի Լիգայի՝ «Մոլդե» ակումբի դեմ խաղում դուրս է եկել փոխարինման և 84-րդ րոպեին աչքի է ընկել գոլով[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին կատարել է իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում՝ դուրս գալով փոխարիման «Անժիի» դեմ տնային խաղի 73-րդ րոպեին[5] և երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփել իր առաջին գոլը «Ռուբինի» կազմում անցկացրած պաշտոնական խաղերում, ինչպես նաև վաստակել 11 մետրանոց[6][7]։
2015 թվականի փետրվարին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով»[8], որտեղ իր նորամուտը կատարել է մարտի 8-ին «Լոկոմոտիվի» դեմ խաղում[9]։ Մարտի 16-ին խփել է առաջին գոլը «Ռոստովի» կազմում, որը դարձել է հաղթական «Կուբանի» դեմ խաղում[10]։ 2015 թվականի հուլիսին վարձավճարային նոր պայմանագիր է կնքել «Ռոստովի» հետ, որը նախատեսվել է մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը[11]։ 2015/16 մրցաշրջանում թիմի հետ միասին նվաճել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալ։ Անցկացնելով 25 խաղ՝ խփել է 9 գնդակ[12]։
2016 թվականի ամռանը ինքնակամ հեռացել է «Ռուբինից» և մասնակցել է փորձնական խաղի «Ռոստովի» կազմում։ Հուլիսի 22-ին Լոզանի Մարզական ալբիտրաժային դատարանը որոշում է կայացրել «Ռոստովի» ակումբի և Ազմունի բողոքի հիման վրա ՌՖՄ-ի և ՌՖՊԼ-ի դեմ ժամանակավոր միջոցներ ձեռք առնելու վերաբերյալ ֆուտբոլիստին Ռոստովի ակումբի կազմում հայտագրելը մերժելու պատճառով։ Դատարանը «Ռոստովին» թույլ է տվել ֆուտբոլիստին ընդգրկել ընթացիկ մրցաշրջանի իր հայտացուցակում[13]։ Հուլիսի 25-ին Ազմունն ընդգրկվել է «Ռոստովի» հայտացուցակում՝ մասնակցելու Չեմպիոնների Լիգային[14]։
2019 թվականի փետրվարի 1-ին Ազմունը 3,5 տարով պայմանագիր է կնքել «Զենիթի» հետ. տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո[15][16][17][18]։ «Զենիթի» կազմում իր նորամուտը կատարել է փետրվարի 12-ին՝ դուրս գալով փոխարինման Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում ընդդեմ «Ֆեներբահչեի» (0:1)։ 2019 թվականի փետրվարի 21-ին պատասխան խաղում (3:1) առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում՝ կատարելով գոլային փոխանցում Մագոմեդ Օզդոևին և խփելով երկու գոլ[19][20]։ Փետրվարի 22-ին ճանաչվել է շաբաթվա ֆուտբոլիստ Եվրոպայի Լիգայում[21]։ Մարտի 2-ին ՊՖԼում նորամուտային՝ «Ուրալի» դեմ արտագնա խաղում Ազմունը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և խփել հաղթական գնդակը (1:0)[22]։ Մարտի 7-ին Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի տնային խաղում ընդդեմ «Վիլյառեալի» աչքի է ընկել գոլով (1:3)։ Ապրիլի 24-ին Ռուսաստանի առաջնության խաղում Ազմունը գրավել է «Դինամոյի» դարպասը (2:0)։ Ապրիլի 28-ին Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում ձևակերպել է դուբլ և օգնել թիմին հաղթել (4:2)։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել (մինչև 20 տարեկան) Իրանի հավաքականում։ Նրա կազմում 2012 թվականին դարձել է Համագործակցության գավաթի լավագույն ռմբարկու (7 գոլ վեց խաղում)[2]։
2013 թվականի հոկտեմբերին առջին անգամ հրավիրվել է Իրանի ազգային հավաքական[23], որտեղ նորամուտը կատարել է 2014 թվականի մայիսի 26-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ դուրս գալով փոխարինման հանդիպման 60-րդ րոպեին[24]։ 2014 թվականի նոյեմբերի 18-ին Կորեայի Հանրապետության դեմ ընկերական խաղի 68-րդ րոպեին խփել է առաջին գոլը հավաքականում[25]։
2015 թվականի հունվարին ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2015 թվականի Ասիայի գավաթի խաղարկությանը։ Բահրեյնի հավաքականի դեմ առաջին խաղում Ազմունը դուրս է եկել փոխարինման հանդիպման 75-րդ րոպեին և չի հասցրել ցույց տալ իրեն, բայց Իրանի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով[26]։ Իր խաղով ֆուտբոլիստը իրավունք է ստացել դուրս գալ Կատարի հավաքականի դեմ խաղի մեկնարկային կազմում, որտեղ գոլ է խփել 52-րդ րոպեին[27]՝ թիմին օգնելով դուրս գալ առաջնության փլեյ-օֆֆ[28][29]։
