[go: up one dir, main page]

Jump to content

Ռինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռինո
անգլ.՝ Reno
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՈւոշո շրջան
Հիմնադրված է1868 թ.
Մակերես285,2682 կմ², 274,216347 կմ², 289,055264 կմ², 281,716689 կմ², 7,338575 կմ²
ԲԾՄ1373±1 մետր
Բնակչություն264 165 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2]
Հեռախոսային կոդ775
Փոստային դասիչ89501–89503, 89506, 89509, 89511, 89512, 89519, 89521, 89523
Պաշտոնական կայքreno.gov(անգլ.)
Ռինո (ԱՄՆ)##
Ռինո (ԱՄՆ)

Ռինո (անգլ.՝ Reno), քաղաք ԱՄՆՆևադա նահանգի արևմուտքում։ Ուոշո շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 233 294 մարդ[3]։ Նևադա նահանգում բնակչության թվաքանակով 4-րդն է՝ Լաս Վեգասից, Հենդերսոնից և Նորթ-Լաս-Վեգասից հետո։ Քաղաքը գտնվում է Սիեռա Նևադա լեռնաշղթայի լեռնահովիտների մոտ, Տախո լճից՝ 80 կմ հեռավորության վրա։

Ռինոն հաճախ անվանում են «Ամենամեծ փոքրիկ քաղաքն աշխարհում» (անգլ.՝ The Biggest Little City in the World): Քաղաքը հայտնի է բազմաթիվ խաղատներով, հենց այստեղ է հիմնվել խաղաքարտերի «Caesars Entertainment Corporation» խոշոր ընկերությունը։

Քաղաքն անվանվել է Ռինո՝ ի պատիվ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի հերոս Ջեսե Ռենոյի։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2000 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ռինոյում ապրում է 180 480 մարդ, որոնցի 73 904-ն ունեն անձնական տներ։ Բնակչության մեծ մասը կազմում են սպիտակամորթները՝ 77,5 %, 19,2 %՝ լատինամերիկացիներ, ասիացիները՝ 5,3 %, հաջորդում են աֆրոամերիկացիները՝ 2,6 %, հնդկացիները՝ 1,3 %, հավայացիները և Օվկիանիայի գաղթականները՝ 0,6 %:

2008 թվականին Ռինոյի բնակչությունը հասավ մինչև 217 016 մարդ, 2013 թվականին՝ մինչև 233 294[3]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինոն գտնվում է Խաղաղ օվկիանոսի և Հյուսիսային Ամերիկայի սալերի բախման վայրում։ 2008 թվականին գրանցվել է մի շարք երկրաշարժերի աննախադեպ դեպք, որը տևել է ավելի քան երկու ամիս, օրական 3 անգամ՝ անընդհատ աճող ուժգնությամբ (առավելագույնը 5.0՝ ըստ Ռիխտերի սանդղակի)։ Ռինոն գտնվում է Սիեռա Նևադա լեռան անձրևային ստվերում։ Ռինոյի կլիման կիսաանապատային է։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի եկամտի հիմնական աղբյուրը թղթախաղային բիզնեսն է[4]։ Ռինոյում խաղատունն աշխատում է 1931 թվականից։ Մինչև Լաս Վեգասի բարգավաճման պահը՝ Ռենոն նույնիսկ պահպանում էր Միացյալ Նահանգների խաղային մայրաքաղաքի կոչումը։ Վերջին 20 տարիներին քաղաքը «հնդկացիական խաղատների» բարգավաճման պատճառով փոքր-ինչ կորցրել է իր դիրքերն այդ ոլորտում և հիշատակվել է Լաս Վեգասի վերելքից բարձր։

Ռենոն և շրջակայքը կլիմայական հանրաճանաչ առողջարանային վայրեր են։ Քաղաքը հայտնի է իր լեռնադահուկային առողջարաններով[4]։

Զարգացած է շինանյութերի, էլեկտրոնային սարքավորումների արտադրությունն ու քիմիական արդյունաբերությունը։

Ռինոյում գործում են մի քանի խոշոր ընկերությունների գլխամասային գրասենյակներ, օրինակ՝ «International Game Technology», «PC-Doctor», «Port of Subs»:

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Explore Census Data – Reno city, NevadaUnited States Census Bureau.
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. 3,0 3,1 «Reno (city) QuickFacts from the US Census Bureau». quickfacts.census.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 «Рино - обитель казино, ломбардов и ...пенсионеров». Новости Владивостока. 26 марта 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռինո» հոդվածին։