[go: up one dir, main page]

Jump to content

Ջղախոտազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջղախոտազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ջղախոտազգիներ (Plantaginaceae)
Juss., 1789

Ջղախոտազգիներ (լատին․՝ Plantaginaceae), խուլեղինջածաղկավորների կարգի երկշաքիլ բույսերի ընտանիք, որն իր մեջ ներառում է մոտ 120 ցեղ և 1615 տեսակ[1], որոնք դասակարգվում են 12 ցեղախմբերում։ Ընտանիքի ներկայացուցիչները միամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, որոնք տարածված են ամբողջ աշխարհում։

Կենսաբանական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ներկայացուցիչների ցողունները թույլ են զարգացած, այնպես որ տերևները, որոնք մեծ մասամբ չեն ներկայացնում խորը մասնատում տերևաթերթիկներում և կոթունի մեջ, լինում են հավաքված արմատամերձ վարդակում։ Այլ ներկայացուցիչների մոտ ցողունները զարգացած են, ճյուղավորված և խիտ ծածկված նեղ տերևներով։ Կոթատերևիկ չունեն։

Ծաղիկները փոքր են, ոչ շատ նկատելի, հազվադեպ առանձին (Ափնաբույսերի մոտ), մեծ մասամաբ հավաքվում են խիտ հասկերով կամ գլխիկներով, որոնք բարձրանում են տերևների վարդակից վերև քիչ թե շատ երկար ծաղկացողունների վրա, մինչդեռ ճյուղավորված ցողուններով տեսակների մեջ ծաղկաբույլերը զբաղեցնում են ճյուղերի վերին մասը։ Ծաղիկն ունի ուղիղ կառուցվածք, երկսեռ է, հազվադեպ միասեռ (Ափնաբույսեր, Եզան լեզու նուբիկոլա)։ Ծաղկապատյանը կրկնակի է, որը բաղկացած է չորս մասի բաժանված ծաղկաբույլից և չորս ատամնավոր պսակից։ Առէջքները մեկն են, երկուսը կամ չորսը, նրանց թելերը շատ երկար են, շարժվող փոշանոթները ձգվում են ծաղկեպսակից հեռու։ Վարսանդը մեկն է, վերին մեկ, երկու կամ չորս փնջաբույն ունեցող սերմնարանով և երկար թելանման փետրաձև սռնակով։ Սերմնարանի յուրաքանչյուր փնջաբնում կան մի քանի սերմնաբողբոջ։

Պտուղը ընկույզ է (Ափնաբույս, Եզան լեզու նուբիկոլա) կամ սերմնատուփ, որը բացվում է լայնակի ճեղքով (Եզան լեզու)։ Սերմերը փոքր են, սպիտակ։

Ընտանիքը ընդգրկում է 106 ցեղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ըստ The Plant List-ի տվյալների։ Plantaginaceae։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Подорожниковые». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)