[go: up one dir, main page]

Jump to content

Սեհմետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեհմետ
Տեսակհին եգիպտական աստվածություն և պատերազմի աստված
ԴիցաբանությունԵգիպտական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրՌա
ԱմուսինՊտահ
ԶավակներՆեֆերտեմ
 Sekhmet Վիքիպահեստում

Սեհմետ[1],(), Սահմետ, Սոհմետ[2] (եգիպ.՝ sḫmt՝ «ամենակարող»)[1][2], եգիպտական դիցաբանության մեջ կրակի, կիզիչ արևի[2] և կատաղի վրեժի[3] աստվածուհին, Մեմփիսի հովանավոր աստվածուհին, Պտահի կինը։

Աստվածուհու երկու արձանները Բեռլինի եգիպտական թանգարանում

Սեհմետը ունեցել է էգ առյուծի գլուխ[2]։ Միջին Թագավորության ժամանակներից ի վեր նրա գլխի վրա հայտնվել է մի արևոտ սկավառակ և օձ, որը բոց էր նետում բոլոր նրանց վրա, ում աստվածուհին ցանկանում էր պատժել։ Աստվածուհին ձեռքում սովորաբար սեղմում է Անխը՝ կյանքի խորհրդանիշը և պապիրուսային գավազանը[4]։ Երբեմն նրա պատկերները հանդիպում են կովի կամ խոյի եղջյուրներով։ Բացի այդ, Սեհմետ աստվածուհին ներկայացվում էր գլխի փոխարեն Ռայի աչքը, ձեռքերը բարձրացրած, ինչպես Մինայի մոտ էր[5]։.

Առյուծի գլուխ ունենալու համար Սեհմետին երբեմն նմանեցնում էին Պահտ, Տեֆնուտ և Բաստետ աստվածների հետ։

Եգիպտոսի XXVI դինաստիայի շրջանում պատկերված է եղել էգ առյուծ՝ Աթեֆ թագի մեջ։ Առյուծը կրակ էր արձակում։

Պտղոմեոսյան Եգիպտոսի շրջանում հանդես է եկել արեգակի սկավառակի ձևով, երկու ձեռքին էլ օձ պահած, ավելի ուշ ժամանակներում՝ միայն մի ձեռքին։ Բացի այդ, այս ժամանակահատվածներում Սեհմետին պատկերում էին երկգլխանի օձի վրա կանգնած, որի մարմինն էլ աստվածուհու ձեռքին էր։ Պտղոմեոսյան Եգիպտոսի ժամանակ կնոջ տեսքով սուգ է ներկայացրել։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեհմետը Կոմ-Օմբոյի տաճարում

Սեհմետը արևի աստված Ռայի դուստրն է, Պտահի կինը (Եգիպտոսի նոր թագավորություն)[1], բույրերի աստված Նեֆերտումի[2][6] և Մաահեսի մայրը (Վերին Եգիպտոս)[7]։

Մարմնավորում է կիզիչ արևի և կատաղի վրեժի ուժը։ Համարվում էր, որ Սեհմետի շնչառությունը ստեղծել է անապատը։ Մարդկության ստեղծման առասպելի որոշ վարկածներ այն անվանում են լիբիացիների և ասիացիների ստեղծող։ Սեհմետը կրել է «հզոր» կամ «մեծ» և «անապատի Տիրակալ» մակդիրները։

Առասպելի մեջ Սեհմետի մեղքերի համար Ռան պատժում է մարդկային ցեղատեսակին՝ նրանց ենթարկելով փորձությունների։ Միայն օքրայով ներկված գարեջուրը՝ արյան գույնի (հեմատիտ) կարողացել է արբեցնել և հանգստացնել արյունախում արստվածուհուն[8]։ Նմանատիպ «Երջանիկ և դժբախտ օրերի օրացույցը» պատմությունը Հաթորի, Սեհմետի, Ուաջիթի և Ռայի մասնակցությամբ հանդիպում է կահիրյան 86637 պապիրուսում և վերաբերում է Ալգոլ աստղի աստիճանական խավարմանը[9]։

Սեհմետը ոչնչացրել է Ռայի և Օսիրիսի թշնամիներին, Ուտոյի և Նեհբետի հետ պաշտպանել են փարավոնին՝ հակառակորդներին նրա ոտքերի տակ նետելով ճակատամարտի ժամանակ[6]։ Փարավոնի միջին թագավորության ժամանակաշրջանում որպես Եգիպտոսի պաշտպան թշնամիներից հաճախ համեմատվում էին Սեհմետի հետ։ Հետևաբար աստվածուհին հաճախ պատկերվում էր այրվող նետերով։