2018 թվականի հունիսի 28-ին Ազմունն Ինստագրամի իր էջում նշել է, որ դադարեցնում է ելույթները ազգային հավաքականում՝ հայտարարելով, թե քննադատությունը, որին ինքը ենթարկվում է, վատ է ազդում իր հիվանդ մոր վրա։ Սակայն 2018 թվականի աշնանը Ազմունը մեկնել է Իրանի հավաքականի մարզական ճամբար[30]։
2018 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է 2019 թվականի Ասիայի գավաթի խաղարկության հայտացուցակում։ Հունվարի 7-ին խմբային փուլի առաջին՝ Եմենի դեմ խաղում (5:0) աչքի է ընկել գոլով հանդիպման 53-րդ րոպեին։ Խմբային փուլի՝ Վիետնամի հավաքականի դեմ խաղի 38-րդ և 69-րդ րոպեներԱզմունի խփած գոլերը հաղթանակ են բերել թիմին «2:0»: 1/4 եզրափակչի՝ Չինաստանի դեմ խաղում (3:0) Ազմունը խփել է երկրորդ գոլը։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2015/16
- Ռուսաստանի չեմպիոն – 2018/19
- Արևմտյան Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիաների գավաթի դափնեկիր (մինչև 19 տարեկան) – 2009
Անձնական
- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – 2015/16
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի մայիսի 12-ի տվյալներով
Ելույթներ | Առաջնություն | Գավաթ[31] | Եվրագավաթներ[32] | Այլ[33] | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Ռուբին | Պրեմիեր Լիգա | 2013/14 | 14 | 4 | 1 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 17 | 5 |
2014/15 | 13 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 2 | ||
Ընդհանուր | 27 | 5 | 3 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 32 | 7 | ||
Ռոստով | Պրեմիեր Լիգա | 2014/15 | 11 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 12 | 4 |
2015/16 | 24 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 9 | ||
2016/17 | 27 | 7 | 0 | 0 | 14 | 5 | 0 | 0 | 41 | 12 | ||
Ընդհանուր | 62 | 19 | 0 | 0 | 14 | 5 | 1 | 1 | 77 | 25 | ||
Ռուբին | Պրեմիեր Լիգա | 2017/18 | 26 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 5 |
2018/19 | 14 | 4 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 5 | ||
Ընդհանուր | 40 | 9 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 45 | 10 | ||
Զենիթ | Պրեմիեր Լիգա | 2018/19 | 11 | 8 | 0 | 0 | 4 | 3 | 0 | 0 | 15 | 11 |
Ընդհանուր | 11 | 8 | 0 | 0 | 4 | 3 | 0 | 0 | 15 | 11 | ||
Ամբողջ կարիերա | 140 | 41 | 8 | 2 | 20 | 9 | 1 | 1 | 169 | 53 |
Ելույթներ հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազմունի խաղերն Իրանի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն | |
1 | 2014 թվականի մայիսի 26 | Չեռնոգորիա | 0:0 | — | Ընկերական խաղ | |
2 | 2014 թվականի մայիսի 30 | Անգոլա | 1:1 | — | Ընկերական խաղ | |
3 | 2014 թվականի նոյեմբերի 18 | Կորեայի Հանրապետություն | 1:0 | 1 | Ընկերական խաղ | |
4 | 2015 թվականի հունվարի 4 | Իրաք | 1:0 | 1 | Ընկերական խաղ | |
5 | 2015 թվականի հունվարի 11 | Բահրեյն | 2:0 | — | Ասիայի Գավաթ 2015 | |
6 | 2015 թվականի հունվարի 15 | Կատար | 1:0 | 1 | Ասիայի Գավաթ 2015 | |
7 | 2015 թվականի հունվարի 19 | ԱՄԷ | 1:0 | — | Ասիայի Գավաթ 2015 | |
8 | 2015 թվականի հունվար 23 | Իրաք | 3:3 (6:7 11 մետրանոց) | 1 | Ասիայի Գավաթ 2015 | |
9 | 2015 թվականի հունիսի 11 | Ուզբեկստան | 1:0 | — | Ընկերական խաղ | |
10 | 2015 թվականի հունիսի 16 | Թուրքմենստան | 1:1 | 1 | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
11 | 2015 թվականի սեպտեմբերի 3 | Գուամ | 6:0 | 2 | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
12 | 2015 թվականի սեպտեմբերի 8 | Հնդկաստան | 3:0 | 1 | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
