Ջակուզի
Ջակուզի | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1917 |
Վայր | Չինո Հիլս, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Աշխատողների թիվ | 4900 մարդ |
Մայր ընկերություն | Apollo Global Management? և Investindustrial? |
Սեփականատեր | Apollo Global Management?[1] և Investindustrial?[2] |
Կայք | jacuzzi.com(անգլ.) |
Ջակուզի հիդրոմերսող վաննաներ արտադրող ամերիկյան ընկերություն։ Ջակուզին իտալական Jacuzzi՝ Յակուցցի ազգանվան անգլերեն ոչ ճիշտ արտասանությունն է, որը սակայն արմատապես հաստատվել է աշխարհի շատ երկրների լեզուներում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Յակուցցի ազգանունով իտալացի էմիգրանտ 7 եղբայրներից մեկը, որը 1900 թվականին տեղափոխվել է ԱՄՆ[3]։ Սկզբում ընկերությունը զբաղվել է թռչող սարքավորումների, ավելի ուշ՝ գյուղատնտեսական նշանակության հիդրավլիկ պոմպերի արտադրությամբ։ Յակուցցի եղբայրների ընտանիքում երեխաներից մեկը անընդհատ մերսման խնդիր է ունեցել, արդյունքում՝ 1956 թվականին Կանդիդո Յակուցցին (1903—1986) հայտնագործել է հիդրոմերսող վաննայի առաջին նախատիպը։ Ավելի ուշ՝ եղբայրները մի քանի անգամ կատարելագործել են իրենց հայտնագործությունը և ստացել են ավելի քան 250 արտոնագիր։
1968 թվականին Ռոյ Յակուցցին այդ հայտնագործության համար առևտրային արտոնագիր է ստացել, ինչպես նաև ներդրել է իր որոշակի ձևը, որտեղ ծայրափողակը միացված է վաննային։ Ընկերությունը սկսել է տնային հիդրոմերսող վաննաների արտադրության թողարկումը։
Ընկերության կարգախոսն է․ «Ջակուզի, ջուր, որ շարժում է ձեզ» (անգլ.՝ «Jacuzzi: Water that moves you»)։
Փոխաբերական իմաստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բառը նաև ածականի իմաստ է ձեռք բերել և հաճախ ջակուզի ասելով հասկանում են ցանկացած վաննա, որն ունի հիդրոմերսող գործառույթ։
Հաճախ այդպես են անվանում ջրվեժների տակ գտնվող հատվածը։