Ունենալով մոգական ուժ՝ Սեհմետը կարող էր մարդուն հիվանդացնել կամ վարակել որևէ հիվանդությամբ, սակայն միևնույն ժամանակ համարվել է ցավերը բուժող, բժիշկների հովանավոր աստվածուհի, որոնք իր քրմերն էին համարվում[6]։ Էբերսի և Սմիթի բժշկական պապիրուսներում հիշատակվում են «Սեհմետի քրմերը և բոլոր բժիշկները»[10]։ Համարվում էր, որ նրա ցասումը բերում է համաճարակներ և երբ Եգիպտոսում տարածվել է ժանտախտը, փարավոն Ամենխոտեպ 3-րդը հրամայել է պատրաստել աստվածուհու 600 կիսանդրիներ, որպեսզի ստանան բարկացած աստվածների ողորմմությունը։

Նույնականացվել է առյուծ-աստվածուհի, արևի մայր Մենկերոտի[11], ինչպես նաև Լետոպոլիսի ռազմի առյուծ-աստվածուհի Մենհիտի հետ[6][12]։

Հելլենիստական շրջանում Սեհմետը նույնացվում էր Աստարտայի հետ (Իդֆուից), որը նույնպես համարվում էր ցավերը բուժող աստվածուհի[10]։

Սեհմետի պաշտամունքի կենտրոնը Մեմփիսում էր, սակայն նրա պաշտամունքը տարածվում էր ողջ Եգիպտոսում[2]։ Մեմփիսի տաճարներին կից առյուծներ են պահվել, որոնց կերակրել են ընտիր մսով և նրանց համար սուրբ երգեր են երգել[13]։ Աստվածուհուն երկրպագում էին Հելիոպոլի տաճարում, որտեղ քահանաները սուրբ առյուծներ էին պահում։ Տաճարները կանգնեցվել են անապատի եզրին, որտեղ թափառում էին վայրի առյուծներ[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 М. А. Коростовцев Религия древнего Египта. — Наука, 1976. — С. 22, 74. — 344 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 С. А. Токарев Мифы народов мира: Энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1982. — Т. 2. — С. 430. — 728 с.
  3. Маргарет Мюррей Египетские храмы. Жилища таинственных богов. — М.: Центрполиграф, 2017. — 256 с.
  4. Rolf Felde Ägyptische Gottheiten. — 2. erweiterte und verbesserte Auflage. — Wiesbaden: R. Felde Eigenverlag, 1995. — С. 52.
  5. Veronica Ions Die Götter und Mythen Ägyptens. (= Die großen Religionen der Welt – Götter, Mythen und Legenden.). — Klagenfurt: Neuer Kaiser Verlag – Buch und Welt, 1988. — С. 104.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Озеров И. А. Словарь египетской мифологии / ред. Янцева Л. И.. — Центрполиграф, 2008. — 251 с. — (Загадки древнего Египта). — ISBN 978-5-9524-3466-0
  7. Alan W. Shorter The Egyptian Gods: A Handbook. — Routledge, 1978. — С. 134. — ISBN 0-7100-0037-5
  8. , Lichtheim, Miriam Ancient Egyptian Literature. — University of California Press, 2006 (1976). — Т. 2: The New Kingdom. — С. 197–199.
  9. Lauri Jetsu, Sebastian Porceddu Shifting Milestones of Natural Sciences: The Ancient Egyptian Discovery of Algol’s Period Confirmed // PLoS ONE. — 2015-12-17. — В. 12. — Т. 10. — ISSN 1932-6203. — doi:10.1371/journal.pone.0144140
  10. 10,0 10,1 Мероэ: Страны Северо-Восточной Африки и Красноморского бассейна в древности и раннем средневековье: проблемы истории, языка и культуры / Институт востоковедения (Российская академия наук). — [Сб. статей]. — М.: Восточная литература, 1989. — С. 259. — 396 с.
  11. В. Д. Гладкий Древний мир. Энциклопедический словарь. — М.: Отечество, 1997. — Т. 1. — 1088 с. — ISBN 966-7182-35-5
  12. Е. М. Мелетинский Мифология. — Большая российская энциклопедия, 1998. — С. 361. — 744 с.
  13. Sir John Gardner Wilkinson A Second Series of the Manners and Customs of the Ancient Egyptians: Including Their Religion, Agriculture, &c. Derived from a Comparison of the Paintings, Sculptures, and Monuments Still Existing, with the Accounts of Ancient Authors. — J. Murray, 1841. — С. 173. — 530 с.
  14. «Сехмет (Сахмет, Сохмет)». Мифология. www.foxdesign.ru. 2003. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lexikon der ägyptischen Götter und Götterbezeichnungen / Lothar Goldbrunner, Christian Leitz, Daniela Mendel, Daniel von Recklinghausen und Bettina Ventker. — Т. VIII. — С. 129. — (Orientalia Lovaniensia Analecta).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեհմետ» հոդվածին։