13 | 2015 թվականի հոկտեմբերի 8 | Օման | 1:1 | — | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
14 | 2015 թվականի հոկտեմբերի 13 | Ճապոնիա | 1:1 | — | Ընկերական խաղ | |
15 | 2016 թվականի մարտի 24 | Հնդկաստան | 4:0 | 1 | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
16 | 2016 թվականի մարտի 29 | Օման | 2:0 | 2 | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
17 | 2016 թվականի հունիսի 2 | Մակեդոնիա | 3:1 | 3 | Ընկերական խաղ | |
18 | 2016 թվականի հունիսի 7 | Ղրղզստան | 6:0 | 1 | Ընկերական խաղ | |
19 | 2016 թվականի սեպտեմբերի 1 | Կատար | 2:0 | — | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
20 | 2016 թվականի սեպտեմբերի 6 | Չինաստան | 0:0 | — | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
21 | 2016 թվականի հոկտեմբերի 16 | Ուզբեկստան | 1:0 | — | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
22 | 2016 թվականի հոկտեմբերի 11 | Կորեայի Հանրապետություն | 1:0 | 1 | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
23 | 2017 թվականի մարտի 23 | Կատար | 1:0 | — | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
24 | 2017 թվականի մարտի 28 | Չինաստան | 1:0 | — | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
25 | 2017 թվականի հունիսի 4 | Չեռնոգորիա | 2:1 | 2 | Ընկերական խաղ | |
26 | 2017 թվականի հունիսի 12 | Ուզբեկստան | 2:0 | 1 | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
27 | 2017 թվականի սեպտեմբերի 5 | Սիրիա | 2:2 | 2 | ԱԱ-2018 որակավորման խաղեր | |
28 | 2017 թվականի հոկտեմբերի 10 | Ռուսաստան | 1:1 | 1 | Ընկերական խաղ | |
29 | 2017 թվականի նոյեմբերի 9 | Պանամա | 2:1 | — | Ընկերական խաղ | |
30 | 2017 թվականի նոյեմբերի 13 | Վենեսուելա | 1:0 | — | Ընկերական խաղ | |
31 | 2018 թվականի մարտի 27 | Ալժիր | 2:1 | 1 | Ընկերական խաղ | |
32 | 2018 թվականի մայիսի 28 | Թուրքիա | 1:2 | — | Ընկերական խաղ | |
33 | 2018 թվականի հունիսի 8 | Լիտվա | 1:0 | — | Ընկերական խաղ | |
34 | 2018 թվականի հունիսի 15 | Մարոկկո | 1:0 | — | ԱԱ-2018 Եզրափակիչ խաղեր | |
35 | 2018 թվականի հունիսի 20 | Իսպանիա | 0:1 | — | ԱԱ-2018 Եզրափակիչ խաղեր | |
36 | 2018 թվականի հունիսի 25 | Պորտուգալիա | 1:1 | — | ԱԱ-2018 Եզրափակիչ խաղեր | |
37 | 2018 թվականի հոկտեմբերի 16 | Բոլիվիա | 2:1 | — | Ընկերական խաղ | |
38 | 2018 թվականի հոկտեմբերի 16 | Վենեսուելա | 1:1 | — | Ընկերական խաղ | |
39 | 2018 թվականի դկտեմբերի 24 | Պաղեստին | 1:1 | — | Ընկերական խաղ | |
40 | 2018 թվականի դեկտեմբերի 31 | Կատար | 2:1 | 1 | Ընկերական խաղ | |
41 | 2019 թվականի հունվարի 7 | Եմեն | 5:0 | 1 | Ասիայի Գավաթ 2019 | |
42 | 2019 թվականի հունվարի 12 | Վիետնամ | 2:0 | 2 | Ասիայի Գավաթ 2019 | |
43 | 2019 թվականաի հունվարի 16 | Իրաք | 0:0 | — | Ասիայի Գավաթ 2019 | |
44 | 2019 թվականի հունվարի 20 | Օման | 2:0 | — | Ասիայի Գավաթ 2019 | |
45 | 2019 թվականի հունվարի 24 | Չինաստան | 3:0 | 1 | Ասիայի Գավաթ 2019 | |
46 | 2019 թվականի հունվարի 28 | Ճապոնիա | 0:3 | — | Ասիայի Գավաթ 2019 |
Ընդհանուր՝ 46 խաղ / 28 գոլ, 30 հաղթանակ, 12 ոչ-ոքի, 4 պարտություն
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է վոլեյբոլիստների ընտանիքում։ Հայրը՝ վոլեյբոլիստ Խալիլ Ազմունը, հանդես է եկել Իրանի հավաքականում, քույրը նույնպես խաղացել է Իրանի վոլեյբոլի հավաքականում, մայրը եղել է վոլեյբոլի մարզիչ[34]։ Ունի թուրքմենական արմատներ[35]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 «Рубин подписал Сердара Азмуна». Sport.ua. 2012 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Inter Milan, Benfica and Rubin Kazan are waiting for the youngest Legionnaire of Iran's Football». Persian League. 2012 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Рубин-Мольде 3:0 — онлайн трансляция матча». Чемпионат.com. 2013 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Рубин — Анжи». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Рубин — Анжи». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Пять залпов по «Анжи»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Нападающий ФК «Рубин» Азмун перешел в «Ростов» на правах аренды
- ↑ «Ростов-Локомотив». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Ростов» одержал первую победу под руководством Бердыева, выиграв у «Кубани»
- ↑ ««Ростов» взял Азмуна в аренду с правом выкупа».
- ↑ ««Ростов» победил «Урал» и выступит в Лиге чемпионов». Արխիվացված է օրիգինալից 2016-05-20-ին. Վերցված է 2019-06-14-ին.
- ↑ «CAS разрешил Ростову заявить Азмуна».
- ↑ «Курбан Бердыев, Азмун и Ковалев внесены в заявку команды на Лигу чемпионов». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Спасибо за всё, Сердар! Азмун покидает «Рубин»». Официальный сайт ФК «Рубин» (Казань). 1.02.2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Сердар Азмун переходит в «Зенит»!». Официальный сайт ФК «Зенит» (Санкт-Петербург). 1.02.2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Почти 3 млн подписчиков в инстаграме и 8 очков по системе «гол+пас». Всё что нужно знать о Сердаре Азмуне». Официальный сайт ФК «Зенит» (Санкт-Петербург). 2.02.2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Лидерство в сборной Ирана, карьера под руководством Бердыева и другие факты о Сердаре Азмуне». Официальный сайт ФК «Зенит» (Санкт-Петербург). 2.02.2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ ««Зенит» — «Фенербахче»: петербуржцы побеждают и выходят в следующий раунд Лиги Европы УЕФА». Официальный сайт ФК «Зенит» (Санкт-Петербург). 21.02.2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Сердар Азмун стал лучшим игроком недели в Лиге Европы УЕФА». Официальный сайт ФК «Зенит» (Санкт-Петербург). 22.02.2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Азмун признан лучшим игроком недели в Лиге Европы». Чемпионат. 2019 թ․ փետրվարի 22. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Футбольный матч Урал - Зенит, 02 марта 2019, Российская Премьер-Лига обзор, счет, видео голов футбольного матча Урал - Зенит» (ռուսերեն). fc-zenit.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
- ↑ Форвард «Рубина» впервые вызван в сборную Ирана
- ↑ Черногория-Иран
- ↑ Первый гол Азмуна за сборную Ирана стал победным в матче с Южной Кореей
- ↑ Азмун поучаствовал в победе сборной Ирана над Бахрейном на Кубке Азии
- ↑ Кейруш: в эпизоде с голом Азмун действовал на уровне лучших форвардов мира
- ↑ Гол Сердара Азмуна принёс победу сборной Ирана над Катаром
- ↑ Нападающий «Рубина» Азмун принес победу сборной Ирана на Кубке Азии
- ↑ Азмун вернулся в сборную Ирана
- ↑ Ռուսաստանի գավաթ
- ↑ ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա։
- ↑ ՌՖՊԼ-ՖԱԼ փլեյ-օֆֆի խաղեր։
- ↑ Дар Сердара Արխիվացված 2013-10-19 Wayback Machine
- ↑ Курбан Бердыев: «Вы задаете вопросов больше, чем следователь вчера…» Часть 2-я
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերդար Ազմուն» հոդվածին։ |
|
|
- Հունվարի 1 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իրանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Զենիթի ֆուտբոլիստներ
- Իրանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իրանցի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Ռոստովի ֆուտբոլիստներ
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